Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչների պատվիրակությունը եղավ Կարսում

 

12 | 08 | 2008 | 19:00 | Հաղորդագրություն

 

Օգոստոսի 8-11-ը Կարս այցելեց Գյումրու ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչներից բաղկացած 20 հոգանոց պատվիրակությունը, մասնակացելու այն միջոցառումներին, որոնք նախատեսված էին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրային հարաբերությունների զարգացում  ծրագրի շրջանակներում [12.05.2007-31.08.2008]: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի եւ Ժողովրդավարության հանձնաժողովի, Հայաստանում Գերմանիայի  Դաշնության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դրամաշնորհային օժանդակությամբ (համապատասխանաբար` 20460 ԱՄՆ դոլար, 500 եվրո եւ 600 ֆունտ սթերլինգ):

 

Կարսում գործող ԶԼՄ ներկայացուցիչների եւ լրագրողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Կարսում կայանալու էր կլոր սեղանի շուրջ քննարկում, ցուցադրվելու էր Կարսի ԶԼՄ-ների եւ լրագրողների մասին պատրաստված հեռուստաֆիլմը, կարսեցիներին էր ներկայացվելու ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածաշարը եւ տեղի էր  ունենալու մեկ ընկերական ֆուտբոլային հանդիպում կարսեցի լրագրողների եւ հասարակական գործիչների հետ:

 

Տեղ հասնելուն պես Կարսի լրագրողները տեղեկացրին, որ անակնկալ կերպով ֆոտբոլային հանդիպումը կայանալ չի կարող, իսկ մնացած բոլոր միջոցառումներն ուժի մեջ են: Կարսում չկա լրագրողական որեւէ հասարակական կազմակերպություն եւ այս ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում Ժուռնալիստների Ասպարեզ  ակումբը գործ է ունեցել տեղական թերթերի լրագրողների եւ համաթուրքական լրատվամիջոցների տեղական թղթակիցների հետ (Իլհաս Հաբար Աժանսը գործակալություն` Բեդիր Ալտունըկ, Դողան գործակալություն` Մուքադդիր Յարդիմջել, Չաղդաշ Կարս Գազեթի` Ջումուշպալա Կարթաղ, Թուրքիայի լրագրողների միության Կարսի, Արդահանի եւ Իգդիրի պատասխանատու Յուջել Սեզեր, ազատ լրագրողներ Թաջեթթին Դուրմուշ եւ այլք): Կարսեցի գործընկերները ֆուտբոլից հրաժարումը բացատրեցին Թուրքիո քաղաքական կացությամբ, եւ մասնավորաբար պատմեցին, որ մարզային իշխանությունների հետ հանդիպման ընթացքում վերջիններս իրենց հորդորել են առայժմ ձեռնպահ մնալ այս ընկերական խաղերից, մինչեւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը կկայանա: Բացի այդ, Կարսում գործող Ադրբեջանի հյուպատոսարանը միշտ աչալրջությամբ է հսկում հայաստանցիների բոլոր այցերը Կարս, պարբերաբար քննադատական հայտարարություններով է հանդես գալիս Կարսի իշխանությունների, ԶԼՄ-ների եւ լրագրողների հասցեին, երբ վերջիններս փորձում են որեւէ գործ կամ մասնագիտական փոխհարաբերություն ունենալ հայաստանցիների հետ: Օգոստոսի 9-ին Կարսում, ապա 14-ին Գյումրիում կայանալիք ֆուտբոլային ընկերական հանդիպումների մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Կարսի գրեթե բոլոր թերթերը հաղորդագրություններ էին տարածել այդ մասին, ինչին հաջորդել է Կարսի ադրբեջանական հյուպատոսության քննադական հայտարարությունը, ապա Ադրբեջանի Միլլի մեջլիսի սպառնալի հայտարարությունը թե` այդ հանդիպման կայացման դեպքում Ադրբեջանը բողոքի նոտա կհղի Թուրքիային: Չնայած Թուրքիայի լրագրողների միության նախագահ Յ.Էրինջի պատասխանին, թե` սպորտը քաղաքականությանը մի խառնեք, փաստորեն ադրբեջանական դիվանագիտությանը հաջողվեց խափանել այս ֆուտբոլային հանդիպումը, որը, ինչպես եւ ամբողջ ծրագիրը, որեւէ քաղաքական խնդիր չէր շոշափելու:

 

Այցելության ծրագրով նախատեսված մյուս բոլոր միջոցառումները բարեհաջող կայացան, ինչպես պլանավորված էին: Քննարկումը, որ նախատեսված էր անցկացնել 2 ժամում` ձգվեց 3,5 ժամ: Փոխադարձ հետաքրքրությունն անչափ մեծ էր, ու քննարկվող հարցերի սպեկտրը բազմազան. Կարսի ԶԼՄ գովազդային շուկա, թերթերի տպաքանակներ, փաստաբանական գործունեության որակը, լրագրողների ազատությունները, թերթ լույս ընծայելու նախապայմանները, Կարսի մարզական հաջողությունները, վրաց-օսական-ռուսական պատերազմը, Խոջալուն ու Կիպրոսը, եւ այլն: Ֆիլմի վերջնական տարբերակը եւ Կարսի մասին հոդվածը` թուրքերենով տրամադրվելու է Կարսի լրագրողներին եւ ԶԼՄ-ներին:

 

Գյումրու պատվիրակության ղեկավարը նույնիսկ առաջարկեց խառը թիմերով ֆուտբոլ խաղալ, ոչ այնպես ինչպես նախատեսվել էր վաղօրոք` Գյումրի եւ Կարս քաղաքների թիմերով, խաղալ այնպես, որ թիմերում լինեն եւ կարսեցիներ եւ գյումրեցիներ: Այս առաջարկը կարսեցիները նույնպես մերժեցին: Պարզ դարձավ, որ կարսեցի լրագրողները լրջագույն ճնշումների են ենթարկվում այս խաղի կապակցությամբ:

 

Չնայած այս ամենին, Կարս ժամանած Գյումրու լրագրողական թիմը, որ այստեղ գալուց առաջ բավականաչափ նախապատրաստվել էր, մարզահագուստ էր պատվիրել, մեկուկես շաբաթ պարապմունքներ անցկացրել ու մարտական տրամադրությամբ ժամանել Կարս, ֆուտբոլ այնուամենայնիվ խաղաց: Հանդիպումը կազմակերպվեց խիստ պատահական, հյուրանոցի հանդիպակաց ծածկած մարզադաշտում, արհեստական ծածկույթի վրա, գիշերը ժամը 2-3-ի միջակայքում: Նկատելով, որ այդ ուշ ժամին այնտեղ մարզահագուստներով ինչ-որ թիմ է մարզվում, առաջարկվեց խաղալ երկու 30 րոպե: Պարզվեց` մարզվող թիմը Կարսի մինի ֆուտբոլի առաջատարներից մեկն է, չիպսի արտադրության տեղական մի գործարանի ներկայացուցիչները: Այս ֆուտբոլային հանդիպումը բավական մեծ հետաքրքրություն առաջացրեց երկու կողմերի մոտ: Հանդիպման 15-րդ րոպեին հաշիվն արդեն 1:7 էր` հօգուտ կարսեցիների, 5 րոպե անց` 2:9: Գյումրեցիները, որ խաղադաշտ էին մտել կերած-խմած, առանց նախավարժանքի, հետզհետե վարժվեցին այս մարզադաշտի պայմաններին, երկրորդ խաղակեսին հավասարեցրին հաշիվը, բայց դաշտի տերերն ի վերջո հաղթեցին 13:15 հաշվով: Թիմերը ստորագրեցին գյումրեցիների տարած գնդակի վրա, որ դաշտի արհեստական ծածկույթից ամբողջությամբ մրոտվել էր: Գնդակը թողնվեց դաշտի տերերին:        

 

Կարսեցի լրագրողները բարեհաճությամբ ամենուր ուղեկցում էին գյումրեցիներին եւ պատասխանում նրանց հարցերին: Արդեն երկուշաբթի օրը` օգոստոսի 10-ին` Կարսի 4 թերթերը մի քանի հոդվածներ էին տպագրել Գյումրու պատվիրակության այցելության մասին, ճիշտ է, շրջանցելով ֆուտբոլային հանդիպման չկայանալու մանրամասները:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարսի լրագրողական հանրույթի մասին հետագա համագործակցության մասին կհաղորդվի լրացուցիչ: 

 

Ծրագրի ղեկավար` Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter