Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի առաքելությունը իրականացված է

 

01 | 08 | 2008 | 21:00 | Հաղորդագրություն-43

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի

 

Եզրափակիչ Հայտարարությունը

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը հասարակական գործիչների միավորում է, որ ստեղծվել էր 2007 թվականի դեկտեմբերի սկզբին Գյումրու ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության դեմ իշխանական մի քանի գերատեսչությունների լայնամասշտաբ հարձակմանը դիմադրելու, իր կարեցածի չափով հակահարված տալու առաքելությամբ:

 

Անցած պայքարի ընթացքում հնարավորն անելով, շտաբին հաջողվեց բավարար չափով նպաստել ԳԱԼԱ ՀԸ եթերային հեռարձակման լիցենզիայի պահպանմանը: Այժմ ՀՀ իշխանական գերատեսչություններ-ԳԱԼԱ ՀԸ կոնֆլիկտը անցել է վերջնական փուլ` Վճռաբեկ դատարանում են ՉԱՊ ՍՊԸ երկու վճռաբեկ բողոքները (1. Գյումրու հարկային տեսչության օգտին եւ ՉԱՊ ՍՊԸ դեմ Վարչական դատարանի վճռի դեմ; 2. Գյումրու քաղաքապետարանի օգտին եւ ՉԱՊ ՍՊԸ դեմ Վերաքննիչ դատարանում վերահաստատված վճռի դեմ), որոնց մերժմանը կամ անարդար քննությանը, ամենայն հավանականությամբ, կհետեւեն ՄԻ եվրոպական դատարան ուղարկվելիք հայցերը: Շտաբը իր առաքելությունը համարում է իրականացրած:

 

Հաշվի առնելով նաեւ ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանի հետ խորհրդակցությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը հայտարարում է, որ օգոստոսի 1-ից դադարեցնում է իր գործունեությունը, եւ անցնում խնդրի շուրջ զարգացումների հսկման: Այսուհետ ՀՀ եւ քաղաքային իշխանություններ-ԳԱԼԱ ՀԸ բախման շարունակության ու հետագա զարգացումների մասին հաղորդագրություններ կտարածի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը: Անհրաժեշտության դեպքում Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը պատրաստ է կարճ ժամկետում վերագործարկվել: Խոսքի ազատության պաշտպանության շտաբը պատրաստ է իր գործունեությունը վերսկսել նաեւ Խոսքի ազատության սահմանափակման այլ հնարավոր դեպքերի պարագայում:

 

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անցած 10 ամիսների ընթացքում աննահանջ հավատարիմ եղան մեր եւ այլոց ազատությունները պաշտպանելու գործին, ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը սատարելու եւ Շտաբի աշխատանքներին իրենց ներդրումներն ունենալու համար:  

 

Շտաբը վստահ է, որ Խոսքի ազատության, ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության եւ, ըստ էության` միջանկյալ հաղթանակի սխրանքը տեւական ժամանակ հիշվելու է մեր չարչարկված երկրի ժողովրդավարացման պատմության մեջ, տասնյակ տարիներ շարունակ նորանոր սերունդներն իմանալու են այս գոտեմարտի պատմությունը, հիշվելու է ԳԱԼԱ ՀԸ սխրանքը, հիմնադրի ներդրումն ու աշխատակիցների նվիրումը, հիշվելու են ինչպես հերոսները, այնպես էլ մեր ազատությունները նենգորեն ոտնձգողները: Առաջինները լինելու են սերունդների համար օրինակելի, երկրորդներըª զգոնությունը չկորցնելու դաս: Տարակույս չունենք, որ Խոսքի ազատության թշնամիները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, հանրության արհամարհանքով եւ Աստծո անեծքով: Գալու է այդ օրը:

 

Խոսքի ազատության պաշտպանության շտաբ

 

1 օգոստոսի, 2008,

Գյումրի քաղաք

 

Հ.Գ-Առճակատման պատմությունը ներկայացված է www.asparez.am կայքում


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter