Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային տեսչության պետը անտեսում է քաղաքացու հարցումները

 

18 | 01 | 2008 | 11:00 | ռեպորտաժ

 

ՀՀ քաղաքացի, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը 2007 թվի դեկտեմբերի 25-ից մինչեւ 2008 թվի հունվարի 17-ը տասը պատվիրված նամակներով տեղեկություններ է հարցրել Գյումրու հարկային տեսչության պետ Զիլֆիմյան Մարտինից: Հարցումներով խնդրել է իրեն տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

       ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության 2007 թվականի ընթացքում արված ծախսերը` ամիս առ ամիս, հնարավոր մանրամասներով:

       2007 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ենթակայության տակ եղած բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցուցակը` ներառյալ մեքենաների մակնիշները, արտադրության տարեթվերը, պետական համարանիշները:

       2007 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ենթակայության տակ եղած բոլոր ծառայողական ավտոմեքենաներից յուրաքանչյուրի համար նված բենզինը եւ ավտոմեքենաներից յուրաքանչյուրի համար տեխնիկական սպասարկման եւ/կամ պահպանման ծախսերը (յուղեր, նորոգում եւ այլն) ամիս առ ամիս:

       ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությանը դիմելու համար սահմանված գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները:

       ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության հաստիքացուցակը, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.

       ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությունում 2007 թվի ընթացքում հաշվառված հարկատու բոլոր իրավաբանական անձանց ցուցակը, նրանց հասցեները, լիազորված անձի անունը եւ ազգանունը:

       ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությունում քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը.

       ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությունում տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը.

       2007 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ստացած հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը.

       2007 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության ենթակայության տակ եղած բոլոր ծառայողական հեռախոսահամարների ցուցակը, այդ համարներից յուրաքանչյուրի սպասարկման համար 2007 թվականի ընթացքում արված ծախսը յուրաքանչյուր ամսվա համար:

       ՀՀ ԿԱ ՀՊԾ Աշխատակազմի Գյումրու հարկային տեսչությունում 2006 թվի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված հարկատու իրավաբանական անձանց անվանումները, հասցեները, պատախանատու կամ լիազորված անձի անուն-ազանունները:

       Գյումրու հարկային տեսչությունում 2007 թվականի յուրաքանչյուր ամսվա ընթացքում նոր հաշվառման անցած հարկատու իրավաբանական անձանց անվանումները, հասցեները, պատախանատու կամ լիազորված անձի անուն-ազգանունները:

       2007 թվականի յուրաքանչյուր ամսվա ընթացքում Գյումրու հարկային տեսչությունում հաշվառումից ելած կամ գործունեությունը դադարեցնելու մասին Գյումրու Հարկային Տեսչությանը իրազեկած իրավաբանական անձանց անվանումները, հասցեները, պատախանատու կամ լիազորված անձի անուն-ազգանունները:

       2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ այս նամակին պատասխանելու պահը Գյումրու հարկային տեսչությունում հաշվառումից ելած կամ գործունեությունը դադարեցնելու մասին Գյումրու Հարկային Տեսչությանը իրազեկած իրավաբանական անձանց անվանումները, հասցեները, պատախանատու կամ լիազորված անձի անուն-ազգանունները:

 

Լ.Բարսեղյանի բոլոր հարցումներ ԳՀՏ պետը ստացել է, ինչը հաստատվում է ստացման անդորրագրերով: Բայց դրանց պատասխանելու փոխարեն, Զիլֆիմյանը հունվարի 10-ին մի գրություն է հղել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ նախագահ Ն.Հակոբյանին, ապա` հունվարի 12-ին մի գրություն` Լ.Բարսեղյանին:  

 

Զիլֆիմյան Մարտինը, առաջին գրությամբ, ակումբի նախագահից դատավորադատախա-զաքննչական տոնով կարճ ժամկետում ապացույցներ է պահանջում այն բանի, որ Լ.Բարսեղյանն իսկապես ակումբի խորհրդի նախագահն է[1] : Այս տրամաբանությամբ կարելի է հասկանալ, որ, եթե տեղեկատվության իր հարցման մեջ Լ.Բարսեղյանը ներկայանար որպես Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամ, Զիլֆիմյանը, այդ փաստը հիմնավորող փաստաթղթեր պիտի պահանջեր ՀՄՀ-Հայաստան ծրագրի կառավարման խորհրդի նախագահից` ՀՀ վարչապետից եւ ... ստանար դրանք կարճ ժամկետում, կամ, եթե Լ.Բարսեղյանը ներկայանար որպես կամրջաշինական գումարտակի պահեստի սերժանտ, Գյումրու հարկային ծառայության պետը պիտի դիմեր ՀՀ Պաշտպանության նախարարին եւ պահանջեր կարճ ժամկետում իրեն ներկայացնել ...փաստը հիմնավորող փաստաթղթեր...[2] :

 

Լ.Բարսեղյանին հղած գրության մեջ Գյումրու հարկային տեսչության պետը գրում է ...Հիմք ընդունելով Հարկային ծառայության մասին ՀՀ Օրենքի 51 հոդվածը, ՀՀ Կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի թ.1926-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրության 1-ին կետը, հայտնում եմ, որ Ձեզ անհրաժեշտ է դիմել ՀՀ Կառավորթյանն առընթեր հարկային պետական ծառայություն ... :

 

ՀՀ 1.Հարկային ծառայության մասին ՀՀ Օրենքի 51 հոդվածը հետեւյալն է. 1.Հարկային մարմինը հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը::

 

Իսկ ՀՀ Կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի թ.1926-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրության 1-ին կետը հետեւյալն է. 1.Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է::

 

Տպավորություն կա, թե Գյումրու հարկային ծառայության պետին թվացել է, որ հարցման հեղինակի համոզմամբ, Գյումրիում իրականացված հարկահանության արդյունքները կուտակվում են հենց միայն իր աշխատասենյակում: Եւ այս տպավորությունը ցրելու կամ փարատելու համար հիշատակել է վերոհիշյալ իրավական ակտերի հենց այդ պարբերությունները. ...ՀՊԾ-ն ... հանրապետական մարմին է... պարունակությամբ:

 

Այնինչ, հարցման հեղինակը տեղյակ էր, որ Գյումրու հարկային տեսչությունը անկախ եւ ինքնիշխան մարմին չէ, եւ հիշյալ իրավական ակտերի առաջին հոդվածները ոչինչ չեն պարզաբանում: ԳՀՏ պետի գրության տրամաբանությամբ, Գյումրու հարկային տեսչությունը այնքան ինքնուրույն չէ, որ կարողանա իր տնօրինած տեղեկությունները տրամադրել քաղաքացուն, բայց, մյուս կողմից` այնքան ինքնուրույն է, որ կարող է միայնակ որպես հայցվոր հանդես գալ ԳԱԼԱ հեռուստաընկերությունից 25.665.100 դրամ բռնագանձելու հայցապահանջով[3]: Ստացվում է, որ կամ ԳԱԼԱ ՀԸ դեմ պատշաճ հայցվոր չէ եւ այս դեպքում վերազանցել է իր իրավասությունները, (ինչը պաշտոնական դիրքի չարաշահում է), կամ չարամտորեն խախտել է քաղաքացու տեղեկատվության ազատության իրավունքը (ինչը անգործություն է): 

 

Ըստ ԳՀՏ պետի գրություն հիշատակված` ՀՀ Կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի թ.1926-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրության Կառուցվածքային ստորաբաժանումների նկարագրի, Գյումրու հարկային տեսչությունը 3-րդ` Հարկային տեսչություններ բաժնում ներկայացված է որպես մարմին, իսկ ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 3-րդ հոդվածում որպես տեղեկություններ տնօրինողներ հիշատակված են նաեւ տեղեկություն ունեցող պետական մարմինները[4]

 

Գյումրու հարկային ծառայության պետը, հղում կատարելով հարցմանը պատասխանելու հանգամանքների հետ առընչություն չունեցող իրավական ակտերին, փաստորեն չի պատասխանել քաղաքացու տեղեկությունների հարցմանը: Չբացառելով, որ Մ.Զիլֆիմյան պաշտոնյայի վերադասը վարչական պատիժ կկիրառի վերջինիս նկատմամբ, Լ.Բարսեղյանը հայտարարում է, որ կսպասի եւս 4-5 օր, ապա կդիմի Վարչական դատարան, պահանջելով` վերացնել ՀՀ ԿԱ ՀՊԾԱ ԳՀՏ պետի անգործությունը, պարտադրել ԳՀՏ պետին` կատարել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջները, եւ, իհարկե, հատուցել դատական ծախսերը, որոնք այս դեպքում կլինեն ավելի քան համապատասխան: 

 

ԳՀՏ պետը հարցումներին սկզբունքորեն չպատասխանելիս, չի նկատել, կամ չի կամեցել նկատել, որ հարցումների առարկա տեղեկությունների կեսից ավելին ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն[5], Գյումրու հարկային տեսչությունը պիտի հրապարակած լիներ անկախ որեւէ հարցման առկայությունը: Բարեխիղճ լինելու պարագայում, այդ հարցումներին կարող էր հակիրճ պատասխանել, թե ...այդ տեղեկությունները հրապարակվել են այսինչ տեղում...:     

 


[1] Մեջբերում Զիլֆիմյանի գրությունից. ...Անհրաժեշտ է կարճ ժամկետում  հայտնել, թե քաղաքացի Լեւոն Բարսեղյանը հանդիսանում է արդյոք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ եւ եթե այո ապա`

ա) ներկայացնել Լ.Բարսեղյանի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ լինելու փաստը հիմնավորող փաստաթղթեր;

բ) Ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ-ի կանոնադրության ինչպիսի լիազորություններով է օժտված նա որպես խորհրդի նախագահ:...

[2] Լ.Բարսեղյանը ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՇԽ անդամ է, սերժանտ եւ այլն:

[4] ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենք, 3-րդ հոդված, 4-րդ մաս (ոչպաշտոնական մեջբերում). տեղեկատվություն տնօրինող` տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությաններ եւ դրանց պաշտոնատար անձինք.

[5] ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 7-րդ հոդված, 3-րդ մաս. (ոչպաշտոնական մեջբերում).

Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետեւյալ տեղեկությունները եւ դրանցում կատարված փոփոխությունները.

1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները.

2) բյուջեն.

3) գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.

4) հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.

5) աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը.

6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը.

7) հասարակական միջոցառումերի ծրագրերը.

8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը.

9) աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).

10) տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը.

11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը.

12) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.

13) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները  


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter