Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու ավագանու մեկնաբանությունները իրենց կայացրած որոշումներին

 

14 | 02 | 2007 | 12::00 | Հարցազրույցներ

 

Հարգելի ընթերցողներ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ի պրակտիկանտ լրագրողները, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի նախաձեռնությամբ սկսեցին հարցազրույցների շարք Գյումրու ավագանու անդամների հետ: Հարցազրույցների շարժառիթը 2006 թվականին ավագանու կայացրած մի շարք վիճելի որոշումներն էին: Միաժամանակ հատկանշական է, որ այս հարցազրույցների նախաձեռնությունը ավագանու անդամների հանրային հաշվետվողության մի եղանակ է, որպիսին նախկինում չի կիրառվել:

 

Գյումրու ավագանու մի շարք անդամներ, չնայած լրագրողների համառ եւ հետեւողական ջանքերին` զանգերին, պայմանավորվածություններին եւ այլն, այդպես էլ չկամեցան կիսվել իրենց տեսակետներով` ստորեւ բերված մի քանի հարցերի եւ իրենց կայացրած որոշումների շուրջ: Նրանք չկամեցան մեկնաբանել իրենց կայացրած որոշումները ոչ միայն այս ճանապարհով, այլեւ իրենց հաճո որեւէ եղանակով:        

 


Մեր հարցերին պատասխանում է Գյումրու ավագանու անդամ                                       

Վահան Գասպարյանը

 

-Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ 2006-ին ավագանու բոլոր նիստերի ժամանակ քննարկված որոշումներն ընդունվել են միաձայն:

 

-Չեմ կարծում,որ բոլորը միաձայն կողմ լինեն, որովհետեւ միշտ էլ եղել են տարբեր կարծիքներ, եղել են մարդիկ, ովքեր դեմ են եղել:

 

-2006 թվի Գյումրու ավագանու երկրորդ նիստի ժամանակ (մարտի 7.03.2006) քննարկվել եւ որոշում է կայացվել ռուսական 102-րդ զինվորական բազային նվիրել տեսամագնիտոֆոն: Որոշման մեջ չկա որեւէ հիմնավորում այդպիսի քայլ կատարելու համար. Գյումրու քաղաքապետարանը միշտ էլ ուշադրության է արժանացրել Գյումրիում տեղակայված ռուսական բազաներին ասված է որոշման մեջ: Տեղյա՞կ եք այդ մասին, եւ ի՞նչ կարծիք ունեք:

Քաղվածք, Գյումրի, ավագանու նիստ, 7.03.2006

62. Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ զինվորական բազային տեսամագնիտոֆոն նվիրելու մասին

Մ.Գրիգորյան, Վ.Ղուկասյան

Գյումրու քաղաքապետարանը միշտ էլ ուշադրության է արժանացրել Գյումրիում տեղակայված ռուսական բազաներին:

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ զինվորական բազային նվիրել տեսամագնիտոֆոն:

Տեսամագնիտոֆոնը ձեռք բերել Գյումրու համայնքի ֆոնդային բյուջեի միջոցների հաշվին:

ԿՈՂՄ միաձայն

ԴԵՄ չկա

-Մենք միշտ կարեւոր հարցերը թողած ընկնում ենք փոքր բաների ետեւից: Ճիշտ է ես նիստերին ներկա չեմ եղել զբաղված լինելու պատճառով, բայց բոլոր որոշումներից տեղյակ եմ: Այսօր այդ զորամասերը մեր հանգիստն են պաշտպանում: Եթե հիմա այստեղ արեւ է, սահմաններում 40 աստիճան ցուրտ է: Իմ կարծիքով ավելի լուրջ խնդիրներ կան քան տեսամագնիտոֆոն նվիրելն է:

 

-Մայիսի 23-ին, Գյումրու ավագանու 2006 թվի 4-րդ նիստի ժամանակ ավագանին որոշում է կայացրել Գյումրու համայնքի սեփականություն հանդիսացող Մ.Մկրտչյան փողոցում գտնվող Արագած մարզամշակութային կենտրոնի շենքը անհատույց օգտագործման տրամադրել Մարզամշակութային Կենտրոն ՍՊԸ-ին 99 տարի ժամկետով: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր կայացրած այդ որոշումը, ինչո՞ւ 99 տարով: Ինչո՞ւ որեւէ վարձավճար չի սահմանվել: 

Քաղվածք, Գյումրի, ավագանու նիստ, 23.05.2006

26. Գյումրու Մհեր Մկրտչյան փող. գտնվողԱրագած Մարզամշակութային Կենտրոն շենքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին

Ս.Դեմիրճյան, Վ.Ղուկասյան

Մարզամշակութային կենտրոն ՍՊԸ-ի հիմնադիր Հրաչիկ Խաչատրյանը դիմել է քաղաքապետին /Գ-1915, 30.12.2005թ./ Մհեր Մկրտչյան թիվ 49 Արագած Մարզամշակութային Կենտրոնի շենքը Մարզամշակութային կենտրոն ՍՊԸ-ին անհատույց օգտագործման տրամադրելու խնդրանքով: Շենքը համայնքի սեփականությունն է /սեփականության վկայական 1140575/:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ 2002թ. օրենքի 16-րդ հոդվածի 20 կետով`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1.   Գյումրու համայնքի սեփականություն հանդիսացող Մհեր Մկրտչյանի փող. գտնվող Արագած Մարզամշակութային Կենտրոնի շենքը անհատույց օտաործման տրամադրել Մարզամշակութային կենտրոն ՍՊԸ-ին`  99 տարի ժամկետով:

2.   Հանձնարարել բյուջեի եկամուտների հաշվառման բաժնին` կնքելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

3.   Շինության նկատմամբ օգտագործման իրավունքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման ծախսերը կատարել օգտագործողի /փոխառու/ հաշվին:

ԿՈՂՄ միաձայն

ԴԵՄ - չկա 

-Ես ողջունում եմ քաղաքում կատարված ցանկացած ներդրում: Քաղաքին պետք է, որ մեծ ներդրումներ կատարվեն եւ ով, որ մեզ ավելի մեծ վարձ առաջարկեր, մենք նրան էլ կտայինք:

 

-2006 թվի հունիսի 26-ին քննարկվել է ռուսական թիվ 2012 զորամասին դրամական օգնություն ցույց տալու հարցը: Եւ ավագանին որոշում է կայացրել զորամասին դրամական օգնություն օգնություն ցույց տալ 268.420 դրամ եւ զորամասի` որեւէ բանկում հաշվարկային հաշվի բացակայության պատճառով գումարը փոխանցվել է Հայ մամուլ ՓԲԸ հաշվարկային հաշվին` զորամասին համար թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրության նպատակով: Հիմնավորման մեջ նշվում է Հաշվի առնելով զորամասի ֆինանսական վատ պայմաննները: Ինչպե՞ս եք իմացել զորամասի ֆինանսական վատ պայմանների մասին, արդյո՞ք ռուսական զորամասի ֆինանսական վատ պայմանների մասին տեղեկությունները Ռուսաստանյան Դաշնության ռազմական, պետական կամ ծառայողական գաղտնիք չէ: Ի՞նչ եք կարծում գյումրեցիները, ում պատկանող գումարներից դուք որոշել եք օգնություն ցույց տալ ռուսական զորամասին, իրավունք ունե՞ն ձեզ նման տեղյակ լինել ռուսական զորամասին վատ պայմանների մասին: Չե՞ք կարծում, որ քաղաքում կան առաջնահերթ լուծում պահանջող այլ խնդիրներ, քան ռուսական ինչ-որ զորամասին թերթերի ու ամսագրերի կարիքները հոգալը: Ինչու՞ չեք մտածել հայկական զորամասերին համանման օժանդակություն ցույց տալու մասին: 

Քաղվածք, Գյումրի, ավագանու նիստ, 24.06.2006

40. Թիվ 2012 զինվորական մասին դրամական օգնություն ցույց տալու մասին

Մ.Գրիգորյան, Վ.Ղուկասյան

Գյումրու քաղաքապետին է դիմել թիվ  2012 /սահմանապահ զորամասի/ զինվորական մասի հրամանատար գնդապետ Յու.Վ.Ուսովը` զորամասի համար անհրաժեշտ թերթեր ու ամսագրեր բաժանորդագրվելու համար դրամական օգնություն ցույց տալու խնդրանքով:

Հաշվի առնելով զորամասի ֆինանսական վատ պայմանները ու հարցի կարևորությունը և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

Թիվ 2012 զորամասին քաղաքապետարանի այլ տրանսֆերտներից ցույց տալ դրամական օգնություն 268420 /երկու հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր քսան/ դրամ և, զորամասի որևէ բանկում հաշվարկային հաշվի բացակայության պատճառով, այն փոխանցել Հայմամուլ ՓԲԸ-ի հաշվարկային հաշվին` թերթերի և ամսագրերի բաժանորդագրության դիմաց:

ԿՈՂՄ - միաձայն

ԴԵՄ - չկա

-Հայկական զորամասերի կողմից նման խնդրանք չի եղել, եթե լիներ նրանց էլ կօգնեինք: Իսկ ռուսական զորամասերի մասին չէի ասի, թե ֆինանսական վատ պայմաններում են, քանի որ նրանց հետ նաեւ աշխատանքի բերումով եմ շփվում` նրանց համար տեխնիկա ենք փոխադրում: Իսկ թերթի համար տրամադրված գումարը շատ չնչին է: Իհարկե, քաղաքում առաջնահերթ խնդիրներ կան եւ այդ 268 հազար դրամով մենք չենք կարող նույնիսկ փողոցի մի փոքրիկ փոս լցնել, իսկ նվիրատվություն կատարելը եւս քաղաքականություն է: Չէ՞ որ ինչ-որ բան նվիրելով մարդուն նրան ավելի ես պարտավորեցնում: Մենք Ռուսաստանի հետ միշտ էլ լավ հարաբերություններ ենք պահպանել: Չեմ կարծում, որ ինչ-որ մեծ սխալ է կատարվել:

 

-2006 թ.օգոստոսի 30-ի Գյումրու ավագանու 8-րդ նիստի ժամանակ ավագանին որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը շնորհելու մասին` հաշվի առնելով մարդկային բարձր հատկանիշները, մեծ վաստակը ՀՀ անկախության ձեռք բերման ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ասվում է որոշման մեջ: Արդյո՞ք այլ հարմար թեկնածուներ չկային այդ կոչման համար: 

Քաղվածք, Գյումրի, ավագանու նիստ, 30.08.2006

42. ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը  շնորհելու մասին

Ա.Մազմանյան, Վ.Ղուկասյան

Ծնվել է 30.06.1954թ., Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:

 ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ է:

1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1975-1979թթ. աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ:

1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

1979-1988թթ եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպաանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական:

1989-1993թթ. նախագահել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993-1995թթ. վարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:

1995-1996թթ. ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:

1996-1999թթ. ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:

1999-1999թթ. ՀՀ ազգային անվտանգության նախարար:

1999-2000թ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

1999-ից ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2000թ.-ից ՀՀ պաշտպանության նախարար:

ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր է, Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանի ասպետ:

Հաշվի առնելով մարդկային բարձր հատկանիշները, մեծ վաստակը Հայաստանի  Հանրապետության անկախության ձեռք բերման ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով`

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյանին շնորհել ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ կոչումը:

ԿՈՂՄ միաձայն

ԴԵՄ - չկա

-Սերժ Սարգսյանը մեր պաշտպանության նախարարն է, մեծ բան է կատարել մեր երկրի համար: Իսկ դուք կասկածու՞մ եք, որ դա այդպես է: Մենք չենք նայում միայն մեր շուրջը, մեր քաղաքին: Մեզ հետաքրքրում  է ընդհանուր մեր երկիրը: Բոլոր ժամանակներն էլ ծնում են իրենց մարդկանց էսօրվա մարդն էլ Սերժ Սարգսյանն է: Մենք պետք է աշխատենք միշտ լավը տեսնել պետք չէ անընդհատ վատը խոսել: Եթե մեր պաշտոնյաները վատն են, ապա միայն ժողովուրդն է մեղավոր, որովհետեւ նա է իր ձայնը տալիս:

 

Սյուզաննա Մկրտչյան, Սիրանուշ Ֆիդանյան 


Մեր հարցերին պատասխանում է Գյումրու ավագանու անդամ

Արամայիս Բաղրամյանը

 

-Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ 2006-ին ավագանու բոլոր նիստերի ժամանակ քննարկված որոշումներն ընդունվել են միաձայն:

 

-Ով է ասել, որ դեմ կամ ձեռնպահ չի եղել: Կարող է ովքեր, որ բացակայել են նրանք են դեմ եղել: Ընդհանրապես նիստերից 2 օր կամ մի շաբաթ առաջ ես վերցնում եմ նախաիծը ու իմ ավագանի ընկերների հետ քննարկում: Բացի այդ ինչ, որ անում ենք` մեր քաղաքի համար ենք անում:

 

-2006 թվի Գյումրու ավագանու երկրորդ նիստի ժամանակ (մարտի 7.03.2006) քննարկվել եւ որոշում է կայացվել ռուսական 102-րդ զինվորական բազային նվիրել տեսամագնիտոֆոն: Որոշման մեջ չկա որեւէ հիմնավորում այդպիսի քայլ կատարելու համար. Գյումրու քաղաքապետարանը միշտ էլ ուշադրության է արժանացրել Գյումրիում տեղակայված ռուսական բազաներին ասված է որոշման մեջ: Տեղյա՞կ եք այդ մասին, եւ ի՞նչ կարծիք ունեք:

 

-Չեմ հիշում, որ տեսամագնիտոֆոն է նվիրվել, բացի այդ ռուսական բանակը եկել է մեր սահմանն է պահպանում, էդ տեսամանիտոֆոնը ինչ է որ: Զորամասերի հետ մեր կապը միշտ էլ եղել է, ինչո՞ւ նվեր չտանք, որ մեզ հետ լավ հարաբերություններ ունենան: Չոր ոչ մի հարաբերություն չես կարող ստեղծել: Ռեպինի փողոցը ինչո՞ւ դարձրին Շչերբինա, որովհետեւ մարդը օնել էր: Թող ուրիշներն էլ բերեն օնեն, մեր քաղաքը սարքեն, նրանց անունը դնենք:

 

-Մայիսի 23-ին, Գյումրու ավագանու 2006 թվի 4-րդ նիստի ժամանակ ավագանին որոշում է կայացրել Գյումրու համայնքի սեփականություն հանդիսացող Մ.Մկրտչյան փողոցում գտնվող Արագած մարզամշակութային կենտրոնի շենքը անհատույց օգտագործման տրամադրել Մարզամշակութային Կենտրոն ՍՊԸ-ին 99 տարի ժամկետով: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր կայացրած այդ որոշումը, ինչո՞ւ 99 տարով: Ինչո՞ւ որեւէ վարձավճար չի սահմանվել:

 

-Կարող էինք վերցնել ու օտարել, բայց որոշեցինք վարձակալության տալ: Իսկ ինչու 99 տարով, որովհետեւ դա ամենաերկար ժամկետն է, 100 չի լինում: Չեմ հիշում, որ վարձի չափը չի նշված, համ էլ գինը սահմանվում է բյուջեյով ու նշվում պայմանարի մեջ: Բոլոր գոտիներում ստանդարտ գներ են: Դրանք կարող են տարվա ընթացքում ավագանու որոշմամբ փոփոխվել:

 

-2006 թվի հունիսի 26-ին քննարկվել է ռուսական թիվ 2012 զորամասին դրամական օգնություն ցույց տալու հարցը: Եւ ավագանին որոշում է կայացրել զորամասին դրամական օգնություն օգնություն ցույց տալ 268.420 դրամ եւ զորամասի` որեւէ բանկում հաշվարկային հաշվի բացակայության պատճառով գումարը փոխանցվել է Հայ մամուլ ՓԲԸ հաշվարկային հաշվին` զորամասին համար թերթերի եւ ամսագրերի բաժանորդագրության նպատակով: Հիմնավորման մեջ նշվում է Հաշվի առնելով զորամասի ֆինանսական վատ պայմաննները: Ինչպե՞ս եք իմացել զորամասի ֆինանսական վատ պայմանների մասին, արդյո՞ք ռուսական զորամասի ֆինանսական վատ պայմանների մասին տեղեկությունները Ռուսաստանյան Դաշնության ռազմական, պետական կամ ծառայողական գաղտնիք չէ: Ի՞նչ եք կարծում գյումրեցիները, ում պատկանող գումարներից դուք որոշել եք օգնություն ցույց տալ ռուսական զորամասին, իրավունք ունե՞ն ձեզ նման տեղյակ լինել ռուսական զորամասին վատ պայմանների մասին: Չե՞ք կարծում, որ քաղաքում կան առաջնահերթ լուծում պահանջող այլ խնդիրներ, քան ռուսական ինչ-որ զորամասին թերթերի ու ամսագրերի կարիքները հոգալը: Ինչու՞ չեք մտածել հայկական զորամասերին համանման օժանդակություն ցույց տալու մասին:

 

-Է լավ չէ՞: Այստեղ կեղծ գործարք չի կատարվել: Զորամասում ծառայողների 80%-ը հայեր են, իրենք ինչու՞ պիտի միայն ռուսերեն թերթեր կարդան, թող հայերեն էլ կարդան: Այսօր չկա էդ զբաղվածությունը, համ էլ էդ փողերը պռյամո չաստ չի գնացել, գնացել է Հայ մամուլ` իրենք էլ թերթեր են ուղարկել: Ես գտնում եմ, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի ռուսական զորամասերին, նրանք վերջիվերջո օտարներ են չէ՞: Հյուրերին պետք է լավ նայել:

 

(Իսկ մեր այն հարցին, թե արդյոք զորամասի ֆինանսական դրությունը պետական կամ ծառայողական աղտնիք չէ արդյոք, պրն Բաղրամյանը պատասխանեց այսպես,-Էս ինչ դժվար հարց տվեցիք:)

 

-2006 թ.օգոստոսի 30-ի Գյումրու ավագանու 8-րդ նիստի ժամանակ ավագանին որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումը շնորհելու մասին` հաշվի առնելով մարդկային բարձր հատկանիշները, մեծ վաստակը ՀՀ անկախության ձեռք բերման ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ասվում է որոշման մեջ: Արդյո՞ք այլ հարմար թեկնածուներ չկային այդ կոչման համար:

 

-Մենք այս կոչման համար շատ այլ արժանի թեկնածուներ ունեինք, բայց էս մարդը մեր երկրի ու մեր քաղաքի համար շատ բան է արել, հատկապես բանակի հարցում: Ինքն էլ, պրեզիդենտն էլ շատ բան են արել:

 

Սյուզաննա Մկրտչյան, Անի Մկրտչան, Ստելլա Մկրտչյան


Մեր բոլոր հարցերին միանգամից պատասխանում է Գյումրու ավագանու անդամ

Գեորգ Առաքելյանը

 

-Բոլոր հարցերին մենք պատասխանել ենք: Թերթի մեջ էլ ձեր տնօրենը գրել էր, մենք դրան էլ ենք պատասխանել: Բարսեղյանը ի՞նչ գիտե մեր որոշումների մասին: Թող գոնե մե օրըմ ներկա էղնիր նիստին: Դուք ինչու՞ եք եկել թող ինքը գա` ես բոլոր հարցերին կպատասխանեմ: Ի՞նչ վատ բան ենք արել, որ էդ մարդկանց տեսամա՞նիտոֆոն ենք նվիրել: Լավ, որ կարող ենք ձեզ նվիրե՞լ, իսկ նրանց ո՞չ:

-Իսկ մեզ ասելով ու՞մ նկատի ունեք:

-Օրինակի համար եմ ասում: Լավ որ կարող ենք Ազդարար ակումբին նվիրել, իսկ նրանց` ոչ:

 

Անի Մկրտչյան, Սյուզաննա Մկրտչյան


ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄԻ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ

 

Մեր երկրում օրենքներին չհետեւելը նորություն չէ (շատ դեպքերում` ոչ էլ հանցագործություն): Հաճախակի խախտվող օրենքներից է Տեղեկատվության  ազատության մասին օրենքը: Դա է պատճառը, որ տեղեկություն ստանալու համար ստիպված ես ընկնել քաշքշուկների մեջ, երկար ժամանակ սպասել, հեռախոսի լսափողը վայր չդնել, պնդաճակատությամբ հասնել տեղեկատվությունը տնօրինողի կամ պաշտոնյայի հետ հանդիպմանը եւ պատրաստ լինել նաեւ մերժում ստանալուն:

 

Այն, որ պաշտոնյաները խուսափում են լրատվամիջոցների ու լրագրողների հետ հանդիպումից զարմանք չի առաջացնում: Բայց, երբ փորձում ես անընդհատ ինչ-որ կապ հաստատել տեղեկատվություն ստանալու համար, բավական հետաքրքիր բարդություններ են առաջանում: Օրինակ պարզվում է, որ ընտրյալը չի լսում մի քանի րոպե զնգացող բջջայինի ձայնը, իսկ հետո վերցնելով հեռախոսը ասում է, որ տեղում չէ կամ բացակայում է քաղաքից: Այնքան շատ են  պատահել նմանատիպ դեպքեր: Հետաքրքիր էր, օրինակ իմանալ, թե Արամ Խաչատրյանի  Ամերիկայից վերադառնալու տասնհինգ օրը ե՞րբ է լրանալու, քանզի ամեն զանգահարելուց հետո օրերի հարցազրույցը հետաձգվում է 15 օրով: Այս ցուրտ եղանակներին բավականին տարածված հիվանդությունները հասել են նաեւ մեր ավագանու անդամներին, այդ է պատճառը, որ ամեն անգամ Հրայր Խաչատրյանին զանգահարելուց հետո նրան առողջություն ենք ցանկանում: Մարդը հիվանդ է ի՞նչ անենք. սպասենք, որ առողջանա ու մեր հարցերին պատասխանի:

 

Ոմանց էլ հետաքրքիր է, թե ինչու ենք մենք` պրակտիկանտ լրագրողներս գնացել հարցազրույցի եւ ոչ թե մեր տնօրենը` Լեւոն Բարսեղյանը: Ի՞նչ հարցերի պիտի պատասխանեն, երբ բոլոր հարցերին արդեն պատասխանել են հեռուստաեթերում: Այսպիսի մեկնաբանությամբ  հարցազրույց տալուց հրաժարվեց Գյումրու ավագանու անդամ` Գեւորգ Առաքելյանը:

 

Իսկ Չուբար Զարգարյանի  հետ կապ հաստատելու միայն առաջին փորձը քիչ թե շատ հաջողվեց: Պարոն Զարգարյանը հեռախոսով խոստացավ պայմանավորվել եւ գալ մեր հետեւից Ասպարեզ հանդիպման: Բայց այդպես էլ չհաջողվեց պայմանավորվել, քանի որ պրն Զարարյանի բջջային հեռախոսը կամ գտնվում էր ինժեների մոտ, կամ չէր պատասխանում, կամ էլ նա աշխատավայրում չէր: Միայն  հունվարի 29-ին  կարողացանք խոսել պրն Զարգարյանի հետ: Վերջինս պատասխանեց, որ հիմա ոչինչ չունի ասելու եւ թող որոշ  ժամանակ անցնի:

 

Ահա այսպիսի պարտիզանական շարժում մեր օրերում:

 

Ա.Մկրտչյան, Ս.Մկրտչյան, Ս.Մկրտչյան


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 1988-ԻՑ

ԿԻՍԱՎԵՐ ՇԵՆՔԸ

 

1920 թվին այստեղ գործել է Հայաստանի

Առաջին Հանրապետության պետական

համալսարանը, որն ավելի ուշ

տեղափոխվել է  Երեւան եւ դարձել

Երեւանի Պետական Համալսարան:

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ

ֆուտբոլային ակումբի

խորհրդանիշը

 


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter