Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզի ազատամարտիկները վճռական են տրամադրված  

 

11 | 04 | 2008 | 13:00 | Լուր

 

Ապրիլի 11-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում մամլո ասուլիս տվեցին Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկների ներկայացուցիչները: Ասուլիսի սկզբում ազատամարտիկները հրապարակեցին իրենց տարածած հայտարարությունը, որում խոսվում է Շիրակի մարզից ձերբակալված եւ կալանված 4 ազատամարտիկների` Մուշեղ Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի, Հարություն Ուռուտյանի եւ Գեւորգ Ղազարյանի նկատմամբ տարվող քաղաքական հալածանքի մասին, ապա ասվում. Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց իսկ արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում` քաղաքական բանտարկյալների կարգավիճակով:  

 

Լրագրողների այն հարցերին, թե ինչ գործողություններ են նախատեսում անցկացնել, ԵԿՄ Գյումրու անդամ Ժորա Աթոյանը ասաց. -Բոլոր այն գործողությունները, որոնք արգելված չեն մեր երկրի օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ:

 

Ազատամարտիկները, չկամեցան մեկնաբանել գեներալ Մանվել Գրիգորյանի դերակատարությունը տեղի ունեցած քաղաքական զարգացումներում:   

 

Ազատամարտիկները նշեցին, որ իրենք սահման չեն դնում ազատամարտիկների տարբեր կազմակերպությունների միջեւ.-Մենք բոլորս երկիր պահողներ ենք, մեր գործը արտաքին թշնամու դեմ պայքարելն է: Միեւնույն ժամանակ մենք համասեռ քաղաքական կողմնորոշման մարդիկ չենք. ազատամարտիկների մի մասը նախագահական ընտրություններում քվեարկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոմանք` Վազգեն Մանուկյանի օգտին, ոմանք` Արթուր Բաղասարյանի եւ այլն: Մենք պայքարում ենք մեր ընկերների` ազատամարտիկների ազատության համար, նրանցից ոչ մեկը մեր երկրի թշնամին չէ, ու նրանց հիմա հետապնում են քաղաքական այլակարծության համար,-նշեց ԵԿՄ Գյումրու անդամ Արմեն Զաքարյանը:      

 

Ազատամարտիկները ասուլիսին էին ներկայացել իրենց պետական պարգեւներով` շքանշաններով եւ մեդալներով, ամենայն հավանականությամբ, կամենալով նշել, որ պատրաստ են այդ պարգեւները վերադարձնել նրանց, ումից ստացել են: Նրանք շեշտեցին, որ հնարավոր է իրենք զանգվածային հացադուլ կազմակերպեն, որ դրանով, գոնե սթափեցնեն ՀՀ իշխանություններին ու ստիպեն ազատ արձակել քաղաքական բանտարկյալ ազատամարտիկներին: Շիրակի մարզի ազատամարտիկները պատրաստվում են ստորագրահավաք իրականացնել մարզում ու դիմել նաեւ սփյուռքի օգնությանը:

 

 

Շիրակի մարզի ազատամարտիկների հայտարարությունը տես այստեղ


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter