Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ո՞վ է պատասխան տալու վերջապես 

 

01 | 08 | 2008 | 13:00 | Բաց նամակ ՀՀ վարչապետին

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ,

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտանության շտաբի համակարգող

Լեւոն Բարսեղյանից

 

Բաց նամակ

 

Պարոն վարչապետ, մեկ կարեւոր հարցով դիմում եմ Ձեզ եւ ակնկալում եմ Ձեր միջամտությունը:

 

Հայոց աշխարհ թերթի 2007 թվի հոկտեմբերի 25-ի համարում լույս է տեսել ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանի հարցազրույցը, որում ասվում է. Իրականում, Հարկային պետական ծառայության աշխատակիցներն արդեն տեւական ժամանակ է, ինչ պլանային ստուգում են անցկացնում ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող Չապ ՍՊԸ-ում, որը, ի գիտություն բոլորի, բացի հեռուստատեսային գործունեությունից, զբաղվում է այլ ձեռնարկատիրական գործունեությամբ եւ, ցավոք, ոչ բարեխղճաբար: Այսպես, ստուգումներով պարզվել է, որ Չապ ՍՊԸ-ն 2002 թվականից ապօրինաբար զբաղվել է բենգալյան կրակների չլիցենզավորված արտադրությամբ, որը, համաձայն ՀՀ օրենսդրության, լիցենզավորման ենթակա գործունեություն է::[1] 

 

Ինչպես կարելի է կռահել, հարցազրույցը Վ.Բարսեղյանը տվել է ամենաուշը հոկտեմբերի 24-ին:

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ում պլանային ստուգումներ սկսելու մասին պաշտոնական իրազեկումը ՍՊԸ նախագահ Վահան Խաչատրյանին հանձնվել է հոկտեմբերի 23-ին ժամը 15-ին: Իրազեկումը նրան է հանձնել է ՀՀ ԿԱ ՀՊԾ ՕՀՎ առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը:

 

ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ում պլանային ստուգումներն սկսելու համար հարկային օպերլիազորները ներկայացել են հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին, բայց քանի, որ օպերլիազորների խմբի ղեկավար Գագիկ Օհանյանը չի ունեցել իր պաշտոնը հաստատող վկայական եւ ՍՊԸ նախագահը արգելել է նրան անձամբ մասնակցել ստուգումներին, ստուգող խումբը այդ օրը որեւէ ստուգում չի իրականացրել եւ հեռացել է ՍՊԸ-ից: Օպերլիազորները չեն ներկայացել հոկտեմբերի 30-ին: Վերադարձել են միայն հոկտեմբերի 31-ին եւ ՍՊԸ առաջին փաստաթղթերին նրանք սկսել են ծանոթանալ միայն այդ օրվանից սկսած: ՉԱՊ ՍՊԸ-ում հարկային պետական պլանային ստուգման մեկնարկային ամսաթիվը` հոկտեմբերի 29-ը ամրագրված է ստուգման եզրափակիչ ակտում. համար 1034621, 12 նոյեմբերի 2008:

 

Նույն ստուգման ակտով ՀՊԾ օպերլիազորները ՍՊԸ-ին վերագրեցին պետական բյուջեին ունեցած 25.665.100 դրամի հարկային պարտավորություն` ներառյալ տույժերն ու տուգանքները, եւ հիմքերից մեկում հիշատակված էին ՀՊԾ պետի հարցազրույցում նշված բենգալյան կրակները: ՍՊԸ-ն գանգատարկեց ակտը ՀՊԾ Գանգատարկման հանձնաժողովին: Հանձնաժողովը վերահաստատեց ակտը: ՀՊԾ-ն քրեական գործ հարուցեց ՀՀ Քր. Օրենսգրքի 205 հոդվածի հատկանիշներով` որ, իբր, չարամտորեն հարկեր են թաքցվել, Գյումրու հարկային տեսչությունը դիմեց դատարան` ընդդեմ ՍՊԸ-ի, ՍՊԸ-ն հակընդդեմ հայց ներկայացրեց, վիճարկելով ակտի հիմքերը եւ դրանք հայտարարելով անպատշաճ: Չորս ամիս տեւած դատաքննության արդյունքում Վարչական դատարանը, առանց հարկային մարմնին իր ակտում բերված հանգամանքները ապացուցել պարտադրելու, առանց վկաների լսելու, գտավ, որ հարկայինի պահանջը, չնչին բացառությամբ, ճշմարիտ է: Իսկ դատաքննությամբ նշանակված փորձաքննությունը չկարողացավ ապացուցել, թե ո՞վ, որտե՞ղ եւ ե՞րբ է արտադրել ինչ-ինչ խանութներից բռնագրավված այն բենգալյան կրակները (ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի, հմ 08-0113), որոնց արտադրությունը ՀՊԾ պետի հարցազրույցից հետո օպերլիազորները վերագրել էին ՉԱՊ ՍՊԸ-ին, ամրագրել ակտում եւ այդ հիմքով լրացուցիչ տուգանքներ էին սահմանել ՍՊԸ-ի նկատմամբ: Արդյունքում ՍՊԸ-ն` ստիպված, համաժողովորդական հանգանակությամբ հավաքեց մոտ 27 մլն դրամ, վճարեց պետական բյուջե, փակեց այսպես կոչված պարտքը, փրկեց հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան, դիմեց Վճռաբեկ դատարան, ապա, չգոհանալու դեպքում, դիմելու է ՄԻ Եվրոպական դատարան: Գործին ծանոթ փորձագետների` աուդիտորների, իրավաբանների եւ փաստաբանների կարծիքով, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ-ն տուգանվել է անարդարացիորեն, առանց բավարար եւ/կամ պատշաճ հիմքերի, անարդար դատաքննության եւ վճռի արդյունքում:[2]

 

Պարոն Վարչապետ, խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հայոց աշխարհ թերթում լույս տեսած հիշյալ հարցազրույցը եւ ստուգման ակտը համադրելիս, ստացվում է, որ ՀՊԾ պետը փաստացի ստուգումներից յոթն օր առաջ հայտարարել է, թե տեւական ստոււգումներ ՉԱՊ ՍՊԸ-ում արդեն իրականացվել են կամ իրականացվում են:

 

Պարոն վարչապետ, այս նամակով ես չեմ խնդրում եւ չեմ էլ կարող խնդրել առանց ապացույցների եւ վկաների լսելու` հեռուստաընկերության դեմ սնանկացման տանող վճիռ ընդունող դատավորի նկատմամբ հատուկ քննություն սկսել, ես չեմ խնդրում կարգի հրավիրել այն բոլոր վախենալու ծառայությունների տեղական եւ մայրաքաղաքային պետերին, որոնք իրենց բուն` օրենքով բավականաչափ հստակ սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են իրենց պես չմտածող, իրենց անօրինական կարգադրություններին չենթարկվող հեռուստաընկերություններին իրենց հասկացած կամ վերեւից պատվիրված աշխարհընկալումը թելադրելով, սպառնալով, ահաբեկելով, հալածելով եւ պատժելով, ես չեմ խնդրում անգամ ստիպել ՀՊԾ պաշտոնյաներին տրամաբանել, թե այդ ինչպե՞ս կարելի է հազիվ 23 ամիս աշխատած հեռուստաընկերությանը վերագրել այնքան բազային հարկային պարտավորություն, որը թաքցնելու համար հեռուստաընկերությանը միայնակ պիտի տիրապետեր Շիրակի դաշտի հեռուստագովազդային շուկային, ուր գործում է 4 հեռուստաընկերություն` 14-16 տարեկան:

 

Այս նամակով ես խնդրում եմ հաստատել Ձեր շահագրգռությունը պետական կառավարման որակի բարելավման հարցում ու այս դեպքում` ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանի ղեկավարած հիմնարկում իր իսկ լիազորությունների վերազանցման եւ դրա արդյունքում Հայաստանի մարզային հեռուստաընկերություններից մեկի կրած նյութական ու բարոյական վնասներ հասցնելու դիտավորության բացահայտման ուղղությամբ:

 

Կարծում եմ Ձեզ էլ է հետաքրքիր, թե

 

  1. Այդ ինչպե՞ս, ի՞նչ անմարդկային որակների շնորհիվ է, որ ստուգումները սկսելուց յոթն օր առաջ, ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանն արդեն տեղյակ եղել, որ ստուգվելիք ՍՊԸ-ն առանց համապատասխան լիցենզիայի զբաղվել է բենգալյան կրակների արտադրությամբ:

 

  1. Որքանո՞վ է բարոյական եւ օրինական ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանի հիշյալ հայտարարությունը (ՉԱՊ ՍՊԸ-ին վերագրված բենգալյան կրակների արտադրությունը), երբ դատաքննությամբ նշանակված եւ անցկացված անկախ փորձաքննությունը չկարողացավ պարզել, թե ով, երբ եւ որտեղ է արտադրել այդ բենգալյան կրակները:

 

  1. Արդյո՞ք ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանի` ՉԱՊ ՍՊԸ-ին վերագրվող` օրենքի խախտմամբ բենգալյան կրակների արտադրության մասին հայտարարության սուտ լինելը վնասել է ՍՊԸ-ի գործարար համբավին, եւ այդ դեպքում` ինչպե՞ս կարելի է  հաշվել գործարար համբավին հասցված վնասի չափը, ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս պիտի վճարի այդ վնասը:

 

  1. Ինչու՞ է ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը ՉԱՊ ՍՊԸ-ում 5-7 օր անց սկսվելիք հարկային պլանային ստուգումը ներկայացնում որպես արդեն կատարված փաստ եւ, որ, իբր, արդեն այս ստուգումների արդյունքում այդ ՍՊԸ-ում օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել:

 

  1. Արդյո՞ք ՉԱՊ ՍՊԸ-ում հարկային ստուգումն սկսելուց 5-7 օր առաջ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանի արած այն հայտարարությունը, թե այնտեղ տեւական ժամանակ է ստուգումներ են իրականացվել եւ պարզվել է, որ ՉԱՊ ՍՊԸ-ն խախտել է գործող օրենսդրությունը, մեկնարկելիք ստուգումները ի վնաս ՍՊԸ-ի ուղղորդելու դիտավորություն չէ, արդյո՞ք այդ հայտարարությունը ուղղակի անելանելի` անայլընտրանք կացության մեջ չի դրել ստուգող օպերլիազորներին. հանրահայտ է, որ մեր իրականության մեջ չկա մի հարկային օպերլիազոր, ով կհամարձակվեր հակառակվել հարկայինի պետին, այնպես, ինչպեսեւ չկա մի ճանապարհային ոստիկան, ով կհակառակվեր ոստիկանապետին:

 

  1. Ո՞ր իրավաբանական անձը, ո՞ր պետական մարմինն է իրավազոր հաշվարկելու Գյումրու ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր ՉԱՊ ՍՊԸ դեմ 2007 թվի հոկտեմբերի կեսից նախաձեռնված, սանձազերծված եւ իրականացված հարկային հաշվեհարդարի հիմնական պատասխանատուներից մեկի` ՀՀ ԿԱ ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանի տված վնասների չափը, նրա պատասխանատվության մեխանիզմները, հանրության կրած վնասները այդպիսի պաշտոնյայի գործունեությունից, նրա անպատժելիության օրինակելիության վնասները եւ այլն:

 

Այս խնդրանքով Ձեզ դիմելիս, ես պարզապես առաջնորդվում եմ այն կանխավարկածով, որ Կառավարության նիստերի բացման խոսքերում եւ հարցազրույցներում արտահայտած Ձեր մտքերը անպատրաստ ունկնդրին ստիպում են մտածել, թե բարեհաջող կառավարման եւ կոռուպցիայի մակարդակի նվազեցման համար ՀՀ Վարչապետը կարիք ունի հանրային աջակցության եւ պարզագույն տեղեկացվածության: Թույլ տվեք ընդամենը օգտակար լինել Ձեզ, հուշելով, որ Ձեր հայտարարած նպատակների հաղթահարման գործում այս կամ այն կարգազանց պաշտոնյայի օրինական հետապնդման ամենադավադիր թշնամին բացառության գայթակղությունն է: Իսկ մեկ բացառություն ես արդեն տեսել եմ. Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանը, չնայած հարկատուին տված կեղծ տեղեկանքին (Ձեզ ուղղված իմ նախորդ նամակում (26.04.2008), պատմել էի այն մասին, որ այս պարոնը զրոյական տեղեկանք էր տվել Ախթամար արտադրական կոպերատիվին, երբ վերջինս այդ պահին մոտ 9,5 մլն դրամի հարկային պարտք է ունեցել պետական բյուջեին, այդ տեղեկանքը էական վնաս էր հասցրել կոպերատիվը գնած գործարարին, պետական բյուջեին եւ այլն), ոչ թե քրեական հետապնդման ենթարկվեց, ոչ թե պաշտոնանկվեց, այլ, ընդամենը, տեղափոխվեց այլ աշխատանքի` նշանակվեց ՀՀ ԿԱ ՀՊԾ Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ:

 

Ես շարքային հարկատուս ու վերը բերված իրադարձություններին լավատեղյակ մեկս, կարծում եմ, որ Վահրամ Բարսեղյանը տեղ չունի պետական կառավարման համակարգում: Անշուշտ սա մասնավոր կարծիք է: Այդ պաշտոնյայի արժանի տեղը որոշելու համար Ձեր հնարավոր միջամտությունը արդեն կարելի է համարել անփոխարինելի: Ավելորդ չեմ համարում հայտնել, որ պատրաստ եմ այս նամակում տեղ գտած հանգամանքների մասին, հետաքրքրության դեպքում, ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ, մեկնաբանություններ եւ բացատրություններ: 

 

Հետգրություն.

Այս բաց նամակը, հասկանալի նկատառումներով, հանրության համար կհրապարակեմ 20 օր անց:

 

Ծանոթություն.

Հայոց աշխարհ թերթում 2007 թվի հոկտեմբերի 25-ին լույս ընծայված եւ այստեղ մեջբերված հոդվածի էլեկտրոնային տարբերակը ներկայացնում եմ այս նամակին կից: 

 

10 հուլիսի 2008

 

Հարգանոք`Լեւոն Բարսեղյան      


[1] Թերթի երկուական օրինակներ, համաձայն ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի, պահվում են ՀՀ կենտրոնական գրադարանում, ՀՀ Գրապալատում եւ ՀՀ Արդարադատության նախարարությունում:

[2] Այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ ԳԱԼԱ ՀԸ-ն ամբողջությամբ եթեր էր հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի առաջին ելույթը տասնամյա քաղաքական լռությունից հետո. 2007 թվի հոկտեմբերի 14-ից: 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter