Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նա, ով ստորագրել է Սեւանի ոչնչացման որոշման տակ, պետք է պատասխանատվություն կրի

 

22 | 08 | 2008 | 13:00 | Հայտարարություն

 

Հաշվի չառնելով գիտնականների, փորձագետների եւ լայն հասարակայնության կարծիքը` օգոստոսի 21-ին ՀՀ ԱԺ-ն 83 կողմ եւ 4 դեմ (Ժառանգություն կուսակցություն) ձայներով հաստատեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրինագիծը: Ըստ այդ օրինագծի` Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելանում է մինչև 360 միլիոն խմ (2007թ. թույլատրելի սահմանը կազմում էր 170 միլիոն խմ):

 

Սևանի դատավճիռը ստորագրեցին

  • ՀՀ ԱԺ 83 պատգամավոր, որոնք ներկայացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Օրինաց Երկիր կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը,

  • ՀՀ ջրային տնտեսության կոմիտեն` ի դեմս կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի,

  • ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս փոխնախարար Հակոբ Մատիլյանի,

  • ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովը` ի դեմս հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանի,

  • ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը` ի դեմս հանձնաժողովի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի:

Նշենք, որ խորհրդարանական հանձնաժողովն այս հարցն ընդհանրապես չի քննարկել: Ինչ վերաբերվում է ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ապա մի քանի հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ հանձնաժողովը չի անցկացրել փորձագիտական գնահատում: Հանձնաժողովի անունից եզրակացությունը ստորագրել է հանձնաժողովի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը:

 

Նույն աղբյուրներից հայտնի դարձավ նաև, որ հանձնաժողովի այն անդամներին, ովքեր դեմ էին Սևանի ջրի ծավալի բացթողումների ավելացմանը, թույլ չեն տվել մասնակցել խորհրդարանի նիստին: Ինչպես հայտարարեց Ժառանգություն կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, փորձագիտական հանձնաժողովը  չի կատարել իր առաքելությունը` անցկացնել փորձաքննություն Սևանի պահպանման գործում, քանի որ եզրակացությունն առնչվում  է միայն գյուղատնտեսական հարցերին, այլ ոչ թե Սևանի պահպանմանը: Պատգամավորի կարծիքով փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հետ կապված պատմությունը լրացուցիչ հետաքննության կարիք ունի:

 

Ներկայացնենք ընդդիմադիր կողմերի փաստարկները:

 

ՀՀ պետական ջրային տնտեսության կոմիտեն հաստատում է, որ Ազատի եւ Ապարանի ջրամբարները դատարկ են, գետերը սակավաջուր են, եւ չեն կարողանում ապահովել ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալ: Կոմիտեն այլ փաստարկ չի բերում:

 

Մենք հակիրճ ներկայացնում ենք ԿԳԹ Էվելինա Ղուկասյանի (ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտ), ԱԳԴ Կարինե Դանելյանի (Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա), տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի (Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ), մասնագետ Համլետ Մելքոնյանի (Հայպետհիդրոմետ) փորձագիտական գնահատականները:

 

1. 2008թ. երաշտի նշաններ նկատվեցին միայն մարտ-ապրիլ ամիսներին:

 

2. Տարեկան ջերմաստիճանի ցուցանիշների  համեմատությունը ոռոգման ընթացքում` 2001 թվից սկսած, վկայում է այն մասին, որ 2008 թիվը ջերմաստիճանային ռեժիմի առումով բավականին բարեհաջող է գյուղատնտեսական գործունեության համար:

 

3. Այս տարի բերքատվությունը  մի շարք ցուցանիշների համաձայն, գերազանցում է նախորդ տարվա բերքատվությանը, ընդ որոմ ցուցանիշները վերցված են այն մշակաբույսերի  համար, որոնք շատ են ջուր պահանջում:

 

4. Ազատի եւ Ապարանի ջամբարներն ունեն խնդիրներ, որոնք  կապված են ոչ թե երաշտի, այլ ջրամբարների տեխնիկական վատ վիճակի հետ եւ այդ խնդիրները պետք է լուծել ոչ թե Սևանա լճի, այլ ջրային ռեսուրսների ռացիոնալ եւ գրագետ կառավարման հաշվին:

 

5. ՀՀ կառավարության որոշումը բխում է օլիգարխների շահերից, որոնք կապիտալ շինություններ ունեն Սևանի ափին (Սևան քաղաքապետարանի տվյալներով լճի ափերին 450 կապիտալ շինություն կա): Դրանց ջրի տակ մնալու դեպքում բաց է մնում փոխհատուցման հարցը, քանի որ շինությունների մեծ մասն անօրինական է:

6. ՀՀ կառավարության որոշումը բխում է նրանց կոռուպցիոն շահերից, ովքեր կարող են առանց վերահսկողության օգտագործել ջրի բացթողումների արդյունքում առաջացող էլէկտրաէներգիան:

 

7. Ջրի բացթողման ծավալների մեծացման մասին որոշումն ընդունվեց` չնայած լայն հասարակայնության բողոքի ակցիային, որին մասնակցեցին հասարակական կազմակերպությունները, տեղի բնակչության ներկայացուցիչները, երիտասարդական էկոլոգիական շարժումը, գիտնականները, մտավորականությունը:

 

Գլխավոր եզրահանգումն այն է, որ ոչ մի դեպքում չի կարելի ավելացնել Սևանից ջրի ծավալի բացթողումը: Կլիմայի փոփոխության կանխատեման համաձայն տարեկան միջին ջերմաստիճանի բարձրացումը 0,5 աստիճանով կառաջացնի լճի մակարդակի կտրուկ անկում: Լճի ջուրը ոչ միայն կպակասի, այլև կակտիվանան ճահճացման  գործընթացները, ինչը կհանգեցնի Հայաստանի եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանի ջրային ռազմավարական պաշարի կորստին:

 

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ

21.08.2008 թ.


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter