Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզի 62 ազատամարտիկների հայտարարությունը  

 

10 | 04 | 2008 | 21:00 | Հայտարարություն

 



Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը ու Գեւորգ Ղազարյանը: Նրանք անմիջականորեն կանգնած են եղել ՀՀ անկախ պետականության ստեղծման ակունքներում եւ իրենց մեծագույն ավանդն են ներդրել ՀՀ սահմանների պաշտպանության, ԼՂՀ ինքնապաշտպանության գործողությունների ընթացքում: Այս ամենը հայտնի է թե ՀՀ ազգաբնակչությանը, թե ԼՂՀ ժողովրդին, թե իշխանություններին:

 

Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց իսկ արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում` քաղաքական բանտարկյալների կարգավիճակով:

 

ՀՀ իշխանություններին զգուշացնում ենք, որ նմանատիպ քայլերով իրենք վտանգում են նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին, որում մենք տեսնում ենք Հայաստանի պաշտպանվածության ապագան: Սույն հայտարարությամբ սթափվելու եւ խոհեմության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին` փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին:

 

Ազատամարտիկներս հայտարարում ենք, որ բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք Հայաստանում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների ազատության համար: Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր մտահոգությունը եւ աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար:

 

Միաժամանակ պարտավոր ենք զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակականությունը, մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա:

  

Հայտարարությունը ստորագրել են Շիրակի մարզի, թվով 62 ազատամարտիկներ      

 

Նրանց ներկայացուցիչները Մամլո ասուլիս են հրավիրել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում ապրիլի 11-ին ժամը 11-ին: Հասցե. Գյումրի, Պուշկինի փ., 96:    


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter