Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու քաղաքապետարանը խախտում է ՀՀ Տեղեկատվություան ազատության մասին օրենքը

 

10 | 01 | 2008 | 19:00 | Լուր 

 

Եւս մի քանի օր` Գյումրու քաղաքապետարանին` քաղաքացու հարցմանը պատասխանելու համար 

 

Հունվարի 10-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը իր հրավիրած մամլո ասուլիսում լրագրողներին ներկայացրեց տեղեկությունների ստացման համար իր բոլոր 10 հարցումները, որոնք հղել էր Գյումրու քաղաքապետին 2007 թվի դեկտեմբերի 11-ից 24-ի ընթացքում: Այդ հարցումները պարունակում են 44 խոշոր հարցեր, որոնք կազմված են մոտավորապես 80 զանազան հարցեր: Հարցերը վերաբերվում են Գյումրու քաղաքապատկան սեփականությանը, Գյումրու Անկախության հրապարակի վերջերս հատված եղեւնիներին, Շահումյան փողոցի հանված սալահատակին, Գյումրու հին հեռուստաշտարակին, թափառող շների դեմ տարված պայքարին, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մարդատար ավտոմեքենաներին, հեռախոսահամարներին, դրանց համար արված ծախսերին եւ այլն: Հարցերի մեջ հատուկ ուշադրության են արժանացել անցած 3 տարիների ընթացքում կատարված զանազան ծախսերը: (Տես. http://www.asparez.am/news/various/22.12.2007inforequestletterstogyumrimayor.htm)

 

Ըստ Լ.Բարսեղյանի, չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանը ստացել է հարցումները դեկտեմբերի 12-ից 25-ի ընթացքում, մինչ օրս չի բարեհաճել պատասխանել իր հարցումներին, ինչը ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի աղաղակող խախտում է: Օրենքը սահմանում է, որ անկախ ամեն ինչից, տեղեկություն տնօրինողը պարտավոր է հարցմանը պատասխանել 5-օրում, եւ եթե վերջինիս` տեղեկությունները մշակելու, համապատասխան քաղվածներ անելու ու լրացուցիչ աշխատանք կատարելու համար լրացուցիչ ժամանակ է պետք, տեղեկություն տնօրինողը իր պատասխանում պիտի նշի այդ մասին, ու այդ դեպքում տեղեկությունը կարող է տրամադրել հարցումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:        

 

Քաղաքապետարանի 4 ներկայացուցիչներ` քաղաքապետի գլխավոր խորհրդական Լ.Խաչատրյանը, քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լ.Աղեկյանը, Մշակույթի եւ երիտասարդության բաժնի պետ Ա.Պապանյանը, Տարածքային զարգացման, քաղաքաշինության, շինարարության, անշարժ գույքի կադաստրի եւ բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժին  պետի տեղակալ Ռ.Հակոբջանյանը, ասուլիսին միացան 15 րոպեանոց ուշացումով, եւ փորձեցին ասուլիսը նախ բանախոսի հետ հարցուպատասխանի վերածել, ապա, արդեն ներկա լրագրողների հետ` քննարկման: Քաղաքապետարանի ներկայացուցիչները Լեւոն Բարսեղյանին հղեցին մի քանի զվարճալի ու զարմանահրաշ հարցեր. Դուք որպես քաղաքացի՞ եք դիմել քաղաքապետին, թե՞ որպես Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ, Իսկ կարելի՞ է ձեր հասարակական կազմակերպությունից տեղեկություններ հարցնել, Դուք ու՞մ պատվերն եք կատարում, Ի՞նչ ծրագրի շրջանակներում եք հղել հարցումները, Իսկ գիտե՞ք, թե քանի էջ է կազմում Գյումրու գույքացուցակը, որի պատճենները կամենում եք ստանալ, Ի՞նչ կստացվի, եթե բոլոր գյումրեցիները ուզենան այդ տեղեկությունները նույնպես ստանալ, Ո՞վ է կատարելու հարցված եւ ստանալիք տեղեկությունների վերլուծությունը, եւ, վերջապես` Ինչու՞ եք ուզում ծանոթանալ այդ փաստաթղթերին ... այս եւ այլ հարցերին տրվեցին համարժեք պատասխաններ: 

 

Քաղաքապետի գլխավոր խորհրդական Լ.Խաչատրյանը փորձեց բացատրել, որ հարցված տեղեկությունների մեծ մասը ներկայացված են քաղաքապետարանի պաշտոնական www.gyumricity.am կայքում, փորձեց բանավոր եւ մակերեսային պատասխանել հարցումներին եւ ապացուցել, որ քաղաքապետարանը բաց ու հրապարակային է աշխատում:

 

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա.Պապանյանը, անդրադառնալով Գյումրու անկախության հրապարակի հատված եղեւնիներին վերաբերվող տեղեկատվության հարցմանը, սահուն անցում կատարեց այն հանգամանքին, որ այդ եղեւնիները ծեր էին, եւ կոչ արեց բոլոր նրանց, ովքեր դժգոհ են եղեւնիների հատումից, կիրակի օրը, ժամը մեկին հավաքվել Անկախության հրապարակում: Լ.Բարսեղյանը ստիպված եղավ բացատրել, որ եղեւնիների կտրման համար կայացված ավագանու որոշման համար հիմք հանդիսացած պաշտոնյաների կամ հանձնաժողովների եզրակացությունների լուսապատճենների իրեն տրամադրելու հարցումը ոչ քննադատություն է քաղաքապետարանի հասցեին եւ ոչ էլ դրվատանք, եղեւնիների հատելը ինքը եւ մի քանի տասնյակ մարդու ու կազմակերպություններ քննադատել են ժամանակին, հիմա` այդ փաստաթղթերն ունենալուց հետո, կուսումնասիրեն եւ համապատասխան եզրակացության կգան:     

 

Լ.Բարսեղյանը ասաց, որ իր կարծիքով Գյումրու քաղաքապե-տարանի պաշտոնական վեբ կայքը իսկապես լավ զարգացում ունի անցած 1 տարում, եւ այն Հայաստանի քաղաքային պաշտոնական կայքերի մեջ կարելի է համարել առաջին հնգյակում, բայց իր որոնած տեղեկությունները դրանում չկան, եւ այդ է պատճառը, որ գրավոր հարցումներով դիմել է քաղաքապետին: Իսկ այդ ծավալի պատճենումների ծախսերի մասին ասաց, որ ինքն իր բոլոր հարցումներում նշել է, որ պատրաստ է հոգալ պատճենման ծախսերը` սկսած 11-րդ էջից ինչպես սահմանում է ՀՀ ՏԱ օրենքը, եւ հեգնանքով ավելացրեց, -ես տեղյակ եմ, որ ձեր 1 էջի պատճենը 200 հազար դրամ արժե:

 

Եզրափակելով ասուլիսը, ԺԱԱ խորհրդի նախագահը նշեց, որ եւս մի քանի օր է տրամադրում քաղաքապետարանին` իր հարցումներին պատասխանելու համար, ապա` կդիմի վերջին հնարավորությանը` արդարադատությանը:

 

10 հունվարի, 2008


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter