Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ Լեւոն Բարսեղյանի, Սեյրան Մարտիրոսյանի եւ Արթուր Սաքունցի Հայտարարությունը

Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործման ծրագրի մասին

 

29 | 04 | 2008 | 21:30 | Հայտարարություն-2                English version

 

Այս հայտարարությամբ մենք մեր մտահոգություն ենք հայտնում մեր երկրի բնական ռեսուրսների շահագործման ներկայիս գործընթացների` մասնավորապես Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման առիթով:

 

Մեզ համար ակնհայտ է, որ Թեղուտի մետաղական հանքավայրի շահագործումը ըստ էության ավելի շատ բխում է շահագործող ընկերության եւ մասնավոր անձանց շահերից, քան թեª Հայաստանի Հանրապետության: ՀՀ իշխանությունները եւ մենք բոլորս պարտավոր ենք ծայրահեղ խնայողությամբ վերաբերվել մեր երկրի բնական ռեսուրսներին, որոնք, առանց այդ էլ խիստ սահմանափակ են:

 

Համաձայն չենք ՀՀ բարձրաստիճան այն պաշտոնյաների մտքերի հետ, թե ... հանքավայրերը շահագործման համար են, դրանք հարկավոր է շահագործել...: Մենք կարծում ենք, որ հանքավայրերը պահպանելու համար են, եւ` այնքան երկար, որքան դա հնարավոր է անել: Այս տեսանկյունից Հայաստանը այնպիսի մի օրախնդրի առաջ չի կանգնած, որ ստիպված է շահագործելու հանձնել Թեղուտի բազմամետաղական հանքավայրը, դրա հետ մեկտեղ թույլ տալով ոչնչացնել 1000-ից ավելի հեկտար անտառ` իր կենդանական ու բուսական աշխարհով, ռելիեֆային հսկայական փոփոխություններ բերելով այդ տարածաշրջանին, փոխելով գետերի հուները, ահռելի քանակությամբ հանքանյութ եւ ապար մշակելու արդյունքում ունենալով վտանգավոր պոչամբարներ: Մեր բնական հարստությունների ոչնչացման դիմաց խորհրդանշական եկամուտներ ենք ունենալու պետբյուջեում ու ինչ-որ խիստ կասկածելի փոխհատուցման բնապահպանական միջոցառումներ: Հայաստանի անտառային հարստությունները թանկ են այնքան, որքան դրանք սակավ են ու շարունակում են սակավանալ` առանց նույնիսկ այս հանքավայրի շահագործման:

 

Թեղուտի բազմամետաղական հանքավայրի անխնա եւ անհեռատես օգտագործումը անուղղելի վնասակար ազդեցություն է թողնելու շրջակա միջավայրի եւ դրանով` հարակից տարածքների ավելի քան 2 տասնյակ բնակավայրերի բնակիչների առողջության վրա:

 

Թեղուտի բազմամետաղական հանքավայրի շահագործման հետ կապված մեր մտահոգությամբ միանում ենք եւ մոտ 9 տասնյակ հասարակական կազմակերպությունների կոչին, որն ուղղվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այն է.

  • շտապ միջոցներ ձեռնարկել Թեղուտի պղնձամոլիբդենային  հանքավայրի տարածքում արդեն իսկ սկսված աշխատանքները կասեցնելու ուղղությամբ,

  • իրականացնել անկախ փորձաքննություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում մասնագիտացված միջազգային առաջավոր եւ ճանաչված կազմակերպությունների մասնագետների մասնակցությամբ` Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման առավել անաչառ եզրակացություն ստանալու նպատակով:

Ակնկալում ենք պատասխանատու պաշտոնյաների եւ ատյանների ուշադրությունը հիմնահարցին եւ այս հայտարարությանը: Ուշադիր ենք այս հայտարարության բոլոր հնարավոր արձագանքներին եւ պատրաստ ենք քննարկել մեր արտահայտած մտահոգությունները ցանկացած ձեւաչափով:

 

29 ապրիլի, 2008

ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ

 

Լեւոն Բարսեղյան,  

Սեյրան Մարտիրոսյան,

Արթուր Սաքունց

 

Հայտարարությունը բաց է այլ շահագրգիռ անձանց միանալու համար

 

29 ապրիլի, 2008


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter