Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անպատասխան նամակի հետքերով

 

05 | 12 | 2008 | 20:00 | Բաց նամակ

 

3 դեկտեմբերի, 2008

 

ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանին

ՀՀ, քաղաք Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 5, հեռ. (37410) 511-670    

 

Պատճենները`

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,

ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին

 

Շիրակի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցման հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

 

Բաց նամակ,

 

Պարոն Աշրաֆյան,

այս նամակին կից Ձեզ եմ ուղարկում Գյումրու հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի գործունեության դրվագներից մեկի օրինականության մասին լրջագույն կասկածներ պարունակող մի հետաքննության հրապարակման պատճեն` հարակից երկու այլ հրապարակումների հետ, խնդրելով Ձեր ղեկավարած վարչության ուշադրությունը այստեղ բերված փաստերի նկատմամբ: Տեղեկությունների նման ծավալը, կարծում եմ, հետաքննության պահանջ կառաջացներ ցանկացած պետական համակարգում: Այստեղ հրապարակված խնդրին ժամանակին իրազեկվել են ՀՀ ԿԱ ՀՊԾ լրատվության բաժինը, ՀՀ Վարչապետը, Լոռու մարզի դատախազությունը, Շիրակի մարզի բնակչությունը` ԳԱԼԱ ՀԸ ռեպորտաժներից, www.asparez.am եւ www.lragir.am կայքերի ընթերցողները, այդ թվում ինքը` Գյումրիում եւ Սպիտակում ամենքին հայտնի Մարտին Զիլֆիմյանը:

 

Այսօրինակ մի նամակ 2008 թվի ապրիլի 26-ին հղել եմ ՀՀ Վարչապետ  Տ.Սարգսյանին` հետաքննություն ձեռնարկելու հուշմամբ: 20 օր անց Մ.Զիլֆիմյանը ազատվեց ՀՀ ԿԱ ՀՊԾ Գյումրու հարկային ծառայության պետի պաշտոնից ... եւ նշանակվեց Ապարանի տարածքային հարկային ծառայության պետ: Այդպես էլ հանրությունը չիրազեկվեց` եղա՞վ արդյոք այս գործով ծառայողական քննություն, քրեական գործ հարուցվե՞ց, թե՞ չհարուցվեց, ինչու՞ Գյումրու իր պաշտոնից ազատվեց հանրահռչակ Զիլֆիմյանը, կամ` ինչու՞ տեղափոխվեց Ապարանում աշխատելու եւ ոչ թե հենց Երեւանում, գուցե քրեական գործ հարուցվեց Ախթամար կոպերատիվի նախագահի դեմ .... Չիմացանք:

   

Եթե Ձեր վարչության միջամտության շնորհիվ ինչ-որ բան փոխվի այս ծանր դեպքի առթիվ, կհամարենք, որ հսկայական անելիքներ ունեք դեռ ու պատրաստ կլինենք օգտակար լինել ապագայում էլ: Թույլ տվեք ասել, եթե որեւէ բան չփոխվի, ես եւ այս ծանր դեպքով մտահոգ մի քանի տասնյակ հազար մարդիկ չենք զարմանա, վարժվել ենք, կհամարենք, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում Կոռուպցիայի դեմ պայքարը հասել է իր հաղթական ավարտին:

 

Հաջողության մաղթանքով` Լեւոն Բարսեղյան

 

Հ.Գ.

Հրապարակումների համացանցային հասցեները.

 

http://www.asparez.am/news/analysisfolder/24.4.2008zilfimyan.htm

http://www.lragir.am/src/index.php#srchtext  


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս
հուլիս օգոստոս սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր
 
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի
2007 3 հոկտ-31 դեկտեմբերի
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter