Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



 

Շիրակի մարզի ազատամարտիկները դիմում են Սփյուռքին

 

28 | 04 | 2008 | 13:00 | Դիմում

 

Ապրիլի 28-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ասուլիս տվեցին Շիրակի մարզից քաղաքական բանտարկյալներ Հարություն Ուռուտյանի, Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, Գեւորգ Ղազարյանի պաշտպանները, որոնք հրապարակեցին հետույալ կոչը` ուղղված Սփյուռքահայությանը: Կոչը ներկայացվում է ստորեւ.

 

Սիրելի Հայրենակիցներ,

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից անմասն չի մնացել նաեւ Շիրակի մարզը: Իրենց քաղաքական հայացքների համար անհիմն մեղադրանքներով այսօր բանտերում են գտնվում Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը, ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Շիրակի մարզի ազգաբնակչությունը միշտ էլ հպարտացել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո իրենց մեջ ուժ եւ տոկունություն գտած իր հերոս զավակներով, ովքեր հայրենիքի համար ամենավտանգավոր պահերին չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը, փայլուն հաղթանակներ գրանցելով հայ ազգային ազատագրական պայքարի նորագույն պատմության մեջ, արժանապատվորեն պաշտպանեցին Հողն Հայրենի:

 

Հայաստանի պայծառ ապագայի համար առողջության մեծ մասը վատնած հայորդիներն այժմ էլ իրենց մնացած առողջությունը վատնում են բռնապետական զնդաններում` արդարության հասնելու համար պայքարի ծայրահեղ միջոցով` հացադուլ հայտարարելով:

 

Բազմահազար շիրակցիներս մտահոգված ենք ՀՀ իշխանությունների կողմից դրսեւորվող արհամարհական եւ անտարբեր վերաբերմունքից ոչ միայն Շիրակի մարզի, այլեւ Արցախյան ազատամարտի գրեթե բոլոր մասնակիցների նկատմամբ, ինչը, վստահ ենք, իր բացասական դերակատարումը կունենա մատաղ սերնդին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու գործում:

 

Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգված են Մայր Հայրենիքի բարձրագույն արժեքներ հանդիսացող հերոս հայորդիների հետագա ճակատագրով, բարձրացնել իրենց բողոքի ձայնը եւ ունեցած բոլոր հնարավորություններով ներգործել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք հասնել արդարությանը:

 

Այլապես, վստահեցնում ենք Ձեզ, որ վտանգված կլինի մեր բոլորի հայրենիքը հանդիսացող Հայաստանի ապագան:

 

28 ապրիլի 2008

 

Հ.Գ.

Շիրակի մարզից քաղբանտարկյալների պաշտպանության համար անցած 15 օրերին կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է 5450 հոգի: Ստորագրահավաքը շարունակվում է:


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter