Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Փորձել են հրդեհել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի պատուհանը եւ գուցե` նաեւ գրասենյակը

 

22 | 01 | 2008 | 21:00 | Լուր

 

Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:45-ի հատվածում անհայտ անձինք հրդեհել են Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը (Գյումրի, Պուշկինի փ., 96): Բենզինով թրջված փալասը հանցագործները դրել են պատուհանագոգին եւ հրդեհել: Ակումբի գիշերային հերթապահները մինչեւ 4:30-ը գտնվել են գրասենյակի առաջին հարկում եւ նրանց անցուդարձը տեսանելի է եղել դրսից: Այն բանից հետո, երբ, հանգցնելով առաջին հարկի լամպերի մեծ մասը, բարձրացել են երրորդ հարկ, եւ նրանցից մեկը 10-15 րոպեից վերադարձել է նախասրահ, այն գտել է ծխով լցված: Չնայած, որ պատուհանը դրսից սկսել է այրվել, ինչի հետեւանքով ճաքել են ապակիները, հրդեհը հանգել է առանց որեւէ միջամտության` մինչեւ հերթապահների վերադարձը:

 

Ակումբի գործունեության 8 տարիների ընթացքում 2 անգամ գողացել են ակումբի էներգասնուցման կաբելը, ակումբի նախագահ Ն.Հակոբյանի ավտոմեքենայի մարտկոցներն ու մագնիտոլաները, մի քանի հեռախոսային անանուն սպառնալիքներ են հնչել հեռախոսով եւ 1 անգամ` պատասխանատվության ենթարկելու ու զգույշ մնալու սպառնալիք է հնչել ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հասցեին` կոնկրետ պետական պաշտոնյայի բերանից, բայց ակումբի ղեկավարները դժվարանում են հրդեհման այս փորձը կապել որեւէ կոնկրետ անձի կամ ատյանի հետ: Ավելորդ չէ հիշեցնել, որ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, հրդեհման նախորդած օրը մամլո ասուլիս էր տվել, քննադատելով Գյումրու հարկային տեսչության պետի անգործությունը եւ վատ աշխատանքը, իսկ ասուլիսը բավականին հանգամանալից լուսաբանվել էր տեղական լրատվամիջոցներով: Նախկինում ակումբի էներգասնուցման հաղորդալարերի գողության եւ ակումբի նախագահ Ն.Հակոբյանի ավտոմեքենայի մարտկոցների ու ավտոմագնիտոլաների գողությունների դեպքերի մասին ակումբը համապատասխան հայտարարություններ է տվել ոստիկանությանը (2002-2006թթ.), սկսսվել են հետաքննություններ, որոնք, բացի քաքշուկներն ու հարցաքննություններում ակումբի աշխատակիցների ժամանակի կորուստը, որեւէ արդյունք չեն տվել, ոչ մի հանցագործ չի գտնվել, չի կալանվել, չի դատվել եւ այլն:

 

Հունվարի 19-ի գիշերվա հրդեհման մասին ակումբը չի տեղեկացրել ոստիկանությանը, որովհետեւ այս մարմինը բազմիցս ապացուցել է, որ անկարող է որակյալ եւ արդյունավետ հետաքննություններ ու նախաքննություններ իրականացնել, երբ խնդիրը վերաբերվում է լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությանը: Ակումբի նախագահ Ն.Հակոբյանի խոսքերով` Ակումբն ի'նքն իր խնդիրները կկարգավորի մի շարք ինքնապաշտպանական միջոցառումներով:


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter