Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հասարակական կազմակերպությունների ուղերձը 2008 նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին

 

11 | 01 | 2008 | 11:00 | Ուղերձ 

                                     

Հարգարժան պարոնայք,

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով զբաղվող Հասարակական կազմակերպությունների էկոլոգիական դաշինքը և այլ հասարակական կազմակերպություններ իրենց խորը մտահոգությունն են հայտնում երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս արագընթաց և մեծածավալ գործընթացների, մասնավորապես` Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և Թեղուտի անտառտարածքը որպես պղնձա-մոլիբդենային հանքավայր շահագործելու առիթով:

 

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմամբ խախտվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ: Մասնավորապես`

 

       ՀՀ անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածով` հիմնական հասկացությունների շարքում սահմանվում է. այլ հատումներ` անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված` օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումներ: Այսինքն, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքների հետ կապված անտառների հատելը պետք է սահմանվեին օրենքով, ինչը բացակայում է Թեղուտի պարագայում:

       ՀՀ անտառային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրվում է. Անտառային հողերի հարակից տարածքներում օբյեկտների նախագծումը, տեղաբաշխումը, շինարարությունը և գործարկումը պետք է ապահովեն անտառների վիճակի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը: Այսինքն, անգամ անտառներին հարակից տարածքներում օբյեկտների կառուցման պայմանների խստացումով, օրենքը պաշտպանում է անցած պատերազմական և էներգետիկ ճգնաժամային տարիներին խիստ վնասված մեր սակավ անտառների վերականգնումն ու բնականոն զարգացումը, ինչն անտեսվում է Թեղուտի պարագայում:  

       ՀՀ Կենդանական աշխարհի մասին օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում ասվում է. ՙԱրգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը:

       ՀՀ Բուսական աշխարհի մասին օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանվում է. Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:

       Խախտվում են նաև ՀՀ ջրային օրենսգրքի 74, 76, 77, 80, 111, 112, 116, 118 և 122-րդ հոդվածների դրույթները (մանրամասնությունները չենք նշում նյութի ծավալուն լինելու պատճառով):

       Թեղուտի հանքավայրի շահագործման պարագայում խախտվում են նաև միջազգային մի շարք կոնվենցիաներ, որոնք ստորագրվել և վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից, ներառյալ`

       ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան,

       ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիան,

       ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիան,

       ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիան

       ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիան

       Լանդշա‎‎ֆտի եվրոպական  կոնվենցիան

 

Բնությանը սպառնացող տեխնածին աղետներին զուգահեռ, ներկայացնենք ծրագրի արդյունավետության վերաբերյալ միայն մի քանի գնահատականներ.

 

1. Թեղուտում, գնահատման նախագծում ներկայացված տվյալների հիման վրա կատարված տնտեսագիտական հաշվարկի համաձայն, ամբարված է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլարի հարստություն, որի օտարմամբ մեր երկրի պետական բյուջեի հնարավոր մուտքերը շահագործման ողջ ժամանակահատվածում (60 տարի) կկազմեն մոտավորապես 600-650 մլն. ԱՄՆ դոլար: Այսինքն, մեր ազգային 20 մլրդ ԱՄՆ դոլար արժեցող հարստությունը օտարելու դիմաց ակնկալում են 30 անգամ ավելի քիչ գումար, չհաշված բնությանը հասցվող անդառնալի վնասներն ու տեղի համայնքների կյանքի հենարանների` հողի և ջրի աղտոտումն ու ոչնչացումը:

 

Մինչդեռ, մեզ բաժին է ընկած կուսական բնություն, գեղատեսիլ վայրեր, կայուն էկոհամակարգեր, էկոլոգիապես մաքուր սննդամթերք, ինչի  պակասն այսօր կա ամբողջ աշխարհում: Ընդ որում, բնության հետ կապված գործարարությունը 21-րդ դարում  կարող է ավելի մեծ եկամուտներ ու աշխատատեղեր ապահովել` նպաստելով թե տնտեսության զարացմանը, թե հասարակության բարգավաճմանը:

 

2. Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում բնությանը ի պահ են տրվելու տոքսիկ նյութերով հարուստ, հարյուր միլիոնավոր տոննաների հասնող թափոններ, որոնցից սպասվող վտանգավոր ռիսկերը դամոկլյան սրի պես կախված են մնալու հարյուրավոր տարիներ:

Համոզված ենք, որ Թեղուտի հանքի շահագործումը հանցագործություն է բնության հանդեպ, քանի դեռ չեն իրականացվել անկախ ու բազմակողմանի փորձագիտական հետազոտություններ միջազգային ու տեղական   կազմակերպությունների կողմից և չի ներկայացվել բնությանը հասցվող վնասների իրական պատկերը` բոլոր տեսանկյուններով ու իրական գնահատումներով: Միայն նման գնահատումներից հետո կարելի է կայացնել հիմնավորված որոշում` հավատարիմ մնալով ՀՀ  սահմանադրությանը, ՀՀ բնապահպանական օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին:

 

3. Շատ է թմբկահարվում սոցիալական խնդիրների լուծման և նոր աշխատատեղեր բացելու առավելությունը: Համեմատության կարգով, տեղին է նշել, որ վերջերս Հայաստանում 3 մլն. ԱՄՆ դոլար ներդրումով բացվեց մոտ 200 աշխատատեղով թղթի թափոնի վերամշակման գործարան: Սա անժխտելի ապացույց է, որ մոտ 30 մլն ԱՄՆ դոլար ներդրումով հնարավոր է ապահովել 30 տոկոսով ավելի շատ աշխատատեղ, քան նախատեսվում է Թեղուտի պարագայում:

 

Փոխարենը, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, առկա են փաստեր, որ ԷյՍիՓի ընկերությունը գնում է Թեղուտ և Շնող գյուղերի գյուղացիների հողերը` 1 մ2 համար վճարելով ընդամենը 40 դրամ:

 

4. Ուսումնասիրելով Լեռնամետալուրգիայի ինստիտուտի կողմից մշակված և ներկայացված գնահատման ու աշխատանքային նախագծերը, փորձագետները եկել են եզրահանգման, որ դրանցում բացակայում է անկողմնակալությունը, կան սխալներ, հաշվարկները կատարվել են ձեռնարկողին ձեռնտու մոտեցումներով, օգտագործվել են գների երկակի ստանդարտներ` վնասները քիչ, իսկ օգուտները շատ ցույց տալու համար, չեն ներկայացվել ձեռնարկողի տեսանկյունից ոչ շահավետ այլընտրանքներ, բացակայում է միջազային փորձի ներկայացումն ու համեմատական վերլուծությունը, չեն ներկայացվել ծրագրին դեմ արտահայտված կարծիքները:

 

Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացությունը ոչ մի փորձագիտական հիմք չունի, այլ պարզապես ԷյՍիՓի ձեռնարկության` ընդամենը մասնավոր և միակողմանի շահավետ գործունեությանը ընթացք տվող և ՀՀ բոլոր օրենքներն ու միջազգային համաձայնարերն անտեսող դրսևորում է:

 

Ամփոփելով վերը շարադրվածը` գալիս ենք այն եզրակացության, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ուղղությամբ պետք է իրականացնել խորը, բազմակողմանի և անկախ մասնագիտական ուսումնասիրություններ` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին և հանրության դատին ներկայացնել միջազգային չափանիշներին համապատասխան գնահատումներ` բոլոր ուղղություններով:

 

Գտնում ենք, որ հանքարդյունաբերությունը պետք է զարգացնել չափավոր, ինտենսիվ և ոչ էքստենսիվ եղանակով:  Այսօր Հայաստանում մետաղների կորզման արդյունավետությունը ցածր է: Հիմնական մետաղների կորզման ընթացքում դրանց ուղեկցող ավելի քիչ պարունակությամբ թանկարժեք և հազվագյուտ մետաղները հիմնականում մնում են հանքարդյունաբերության թափոնների մեջ: Դեռևս լուծված չի մաքուր մետաղների ստացման և դրանց հիման վրա ապրանքատեսակների արտադրությունների կազմակերպման խնդիրը, որի արդյունքում կստեղծվեին տասնապատիկ ավելի շատ աշխատատեղեր քան հանքահանման և հանքավերամշակման ընթացքում: Հայաստանը անարդյունավետ է օգտագործում տնտեսական և արտահանման ներուժը, թուլացնում է իր մրցունակությունը, փոշիացնում է իր, առանց այդ էլ սակավ, բնական հարստությունը, մեծ վնաս պատճառում ներկա տնտեսությանն ու սերունդների ապագային:

 

Գիտության, տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացումները ապագայում կարող են հանքաքարից մետաղների կորզումը դարձնել ավելի արդյունավետ` նվազագույնի հասցնելով թափոնները և բնությանը հասցվող վնասները: Ուստի, շտապողականությունը ընդերքի ռեսուրսները սպառելու հարցերում չի արդարացվում:

 

Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը վերանայել հանքարդյունաբերության վերաբերյալ պետական քաղաքականությունը և ոչ միայն հետաձգել Թեղուտի հանքավայրի շահագործումը, այլև` առավելագույնս կրճատել Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրից արդյունահանման ծավալներն ու արագընթաց տեմպերով ձեռնամուխ լինել Հայաստանում պղնձի ու մոլիբդենի առավել խորը մշակման և դրանցից տարբեր ապրանքատեսակների ստացման տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներին, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության իրական զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, արտահանման ծավալների աճին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, կառավարման նոր մշակույթի ձևավորմանը, ներդրումների խթանմանը և այլն: Միայն այս ամենից հետո կարելի է ստեղծված վերամշակման հզորություններին համապատասխան իրականացնել հանքանյութի արդյունահանում ու վերամշակում և հումք արտահանող երկրից վերածվել վերջնական ապրանք արտահանող երկրի:

Կոչ ենք անում չկրկնել թույլ զարգացած, հանք արդյունահանող և իրենց պետականությունը վտանգած երկրների ճակատագիրը ու չվտանգել մեր երկրի ապագան:

 

Գնահատելով ներկայումս Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ Հայաստանի հասարակայնության և մասնագետների շրջանում առկա` հանքավայրի շահագործումը նախաձեռնող ընկերության մոտեցումներից տարբերվող կարծիքները և մեկնաբանությունները, ինչպես տվյալ տարածքի բնակիչների համար  որոշակի  աշխատատեղերի բացման հնարավորությունները, այնպես  էլ բնությանը հասցվող անդարձելի հնարավոր վնասներն ու անխուսափելի էկոլոգիական աղետները, գտնում ենք, որ սխալ է հանքավայրի շահագործման վերաբերյալ շտապողական որոշում կայացնելը: Կարծում ենք, որ բազմաթիվ մասնագետների ու կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոությունները առավել ուշադրության պետք է արժանանան երկրի տարածքում անտառների խիստ սակավության և ինտենսիվ անապատացման գործընթացների պայմաններում:

 

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Հայաստանի հասարակական կազմակերպությունները ռազմավարական առումով անընդունելի և վտանավոր են համարում ներկայումս վարվող պետական քաղաքականությունը ընդերքի նկատմամբ և անհրաժեշտ են համարում.

       անհապաղ կասեցնել  Թեղուտի պղնձամոլիբդենային  հանքավայրի տարածքում արդեն իսկ  սկսված աշխատանքները,

       նախաձեռնել անկախ փորձաքննություն` հանքավայրի շահագործման արդյունքում երկրի տնտեսական օգուտների և շրջակա միջավայրին հասցվելիք վնասների գնահատման անաչառ եզրակացություն ստանալու նպատակով,

   վերանայել հանքարդյունաբերությունը որպես Հայաստանի տնտեսական զարացման ռազմավարական առաջնահերթություն հայտարարելու նպատակահարմարությունը` այս հարցի շուրջ իրականացնելով լայն փորձագիտական և հասարակական քննարկումներ:

 

Ակնկալելով խնդրի կարևորության Ձեր ըմբռնումը` կոչ ենք անում նախընտրական ծրագրում և ծրագրային բոլոր ելույթների ընթացքում անպայմանորեն արտահայտել Ձեր դիրքորոշումը դրա վերաբերյալ:

 

Խնդրում ենք նաև Ձեր տեսակետի վերաբերյալ գրավոր տեղեկացնել Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանին (հասցե` Պարույր Սևակի 7, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտ, հեռ. 281502 կամ (094) 874070, էլ. փոստ [email protected]):

 

Ստորարություններ.

1. Ավետիք հիմնադրամ

2. Բիոսո‎ֆ‎իա ՀԿ

3. Բուրգ բնապահպանական երիտասարդական կենտրոն

4. Էկո-գլոբ ՀԿ

5. Էկոլոգիական ակադեմիա ՀԿ

6. Էկոտուրիզմի ասոցիացիա ՀԿ

7. Թռչնասերների կենտրոն

8. Թռչունների պահպանման հայկական կենտրոն

9. Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի ՀԿ

10. Հայկական բուսաբանական ընկերություն

11. Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա

12. Հնաբնակ երևանցիների ասոցիացիա

13. Շողեր միություն

14. Ռադիո-էկոլոգիա ՀԿ

15. Սբ. Սանդուխտ տիկնանց միություն ՀԿ

16. Տապան էկո-ակումբ

17. Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան ՀԿ

18. Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ

19. Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ

 

Այս ուղերձին միանում են նաեւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ, Մենք պլյուս, Կրթության ասպարեզ հասարակական կազմակերպությունները:


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter