Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Այց Ամենայն Հայոց Կաթողիկոսին

 

02 | 12 | 2008 | 23:00 | Մամլո հաղորդագրություն-3  

 

Նոյեմբերի 30-ին` կիրակի օրը առավոտյան ժամը 10:30-11:55-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ընդունեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խմբի 11 պատվիրակներին:

 

Պատվիրակները Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրին իրենց անհանգստությունն ու մտահոգությունները Շիրակի թեմի առաջնորդի պաշտոնավարման շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին: Ներկայացվեց ստեղծված իրավիճակը, եւ այն հանգամանքները, թե ինչու է ստեղծվել թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբը: Պատվիրակները ներկայացրին Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարած աշխատանքները անցած տարիներին: Նշեցին, որ ապավինում են Վեհափառի իմաստնությանը այս կնճռի հարթման գործում:

 

Վեհափառը լավատեղյակ էր խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իր խոսում նշեց, թե մարդիկ պետք է հասկանան, որ ստորագրահավաքներով չէ, որ Թեմի առաջնորդ է նշանակվում, եւ ստորագրահավաքներով չէ, որ թեմի առաջնորդ կարող է փոխվել: Կաթողիկոսը լավատեղյակ էր թեմում է արած գործերից, պատվիրակներին պատմեց եկեղեցաշինական կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին:

 

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը ասաց, թե հարկավոր է թույլ չտալ իրավիճակի սրում, խնդիրը հարկավոր է խաղաղությամբ կարգավորել, խաղաղության կոչեց պատվիրակներին եւ հորդորեց նույնն էլ սերմանել թեմում:    

 

Պատվիրակության անդամների հիմնական տպավորությունը հանդիպումից այն է, որ Վեհափառը փարատեց իրենց մտահոգությունները, թե Շիրակի թեմի առաջնորդը ինչ-ինչ բանսարկությունների արդյունքում կարող է պաշտոնանկվել: Նա իր ուրախությունը հայտնեց զորակցության այս օրինակի կապակցությամբ: Կաթողիկոսն ավելացրեց, թե աշխարհիկ իշխանությունը չպիտի միջամտի հոգեւոր իշխանության գործերին եւ հակառակը` հոգեւոր իշխանությունը չպիտի միջամտի աշխարհիկ իշխանության գործերին:        

 

ՀԱԵ Շիրակի թեմի զորակցության նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ լրատվական կայքերից մեկի վերլուծական նյութերից մեկի հետգրության մեջ բերված հետեւյալ տողերը, իրենցում մեկնաբանական մտքեր պարունակելով, որոշակիորեն խեղաթյուրված են ներկայացնում զրույցի դրվագները. Հետգրությունում ասվում է. ...Գարեգին Կաթողիկոսը .... ասել (է), թե կփորձեն խաղաղություն հաստատել, իսկ եթե չստացվի` ստիպված են փոխել թեմի առաջնորդին: Զորակցության խմբի պատվիրակները վճռականորեն պաշտպանել են Թեմի առաջնորդին եւ զգուշացրել Կաթողիկոսին, որ չկատարի նման քայլ:: Պարտավոր ենք ճշտել, որ (1) Վեհափառ Տերը` խաղաղություն հաստատել չհաջողելու դեպքում թեմի առաջնորդին փոխելու ելք չի նախանշել, ու, որ (2) պատվիրակները չեն զգուշացրել Կաթողիկոսին: Նման բան պատվիրակությունից որեւէ մեկն իրեն թույլ տալ չէր կարող եւ թույլ չի տվել: Իրականում հայտնվել է մտահոգություն, թե չենք կամենում, որ աշխարհիկ իշխանության որեւէ ազդեցությամբ հնարավոր լինի հոգեւոր դասի պաշտոնյա փոխվի: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար, այսով կոչ ենք անում առանց լրագրողների ներկայության տեղի ունեցած իրադարձությունների մասին հրապարակումներում հստակ հիշատակել տեղեկատու անձանց:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Շիրակի թեմից այցի գնացած պատվիրակության կազմը.

 

1. Արմինե Գմյուր-Կարապետյան, հոգեբան  

2. Սիրանույշ Ղուկասյան, Արվեստի վաստակավոր գործիչ

3. Սարգիս Պետրոսյան, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

4. Սերիկ Տոնոյան, ազատամարտիկների լիազոր ներկայացուցիչ, ազատամարտիկ

5. Նիկոլ Մարգարյան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու

6. Համազասպ Խաչատրյան, հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն, հնագետ

7. Վահան Խաչատրյան, ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր նախագահ

8. Սեյրան Մարտիրոսյան, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության  հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար, Խորան Արդ ՀԿ նախագահ  

9. Վահան Թումասյան, Քաղաքական մշակույթի Շիրակ կենտրոնի նախագահ, ԱԺՄ Շիրակի կառույցի ղեկավար

10. Լեւոն Բարսեղյան, Ժուռալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ

11. Կարեն Պետրոսյան, տնտեսագիտության թեկնածու, Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդական կազմակերպության ատենապետ  

 

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի զորակցության նախաձեռնող խումբ

 

Գյումրի քաղաք հեռախոսահամարներ

091821363, 091434256

Էլ. հասցե. [email protected]    [email protected]

http://www.asparez.am


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter