Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ձեռք մեկնենք մեր հարեւաններին

 

25 | 08 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին

Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու մարտահրավերների հորձանուտում, որոնց պետք է հրատապորեն դիմակայել: Այս ճգնաժամի հետևանքով, որը չլուծված հակամարտությունների պատճառով տանում է դեպի փակուղի, տարածաշրջանը զրկված է ապրանքափոխադրման կենսական երակներից մեկից: Սա հանգամանք է, որ խիստ մտահոգում է մեզ:

Այսօր Վրաստանով անցնող երկաթուղին գործնականում անօգուտ է՝ Գորիի մոտակայքում գտնվող կամրջի փլուզման հետևանքով, իսկ վերականգնման աշխատանքները տարբեր պատճառներով ձգձգվում են: Ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները սպառնում են զրկել այս երեք երկրների մարդկանց իրենց հիմնարար իրավունքներից և ի դերև են հանում կայունության, անվտանգության և բարեկեցության նրանց հույսերը:

Ճգնաժամային այս իրավիճակը պետք է ստիպի մեզ իրատեսորեն գնահատել իրավիճակը և նախաձեռնել համագործակցության նոր ժամանակաշրջանի ձևավորման գործընթաց:


Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարությունների համար եզակի հնարավորություն է ստեղծվել ապացուցելու, որ իրենք լավ հարևաններ են, ովքեր պատրաստ են նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք խնդրում ենք նրանց համախմբվել և անհապաղ բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցության ցանցը:

Մենք հաշվարկել են հնարավորությունները, որ նման քայլը կարող է ընձեռել և կցանկանայինք ներկայացնել դրանք հանրությանը: Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Սամսուն նավահանգստից ցանկացած գնացք Երևան կարող է հասնել 34 ժամում, Թբիլիսի՝ 36 ժամում և Բաքու՝ 49 ժամում: Միջերկրականի ափին գտնվող Մերսին նավահանգստից հեռավորությունները համապատասխանաբար հետևյալն են. Երևան՝ 37 ժամ, Թբիլիսի՝ 39, Բաքու՝ 52: Ընդամենը: Երկաթուղին կարող է գործել քաղաքական որոշման կայացումից բառացիորեն ժամեր անց:

Այսպիսով մենք կոչ ենք անում բացել հայ-թուրքական սահմանը գոնե 10-15 օր՝ արձագանքելու Կովկասում ստեղծված արտակարգ իրավիճակին:

Տարիներով մենք մասնակցել ենք հանրային դիվանագիտության ծրագրերին և հիանալի աշխատանքային հարաբերություններ ենք ձևավորել մեր գործընկերների հետ սահմաններից այն կողմ: Հնարավորություն ունենալով քաղել համագործակցության պտուղները՝ այսօր ցանկանում ենք կոչ անել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին վերանայել իրենց դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ: Խնդրում ենք մեր առաջնորդներին ցուցաբերել պետության կառավարման իրենց հմտությունները անհանգիստ ու անկայուն այս ժամանակներում և կանխել տարածաշրջանում անվստահության մթնոլորտի հետագա զարգացումը:


Թեւան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (Հայաստան)
Նոյան Սոյակ, Հայ-թուրքական բիզնես զարգացման խորհուրդ (Թուրքիա)
Նաթելա Սախոկիա, Ռազմավարական հետազոտությունների կենտրոն (Վրաստան)
Դեյվիդ Ֆիլիպս, Կոլումբիա Համալսարան, Մարդու իրավունքնների հետազոտության կենտրոն, ԱՄՆ-Ռուսաստան և Վրաստան հարաբերությունների հետազոտական խմբի համատնօրեն (ԱՄՆ)
Մուրատ Կագատայ, GAYA Հետազոտական Ինստիտուտ (Թուրքիա)
Արտյուշա Մկրտչյան, Ոչ ավանդական մեթոդներով կոնֆլիկտների լուծման կովկասյան կենտրոն, Գյումրի (Հայաստան)
Գուրամ Աբաշիձե, Բիզնեսի և զարգացման կովկասյան համացանց, (Թբիլիսի, Վրաստան)
Կլարա Գալստյան, Գյումրու զարգացման հիմնադրամ, (Հայաստան)
Լևոն Բարսեղյան, Ասպարեզե լրագրողների ակումբ, (Հայաստան)
Ալու Գամախարիա, Բիզնեսի և զարգացման կովկասյան համացանց, (Քութաիսի, Վրաստան)
Բեթի Սիթկա, Ամերիկյան Համալսարան, Համընդհանուր Խաղաղության Կենտրոն (ԱՄՆ)


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter