Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Կյոկուսինկայի հայկական  դպրոցի հերթական հաջողությունները Ճապոնիայում

 

15 | 01 | 2008 | 11:00 | ռեպորտաժ 

 

Արթուր Հովհաննիսյանը լավագույն հնարք-ի մրցանակակիր

 

2007թ.նոյեմբերի 14-17-ը Տոկիոյում անցկացվեց կարատեի աշխարհի 9-րդ առաջնությունը, ուր Հայաստանը ներկայացնում էին 2 մարզիկներ` Արթուր Հովհաննիսյանը (Գյումրի) եւ Արկադի Կոստանյանը (Երեւան): Այս անգամ եւս Ա.Հովհաննիսյանը արդարացրեց իր երկրպագուների սպասելիքները` մրցաշարում գրավելով 3-րդ տեղը: Ի դեպ, այս առաջնությանը մասնակցում էին 143 երկրներից 290 մարզիկներ:

 

Աշխարհի առաջնությունները անցկացվում են առանց քաշային կարգերի, գնահատման չափանիշները նոկաուտն ու նոկդաունն են: Ողջ մրցաշարի ընթացքում արձանագրվել է 23 նոկաուտ, որից 5-ը կատարել է Արթուր  Հովհաննիսյանը: Նա իր 7 մենամարտերից  5-ը  ավարտել է ժամանակից շուտ` նոկաուտով, եւ նվաճել է ուժեղագույն հնարքի համար սահմանված գավաթը: Արթուր Հովհաննիսյանը (սեւ գոտի, III դան) ճանաչվել է մրցաշարի ուժեղագույն կարատեիստ: ՀՀ  կյոկուսինկայի ֆեդերացիայի ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ կարատեի միջազգային կազմակերպության կողմից Արթուր Հովհաննիսյանին արված առաջարկությունն էր` դասավանդել Ճապոնիայում: Սա, անշուշտ, կյոկուսինկայի հայկական դպրոցին տրված լավագույն  գնահատականն է: 

 

Մրցաշարից հետո Տոկիոյում անցկացվեցին 10-օրյա ուսումնամարզական  եւ մարզչական սեմինարներ, որոնց մասնակցում էին կյոկուսինկայի հայկական դպրոցի 7 սաներ:

 

Սեմինարները հնարավորություն տվեցին մեր մարզիկներին անձամբ շփվելու կյոկուսինկայի ակունքներին, անմիջականորեն հաղորդակցվելու արեւելյան մարտարվեստի վարպետների հետ` կատարելաործելով իրենց փորձն ու գիտելիքները: Սա մի յուրատեսակ դպրոց էր հայ  մարզիկների համար` հաղորդակցվել այն հոգեւոր սկզբին, որից ծնվում են մարտարվեստն ու փիլիսոփայությունը:

 

Լուսանկարում` Կյոկուսինկայ կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը (սեւ գոտի, IV դան) եւ Կյոկուսինկայ կարատեի աշխարհի 9-րդ առաջնության 3-րդ  տեղը գրաված եւ լավագույն տեխնիկա մրցանակակիր Արթուր Հովհաննիսյանը (սեւ գոտի, III դան):

 

Կյոկուսինկայ կարատեի մասին

 

Արեւելյան մարտարվեստների մեջ իր ուրույն տեղն ունի կյոկուսինկայը (կյոկու նշանակում է սահման, վերջնագիծ, ավարտ, սին` ճշմարտություն, կայ` միություն, կապ): Հայերեն  այն հնչում է այսպես` Բացարձակ ճշմարտություն որոնողների միություն, որի հայրենիքը Ճապոնիան է, հիմնադիրը` հանրահայտ Սոսայ Մասուտացու Օյաման: Նա ստեղծել է կարատեի մի ուրույն, ինքնատիպ համակարգ` հայտնագործելով ճշմարիտ կատարելության ուղին:

 

1963 թվին Ս.Օյաման հիմնադրում է Կյոկուսինկայ կարատեի միջազգային  կազմակերպություններ` ԿՄԿ, բացում է Հոնբու Դոձյոն, որը եւ դառնում է հազարավոր բարձրակար վարպետների եւ մարտիկների դպրոց:

 

Ս.Օյամայի մահից հետո կյոկուսինկայի նվիրյալները շարունակում են ականավոր վարպետի գործը` նրա գաղափարները սփռելով աշխարհով մեկ, ընդհուպ մինչեւ Հայաստան:

 

Կյուկուսինկայ կարատեն Հայաստանում

 

Հայաստանում կյոկուսինկայի ծնունդն ու զարգացումը հարուստ կենսագրություն ունի: Այն սկզբնավորում է Գյումրիում` շնորհիվ Սոսայ Օյամայի հետեւորդ եւ սան Կարեն Մանուկյանի (սեւ գոտի, IV դան), որը 1993-ից Հայաստանի Հանրապետության կյոկուսինկայի ֆեդերացիայի նախագահն է, հանրապետության հավաքականի ավագ մարզիչը: Չնայած բազում դժվարություններին եւ խոչընդոտներին, կյոկուսինկայի հայկական դպրոցը կայացավ` իրեն լավաույնս դրսեւորելով եվրոպական եւ միջազային մրցաշարերում:

 

1992-ին եղավ առաջին հաջողությունը, եւ տարիները` մեկը մյուսի հետեւից  արձանագրեցին կյոկուսինկայի հայ մարզիկների նվաճումներն  ու ձեռքբերումները  աշխարհի տարբեր մրցաբեմերում:

 

2003-ին կարատեի միջազգային կազմակերպության աշխարհի 8-րդ առաջնությանը մասնակցեց գյումրեցի մարզիկ Արթուր Հովհաննիսյանը` դառնալով մրցանակակիր:

  


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter