Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժառանգություն կուսակցությունը որոնում է պատասխանատուին` ապարդյուն

 

21 | 08 | 2008 | 17:00 | Հայտարարություն

 

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Դեռեւս 2008թ. հունիսի 10-ին վերոհիշյալ օրենքում կատարված լրացումներով ու փոփոխություններով 2008թ. համար Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ էր սահմանվել 240 միլիոն խորանարդ մետրը (նախկին 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն), իսկ օգոստոսի 21-ին ընդունված փոփոխություններով այն դարձվեց 360 միլիոն խորանարդ մետր: Ազգային ժողովի` օգոստոսի 19-21-ի արտահերթ նստաշրջանում ծավալված բուռն քննարկումները, որոնց ընթացքում օրինագծին միակ դեմ արտահայտվողները եւ քվեարկողները Ժառանգություն խմբակցության պատգամավորներն էին, ի ցույց դրեցին, որ հիմնավոր չեն Կառավարության կողմից բերված ներքոնշյալ պատճառաբանությունները:

- Նախորդած տարիներին Սեւանա լճից ջրառը կրկնակի գերազանցող այս չափաքանակը պայմանավորված է հանրապետությունում եւ, մասնավորապես, Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի ստեղծված պակասուրդով: Կառավարությունն ու նրան սատարող քաղաքական ուժերը այդպես էլ չկարողացան հակափաստարկել, որ Հանրապետությունում ոռոգվող հողատարածքները էապես ավելացել են կամ գյուղատնտեսական մշակաբույսերի կառուցվածքն էապես փոխվել է, ինչը բերել է ոռոգման ջրի կրկնակի չափով պահանջարկի: Ավելին` պարզվեց, որ ոռոգման ջրի կորուստները սահմռկեցուցիչ չափերի են հասնում (տարբեր հաշվարկներով 70-80 տոկոս) եւ կառավարությունը ոչինչ չի արել նախեւառաջ դա վերացնելու եւ եղած ոռոգման ջուրը ռացիոնալ օգտագործելու ուղղությամբ: Իսկ 2007-2008թթ. ընթացքում Ազգային ժողովը երկու անգամ մարել է ջրօգտագործող ընկերությունների ունեցած պարտքերը` դրանով իսկ խրախուսելով ոլորտում ամենաթողությունը:


- Տեղումների երկարատեւ անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի ջերմաստիճանի եւ ցածր հարաբերական խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած հանրապետությունում առկա են երաշտին բնորոշ բոլոր երեւույթները: Քննարկումները եւ համապատասխան ցուցանիշների առումով նախորդ տարիների պաշտոնական վիճակագրության վկայակոչումները ի ցույց դրեցին, որ նշվածների կապակցությամբ տարբերությունները մեծ չեն, տարին երաշտային չէ եւ բերքի պակասություն չկա, ինչը չի կարող էապես ավելացնել ոռոգման ջրի պահանջարկը:


- Աննախադեպ պատկեր է ռազմավարական եւ դոտացիոն նշանակություն ունեցող Ապարանի եւ Ազատի ջրամբարներում, որոնք լցված են կիսով չափ եւ 2/3-ով: Անկախ մասնագետների դիտարկումները, որոնք փոխանցվել էին Ժառանգություն խմբակցությանը, պարզ դարձրին, որ կառավարությունը փոքր-ինչ չափազանցեցնում է իրավիճակը այդ ջրամբարների լցված լինելու առումով: Ավելին` պարզ դարձավ, որ տարիներ շարունակ կառավարությունը ոչինչ չի արել այդ ջրամբարների վերանորոգման եւ ջրի հսկայական կորուստները կանխելու ուղղությամբ:

Նման իրավիճակում Ժառանգությունն արձանագրում է, որ ոռոգման ջրի պակասուրդի անվան տակ Սեւանից ջրառը այլ, հանրությանն անհայտ շահերի բավարարմանն է ուղղված.

1. Սեւանի մակարդակի բնականոն բարձրացումը սպառնում է ափամերձ հատվածում ներդրումներ կատարած, հիմնականում ապօրինի կառույցների սեփականատեր տնտեսվարողներին,


2. Սեւանա լճից բաց թողնվող ջրի չափաքանակը նախեւառաջ հոսանք է արտադրելու հիդրոէլեկտրակայաններում եւ նոր միայն ուղղվի ոռոգմանը, ինչը մասնավոր սեկտորի համար ենթադրում է գերշահույթներ արտադրված եւ վաճառված էլակետրաէներգիայից,


3. Հավելյալ էլեկրաէներգիայի արտադրությունը ենթադրելու է նաեւ հարկային մուտքեր բյուջեում, ինչը ցանկացոած եղանակով եւ գնով ապահովելը դարձել է կառավարության գերնպատակը:


4. Սեւանա լճից բացթողնվող ջրի չափաքանակով կոռոգվեն հազարավոր հեկտարներ ունեցող տեղական ֆեոդալների ֆազենդաները, միգուցե նաեւ` որոշ գյուղացիների հողակտորները:

Ժառանգությունն անթույլատրելի է համարում Սեւանա լճի էկոհամակրգը վտանգող նման քաղաքականությունը եւ տարաբնույթ շահերի բավարարումը ոչ միայն մեր, այլեւ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն, կայուն մարդկային զարգացման համար կենսական նշանակություն ունեցող եւ մեր ազգային հարստությունը հանդիսացող Սեւանա լճի քաղցրահամ ջրի հաշվին:

Ժառանգությունը հայտարարում է, որ տակավին անպատասխան են մնացել այն հարցադրումները, որոնք այս քայլի հետ կապված հուզում են հասարակությանը եւ մասնագետներին.

- ով է պատասխանատվություն կրելու Արարատյան դաշտավայրի հողերի աղակալման և ճահճացման համար, ինչին կհանգեցնի աննախադեպ մեծ չափաքանակով եւ ոռոգման նպատակով ոչ պիտանի Սեւանա լճի ջուրը այնտեղ ուղղելու հետեւանքով,
- ով է պատասխանատվություն կրելու Սեւանա լճի հատակի մեկուսացնող շերտի` հիպոլիմնիոնի չվերականգնման համար, որը թույլ կտար վերականգնել լճի ինքնամաքրման ընդունակությունը,
- ով է պատասխանատվություն կրելու Սեւանա լճի ճահճացման, այն չմաքրելու, այդ նպատակով կառավարության հատկացումները վատնելու եւ մսխելու համար:
- ով է պատասխանատվություն կրելու այն մեծ կորուստների համար, որոնք առկա են ոռոգման համակարգում եւ որոնք անխուսափելի են նաեւ ջրառի այս նոր չափաքանակի պարագայում:
- ով է պատասխանատվություն կրելու մինչ այժմ չարված աշխատանքների եւ խոցելի ոռոգման համակարգ ունենալու համար, որի պատճառով միակ այլընտրանքը Սեւանա լճի ջուրն է մնացել:

Ժառանգություն կուսակցությունը հայտարարում է, որ այս ամենի պատասխանատուն Կառավարությունը եւ օրինագծին կողմ քվեարկած քաղաքական ուժերն են:

Ժառանգություն կուսակցությունը պահանջում է կառավարությունից շուտափույթ հրապարակելու Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը:
 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter