Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սահմանադրական իրավունքների նոր սահմանափակումներ 

 

03 | 12 | 2008 | 20:00 | Հայտարարություն

 

Անգլերեն տարբերակը

 

Մենք՝ ներքոստորագրյալներս, խիստ մտահոգված ենք այն փաստով, որ ժողովրդավարական գործընթացները վերականգնելու նվազագույն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերում եւ որոնք հրատապ են ճանաչվել  ՀՀ կառավարության կողմից, չեն իրականացվել, փոխարենը՝ իշխանությունների կողմից նոր սահմանափակումներ են կիրառվում: Մենք, մասնավորապես, մտահոգված ենք հավաքների ազատության հիմնարար իրավունքով, որն ամրագրված է Մարդու իրավունքների հռչակագրով եւ ՀՀ սահմանադրությամբ:

 

Արտակարգ դրությանը հաջորդած ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիական հասարակութանը շարունակաբար թույլ չեն տվել մի շարք կարեւոր (սկսած մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից եւ ավարտած կրոնի ազատության) թեմաներով միտինգներ, քննարկումներ, տեսաֆիլմերի ցուցադրումներ եւ կլոր սեղաններ անցկացնել: Հյուրանոցների, կինոթատրոնների եւ բիզնես կենտրոնների համար սովորական է դարձել  ՀՀ կառավարության եւ առկա իրավիճակի հանդեպ քննադական մոտեցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տարածքի վարձակալման հարցում մերժելը: Արմենիա-Մարիոթ, Կոնգրես, Անի պլազա եւ այլ հյուրանոցներ, ինչպես նաեւ Մոսկվա կինոթատրոնը շարունակաբար մերժել են դահլիճի վարձակալությունը քաղաքացիական հասարակության կողմից անցկացվող միջոցառումների համար՝ դրանք պիտակավորելով որպես քաղաքական: 

 

Որոշ հյուրանոցներ բացեիբաց ասել են, որ հրահանգ ունեն դահլիճները վարձով չտալ այնպիսի միջոցառումների համար, որոնք կարող են քաղաքական համարվել եւ ստիպված են զանգահարել համապատասխան մարդկանց՝ միջոցառումների քաղաքական լինելու բնույթը ստուգելու համար:  Որոշները բանավոր ասել են, որ իրենց չի թույլատրվում դահլիճները վարձով տալ այդ կարգի նպատակների համար, սակայն իրենց գրավոր պատասխաններում նշել են այլ կարգի տարբեր արդարացումներ, ինչպես օրինակ՝ տեխնիկական խնդիրները կամ դահլիճների զբաղված լինելը: 

 

Դահլիճները վարձով չտալու համար գործարարների վրա գործադրված ճնշումը դուրս է իրավական որեւէ համատեքստից. մասնավոր ընկերությունների կողմից դահլիճները վարձով տալու գործընթացները կարգավորող որեւէ օրենք գոյություն չունի:  Նման հակաժողովրդավարական դրսեւորումները նոր եւ լուրջ հարված են հասցնում ժողովրդավարությանը եւ շուկայական տնտեսությանը: 

 

- Ստորեւ բերված են իրավական կազմակերպությունների եւ գործողությունների միայն որոշ օրինակներ, որոնց համար մերժվել է վարձակալության պայմանագրի տրամադրումը՝

 

սեպտեմբեր ամսին Կոնգրես հյուրանոցը մերժել է Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառումը՝ Սայաթ-Նովայի անվան դպրոցի ուսուցիչների աշխատանքից ազատման հարցի վերաբերյալ (աշխատանքային իրավունքների պաշտպանության գործ):  Բանավոր բացատրության մեջ ասվում էր, որ այն քաղաքական բնույթի է:

 

- Կոնգրես հյուրանոցը սկզբում հաստատել, իսկ հետո մերժել է հյուրընկալել հոկտեմբերի 9-ի հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին (հեռարձակման մասին օրենքի վերջին փոփոխությունները, լրատվամիջոցների ազատության/լրատվության մատչելիության խախտումները, հավաքների եւ միավորման ազատությունը, համատարած կոռուպցիան եւ իշխանության չարաշահումը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հաշվետվությունը եւ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի իրականացումը հանրապետությունում) առնչվող հիմնական մտահոգությունները քննարկելու Գործընկերության միջոցառումը:  Բանավոր բացատրվել է, որ իրենք չեն կարող հյուրընկալել քաղաքական միջոցառումներ, եւ որ Բաց հասարակության ինստիտուտը մերժում կստանա նաեւ մնացած բոլոր հյուրանոցներից:  Զուգահեռաբար, նույն խնդրանքը ներկայացվել էր նաեւ Արմենիա-Մարիոթ հյուրանոցին:  Վերջինս ստիպված է եղել որոշում կայացնողներից ճշտել, թե նրանք կարո՞ղ են թույլ տալ միջոցառման հյուրընկալումը:

 

- Մոսկվա կինոթատրոնը սկզբում համաձայնել, սակայն հետո հրաժարվել է ցուցադրել Պետական կարիքների զոհեր ՀԿ-ի պատվերով Տիգրան Պասկևիչյանի նկարահանած Օտարում ֆիլմը նույնիսկ նախնական պայմանավորվածության համաձայն գումարներն արդեն փոխանցված լինելու պարագայում:  Բանավոր պաշտոնական պատասխանը եղել է այն, որ իրենք չեն կարող թույլ տալ քաղաքական բնույթիե ֆիլմերի ցուցադրում:  Քաղաքական համարելու պատճառն այն է եղել, որ դրվագներից մեկում երեւում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:  Հետագայում ֆիլմի ցուցադրումը մերժվել է ինչպես Մարիոթ, այնպես էլ Կոնգրես հյուրանոցների կողմից:  Միջոցառման անցկացումը նախատեսված էր հոկտեմբերի 10-ին, սակայն, վերոհիշյալ պատճառներից ելնելով, կազմակերպիչները ստիպված էին ցուցադրումը տեղափոխել հոկտեմբերի 27-ին, Թեքեյան մշակույթի կենտրոնում:

 

- Հայաստանի հելսինկյան կոմիտեն ստիպված էր պայքարել, որպեսզի հյուրանոցում տարածք վարձակալեր`  Բռնությունը դպրոցներում թեմայով նյութի ներկայացման համար:

 

- Անի եւ Կոնգրես հյուրանոցները մերժել են հյուրընկալել Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինարը՝ կրոնական հանդուրժողականության թեմայով:  Էրեբունիե հյուրանոցը սկզբում համաձայնել է, հետո՝ հրաժարվել հյուրընկալել միջոցառումը:  Ըստ պաշտոնական բացատրության ազատ դահլիճներ չկային, որը, ինչպես մենք պարզեցինք, ճիշտ չէր:  

 

Մենք գտնում ենք, որ այս իրավիճակը խորապես անհանգստացնող եւ անընդունելի է մի երկրի համար, որն ընդգրկված է Եվրոպական նոր հարեւանների քաղաքականության ծրագրում` մեկ անգամ եւս ընդգծելով ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների գերակայությունը երկրի համար: Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը` դադարեցնել իշխանության չարաշահումը, ինչը հակասում է ժողովրդավարական բոլոր նորմերին եւ ազատ տնտեսական համակարգին: Մենք նաեւ կոչ են անում բոլոր գործարարներին տեղի չտալ իշխանությունների ճնշմանը, որի պատճառով ՀՀ քաղաքացիներ զրկվում են հավաքների ազատության եւ խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից:

 

Պետք է այժմ վերջ տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված իրավունքների այս չարաշահումներին` իրավունքներ, որոնք հայ ժողովուրդն ինքն է իրեն տվել:

 

Ստորագրված է՝

 

Ասպարեզ ժուռնալիստների ակումբ

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ - Հայաստան

Երեւանի մամուլի ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ինտերնյուս Մամուլի աջակցության ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Կրթության ասպարեզ ՀԿ

Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Մամուլի բազմազանության ինստիտուտ

Մենք պլյուս ՀԿ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter