Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը նախագահի թեկնածուների վարկանիշերի բլից հարցում է իրականացնելու փետրվարի 13-14-ին

 

12 | 02 | 2008 | 19:00 | Մամլո ասուլիս

 

Ժուռնսլիստների Ասպարեզ  ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, այսօր ասուլիսում լրագրողներին ներկայացրեց Գյումրիում իրականացվելիք այն զանգվածային հարցման մեթոդաբանությունը, որով ակումբը հետազոտելու է Գյումրիում ՀՀ Նախագահի թեկնածուների վարկանիշը փետրվարի 13-14-ին:

 

Գյումրին բաժանվել է պայմանական 77 հատվածների, որոնցից յուրաքանչյուրում հարցվելու է 1-9 մարդ: Ընտրույթը արտացոլելու է Գյումրու բնակչության տրամադրությունը աշխարհագրական խտության համամասնությամբ: 500 հարցվողներին բաժանվում են բաց, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հասցեն եւ նամականիշ կրող ծրար, ինչպես նաեւ քվեաթերթիկին նման հարցաթերթիկ: Հարցվողներից պահանջվում է, ընդամենը 1 V-աձեւ նշում կատարել իրենց նախընտրած թեկնածուի անվան դիմաց` վանդակում, հարցաթերթիկը քառածալ դնել ծրարի մեջ, փակել ծրարը եւ մեկ օրվա ընթացքում նամակը հանձնել մոտակա փոստատուն: Նշվեց, որ հարցվողները որեւէ ծախս կատարելու կարիք չունեն, ծրարի վրա նախապես փակցված նամականիշը նշանակում է, որ փոստային ծառայության համար անհրաժեշտ ծախսը կատարված է:

 

Ըստ Լ.Բարսեղյանի, այս հարցումը գիտական նշանակություն չունի, սա պարզապես ակումբի եւ ակումբի գործընկերների հետաքրքրությունը բավարարելու համար է արվում, ծախսերը հոգում է ակումբը, իսկ աշխատանքներում ներգրավված են կամավոր ուսանողներ: -Բանն այն է, որ մենք չենք հավատում զարմանազան գիտահետազոտական-միտահետազոտական սոցիոլոգիական կենտրոնների հետազոտություններին, եւ ինքներս ենք ուզում պարզել, թե թեկնածուներից յուրաքանչյուրն ինչ վարկանիշ ունի քվեարկությունից 4-5 օր: Այս մեթոդը, մեր համոզմամբ, առավելագույնս է թույլ տալիս հարցվողին անկախ լինել ու ազատ` իր կարծիքն արտահայտելիս: Բոլոր հարցաթերթիկները միանման են, ծրարները նույնպես, դրանք իրարից ոչնչով չեն տարբերվում: Ստացվող նամակների ծրարները տարբերվելու են միմյանցից միայն մուտքագրող փոստատան համարով, ինչով, ինչպես հասկանում եք, անհնար է նույնականացնել հարցվողին: Սա հասկանում են նաեւ հարցվողները, եւ հույս ունեմ, որ ազատորեն կմասնակցեն հարցմանը:

 

Բացի այդ, ըստ Լ.Բարսեղյանի, դատելով այն հանգամանքից, թե 500 նամակներից քանիսը ետ կգան, պարզ կլինի ընտրողների նախնական ակտիվությունը եւ հետաքրքրվածությունը ՀՀ նախագահական ընտրություններով: Այս մեթոդը ակումբը կիրառել էր նաեւ 2002 թվականի հոկտեմբերին` Գյումրու քաղաքապետի ընտրությունների նախօրեին: Այն ժամանակ գրանցված արդյունքները գոհացուցիչ էին այն իմաստով, որ 2-10 տոկոսանող սխալանքով մոտ էին քվեարկության պաշտոնական արդյունքներին, իսկ հարցվողներից վերադարձել էին նամակների 66 տոկոսը:

 

Լրագրողների այն հարցին, թե ե՞րբ են հրապարակվելու հարցումների արդյունքները, որովհետեւ օրենքն արգելում է այդօրինակ հարցումների կամ հետազոտությունների արդյունքները հրապարակել քվեարկության նախընթաց 7 օրերի ընթացքում, Լ.Բարսեղյանը պատասխանեց.-Ստացված պատասխանները ամփոփվելու են փետրվարի 16-ին, կազմվելու է ամփոփաթերթիկ` երկու տարբերակով: Թղթե տարբերակով ու փակ ծրարով տարբերակը տրամադրվելու է Գյումրու ԶԼՄ խմբագրություններին, լրագրողներին, թեկնածուների շահագրգիռ շտաբներին, որոշ ՀԿ-ների, խնդրանքով, որ ծրարները չբացեն եւ չհրապարակեն մինչեւ փետրվարի 19-ը ժամը 20:00-ը (այլապես, եթե բացեն եւ հրապարակեն` իրենք են հանդիսանալու պատասխանատուն հրապարակման համար): Ամփոփաթերթիկի մյուս տարբերակը լինելու է թվային` MS Word ֆորմատով, այն կունենա ծածկագիր: Այդ պարունակը ակումբը էլեկտրոնային ճանապարհով տարածելու է  ՀՀ ԶԼՄ-ներին, լրագրողներին եւ լրագրողական կազմակերպություններին փետրվարի 17-ին, իսկ ծածկագիրը նրանց կուղարկվի փետրվարի 19-ին 20:05-ին:

 

Ըստ Լ.Բարսեղյանի, հարցումների արդյունքները կօգնեն իրեն եւ ակումբին գնահատելու տեղի ունենալիք հնարավոր ընտրակեղծիքների ծավալներն ու որակները:

 

Հարցաթերթիկի նմուշը այստեղ է PDF ֆորմատով


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


հա

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter