Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հապաղումը բերում է նորանոր բռնություններ և զոհեր

 

25 | 08 | 2008 | 11:00 | Հայտարարություն

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Հայտարարությունը

 

Չնայած ռուսական իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին և հավաստիացումներին, թե զորքը դուրս է բերվում Վրաստանի տարածքից, շարունակում ենք ստանալ ահազանգեր ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, քաղաքացիների ունեցվածքի թալանի, Վրաստանի ռազմական և քաղաքացիական կառույցների ոչնչացման մասին:

 

Ըստ մեր ստացած հավաստի տվյալների` Վրաստանի մի քանի շրջաններում ռուսական զորքերը ականապատում են նախկինում զբաղեցրած տարածքները:

 

Գորի քաղաքի մատույցները արգելափակված են ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան լրագրողների համար:

 

Կիրառման համար արգելված հրկիզվող արկերի օգտագործմամբ հրդեհում են անտառները, որոնց մակերեսը ըստ  որոշ տվյալների հասնում է մինչև 250 հա:

 

Կան հաղորդումներ, որ հակամարտության գոտուց դուրս Վրաստանի քաղաքացիների ունեցվածքի բռնագրավումը, թալանը իրականացվում է ոչ միայն օսեթական աշխարհազորայինների, այլև ռուսական զինվորների կողմից:

 

Ահազանգեր կան կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների մասին, հատկապես գյուղական բնակավայրերի:

 

Թբիլիսիի հիվանդանոցներում օրեցօր ավելանում են բերվող վիրավորների թիվը, որոնց թվում կան նաև երեխաներ և ծերեր:

 

Կատարվող գործողությունները պետք է գնահատել որպես Վրաստանի մի շարք տարածքների փաստացի օկուպացում ռուսական զինված ուժերի կողմից, որն ուղեկցվում է Ժնեւյան կոնվենցիայով սահմանված մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի զանգվածային խախտմամբ:

 

Սույն հայտարարությամբ արտահայտում ենք ոչ միայն մեր մտահոգությունը ռուսական զորքերի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ, այլև մեր ցասումն ենք արտահայտում նման գործողություններն իրականացնողների անպատժելիության և դրանց հովանավորների դեմ:

 

Միջազգային կառույցները` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և ԵՄ-ն, պետք է անհապաղ և անհետաձգելիորեն միջոցներ ձեռք առնեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ ռուսական զորքերի կողմից իրականացվող բռնությունների  արգելման համար:

  

22.08.2008


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս      
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter