Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ , ԲՈԼՈՐԻՆ

 

28 | 04 | 2008 | 16:00 | Հայտարարություն 

 

Այսօր Հայաստանի հասարակության ուշադրության կենտրոնում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներն են ու դրանք հաղթահարելու ուղիների որոնումները:

 

Մինչդեռ մի կողմից ճնշելով ժողովրդավարական գործընթացները, մյուս կողմից Հայաստանի իշխանություններն իրականացնում են ազգային ու հանրային սեփականություն հանդիսացող ռեսուրսների բաժանման ու տիրման ծրագիր` փոքրաթիվ մարդկանց համար կարճաժամկետ օգուտներ ապահովելու համար:

 

ՀՀ կառավարությունը, առանց ունենալու կայուն զարգացման ու ընդերքաօգտագործման քաղաքականություն, առանց գնահատելու տնտեսությանը հասցվող հեռահար վնասները, առանց փորձաքննության ենթարկելու հանքարդյունաբերության հետևանքները Հայաստան երկրի, նրա բազմազան ու խոցելի բնության ու մարդկանց առողջության վրա, սահմանել է հանքարդյունաբերությունը որպես զարգմացման առաջնային ուղղություն և, փաստորեն, զարկ տվել երկրի ընդերքի էքստենսիվ հարստահարմանը` անտեսելով հանրային շահերն ու վտանգի տակ դնելով սերունդների ապագան:

 

Լոռու մարզում ոչնչանում է Թեղուտի անկրկնելի բնաշխարհը պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով, ինչի արդյունքում`

 

 կոչնչանա մեր երկրի շուրջ1000 հա հարուստ բնաշխարհ.

 առաջանալիք թափոնների , այդ թվում` թունավոր մետաղների ներթափանցումը հողային, ջրային և օդային ավազան ահռելի վնաս կհասցնի շրջակա միջավայրին,

 զգալիորեն կավելանան մի շարք հիվանդացությունների`քաղցկեղի ու չբերության,  դեպքերը, մարմնական ու մտավոր թերզարգացածությամբ երեխաների ծնունդները և այլ:

 

Վտանգված է մեր գենոֆոնդը

 

Սյունքիում տեղահանվելու են բնակավայրեր ուրանի պաշարների հայտնաբերման ու արդյունահանման նպատակով...

 

Ընդամենը մի քանի տասնամյակ և Հայաստանի հողերը կվերածվեն ծանր մետաղներով հարստացված թափոնակույտերի, գետերի կիրճերը` պոչամբարների, կվերանա բուսական և կենդանական աշխարհը: Իսկ մարդիկ ... կփախչեն ավերակ երկրից կամ կշարունակեն գոյատևել` հաշտվելով հիվանդ սերունդներ ունենալու մտքի հետ ...

 

Եվ այդ ամենը` ԻՐԱԿԱՆ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼՒ, եթե դու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ, քո անհամաձայնության վճռորոշ ձայնը չբարձրացնես այդ հանցավոր գործարքների դեմ:

 

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անուն ԱՆՀԱՊԱՂ ՄԻԱՆԱԼ մեր բողոքի ցույցին, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը` ապրիլի 30-ին ժամը`16:00-ին Ազգային ժողովի դիմաց:

 

Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:

Lռությունը համաձայնություն է:

 

Թեղուտի պաշտպանության խումբ

(091) 433278 Texut[email protected]gmail.com http://savetexut.googlepages.com


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter