Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

Ժողովրդական հայրենիք Կուսակցության լրատվական կենտրոնի հաղորդագրությունը

 

22 | 04 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն-ԺՀԿ-1 + Video

 

Իրազեկում քաղաքական բանդարկյալների գործերից

 

Այն մասին, թե ինչպե՞ս եւ ինչ՞ հիմքերով են կալանավորել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններ կոչված միջոցառումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ վստահված անձինք:

 

Փետրվարի 19-ին ահազանգ է ստացվել Գյումրու Անի թաղամասի 41-րդ դպրոցում տեղակայված 34/06 ընտրատեղամասից, ըստ որի, շուրջ 350 քվեաթերթիկ է լցոնվել Սերժ Սարգսյանի օգտին:

 

Ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, հերքելով այդ տեղեկությունը, այնտեղ այցելած  Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ, Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձ Պետրոս Մակեյանին ասում է, թե նման բան չի եղել: Այդ պահին անհասկանալի պատճառներով այնտեղ գտնվող Արա Արտուշի Մովսիսյան կողմնակի անձը (նկահանված կադրերում Գյումրվա գլխարկով երիտասարդը) փորձում է  վեճի բռնվել Պետրոս Մակեյանի հետ ու կռիվ սադրել, ինչը նրան չի հաջողվում:

 

Իրավապահները ավելի ուշ կեղծ ցուցմունքներ են հավաքում Սիլվա Հովհաննիսյանից (հանձնաժողովի հախագահ, մանկավարժ) Կարինե Հարությունյանից, Լիլիթ Մուրադյանից, Սամվել Վարդանյանից, Լյուքսեն Մելիքյանից, Վահան Գասպարյանից, Նարինե Համայակյանից, Հովհաննես Կիրակոսյանից, Գագիկ Գալստյանից, Լիլիթ Սահակյանից, Շիրակի մարզային դատախազությունում գործ է սարքվում, որի հիման վրա գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում ու մեղադրանք ներկայացնում: Փետրվարի 24-ին գիշերով խուզարկում են Մակեյանի բնակարանները Երեւանում եւ Շիրակի մարզի Փանիկ գյուղում, հաջորդ օրը ձերբակալվում, իսկ 2 օր անց գիշերային փակ դատավարությամբ 2 ամսվա կալանքի որոշում են ընդունվում: Մեկ-երկու օրից կալանավորում են` Աշոտ Զաքարյանին եւ Շոթա Սաղաթելյանին:

 

Մարտի 25-ին որոշում են ընդունում, որ իբր գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ եւ առաջադրվում է մեղադրանք:

 

Իրականում ընտրատեղամասում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, չհաշված վերոհիշյալ Արա Մովսիսյանի սադրիչ գործողությունները, որոնցով նա փորձել է  կռիվ հրահրել Պետրոս Մակեյանի եւ Մուրադ Գրիգորյանի դեմ: Մակեյանը հանձնաժողովի նախագահին զգուշացնում է, որ ինքը 350 քվեաթերթիկի լցոնման ահազանգ ունի եւ, եթե դա հաստատվի, ապա դա կատարողը պատասխան է տալու: Հանձնաժողովի նախագահը փորձում է նրան դուրս հրավիրել, բայց վերջինս ասում է, թե ինքը վստահված անձ է եւ գրանցվում է մատյանում: Ապա անսպասելիորեն այս խոսակցությանը միջամտում է հիշատակված Արա Արտուշի Մովսիսյանը, որը հարուցված քրեական գործում կամ որեւէ այլ փաստաթղթում չի հիշատակված, ու սադրիչ տոնով փորձում է Մակեյանին բացատրել, թե ինչպես է պետք խոսել հանձնաժողովի նախագահի հետ, ապա Մակեյանը սրան կարգի է հրավիրում եւ այցն այսպիսով ավարտվում է: Այս ամենը տեւում է ընդամենը 2 րոպե, տեսախցիկն արձանագրել է, որ հանձնաժողովը այդ ընթացքում նորմալ աշխատել է, երկու գրասեղանների առաջ ընտրական գործընթացների եռուզեռ է, եւ այս կարճ բանավեճի ընթացքում ընտրական պրոցեսը չի խափանվել, խանգարվել կամ ընդմիջվել: Տեսագրությունն այստեղ է.

 

 

 

Կարելի է ենթադրել, որ նմանատիպ շինծու գործերով են կալանավորված ու պատանդի կարգավիճակում են գտնվում մնացած քաղաքական գործիչները եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ակտիվիստները:

 

Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ քրեական գործերով դատաքննությունը տեղի կունենա Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում ապրիլի 25-ին, ժամը 11-ին: 

 

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցություն լրատվական կենտրոն


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter