Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրիում վարչական ռեսուրսի օգտագործումը դատապարտող հայտարարություն ընդունվեց

 

14 | 02 | 2008 | 12:30 | Մամլո ասուլիս

 

Ժուռնսլիստների Ասպարեզ  ակումբում ժամը 11-ին հրապարակվեց 3 թեկնածուների տեղական շտաբների եւ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողների համատեղ հայտարարությունը, որի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

 

Նախագահական ընդդիմադիր թեկնածուների, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը

 

ՀՀ նախագահական ընտրապայքարի ընթացքի հետ հետզհետեւ սաստկանում են ՀՀ մերձավտորիտար ռեժիմի վարչական ճնշումները ընտրողների վրա. աշխատանքից անակնկալ եւ առանց համապատասխան հիմքերի ազատվում են բազմամյա փորձառությամբ մասնագետներ, պետական հիմնարկները լեցուն են քարոզչական նյութերով, գործարար մարդկանց, ՊՈԱԿ-ների տնօրեններին ստիպում են ընտրողների ցուցակներ կազմել անձնագրային տվյալներով ու ներկայացնել վերադասներին, ՏԻՄ նստավայրերի վրա քարոզչական իշխանական թեկնածուի քարոզչական նյութեր են փակցում, ստիպում են իշխանության թեկնածուի այցելության համար մարդկանց բերել հանդիպումներին եւ այսպես շարունակ:

 

Ամբողջ մարզով մեկ ռեժիմի մի խումբ կամակատար պետական եւ տեղական պաշտոնյաներ, իրենց բուն գործը մոռացած, իրենց պաշտոնական ու օրինական պարտականությունները թողած, փորձում են իրենցից այս կամ այն կերպ կախման մեջ գտնվող ենթականերին սպառնալիքների գնով ենթակայացնել ռեժիմի վերարտադրման սցենարին: Սրանք, մասնավորաբար, պետական եւ տեղական հիմնարկներին ստիպում են փետրվարի 15-ին ժամը 11-ին Գյումրիում տեղի ունենալիք քարոզչական հանրահավաքին մասնակցելու համար մարդ ապահովել, այդ թվում` բյուջետային հիմնարկների աշխատակիցների, ուսուցչական հանրույթների, դպրոցականների եւ ուսանողների: Հիշեցնելով բոլորին, որ փետրվարի 15-ը աշխատանքային օր է եւ պետական ու համայնքային բյուջեներից ֆինանսավորվող հիմնարկները պարտավոր են այդ օրը եւս բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունը, զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն տապալել ուսումնական պրոցեսները դպրոցներում, տեխնիկումներում, ԲՈՒՀ-երում եւ այլ հիմնարկներում. պատասխան են տալու վնասարարության ու պաշտոնական դիրքի չարաշահման համար:

 

Միաժամանակ մեր մտահոգությունն ենք հայտնում արդեն հրապարակված փաստերի նկատմամբ իրավապահ մարմինների պասիվ ու անտարբեր պահվածքի առնչությամբ, մասնավորաբար, դատապարտում ենք Շիրակ ջրմուղկոյուղի ՓԲԸ-ից աշխատակիցների ազատման դեպքերի վերաբերյալ իրավապահների անտարբեր վերաբերմունքը: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել վարչական ճնշումների բոլոր դեպքերը:  

 

Կոչ ենք անում Շիրակի մարզի բնակիչներին, գյումրեցիներին, արթիկցիներին, մարալիկցիներին, 116 գյուղական համայնքների բնակիչներին, չենթարկվել իրականացվող վարչական ճնշումներին, արհամարհել բոլոր այն փոքրաթիվ պետական եւ տեղական ինքնակառավարման պաշտոնյաներին, ովքեր հանդգնում են ստիպել ձեզ լինել իրենց պես` մանկլավիկ եւ կամակատար, ստիպում են ստրուկի պես իրենց հրամանները կատարել` գնալ քարոզչական շոուների, ձեր մերձավորների անձնագրերն ու անձնագրային տվյալները հանձնել իրենց, եւ վերջապես, ստիպում են մոռանալ սեփական արժանապատվությունը:

 

Հայրենակիցներ,

կոչ ենք անում, լինել ազատ, մերժել ձեր արժանապատվությունը նսեմացնող ցանկացած լկտիություն` կաշառք, սպառնալիք, թելադրանք եւ փետրվարի 19-ին քվեարկելու գնալ որպես Հայաստանի Ազատ քաղաքացիներ: Խնայեք սերունդների հիշողությունը:

 

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի համակարգողներ

Լեւոն Բարսեղյան, Արթուր Ասլանյան,

Վ.Մանուկյանի Շիրակի մարզային շտաբի համակարգող Վահան Թումասյան,

Լ.Տեր-Պետրոսյանի Գյումրու քաղաքային շտաբի համակարգող Մուրադ Գրիգորյան,

Ա.Բաղդասարյանի Գյումրու քաղաքային շտաբի համակարգող Հովհաննես Մարգարյան

 

Հայտարարության նախաձեռնությունը Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբինն է: Հայտարարության մշակմանը հրավերներ են հղվել Լ.Տեր-Պետրոսյանի, Վ.Մանուկյանի, Ա.Բաղդասարյանի եւ Վ.Հովհաննիսյանի տեղական շտաբների ղեկավարներին: Վահան Հովհաննիսյանի շտաբի Շիրակի մարզային ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը պատասխանեց, թե նույն խնդրի մասին իրենք սեփական հայտարարություն են ունենալու, հրաժարվեց մասնակցել հայտարարության կազմմանն ու ստորագրմանը:

 

Չնայած այդ հանգամանքին, ըստ հայտարարության հեղինակների, հայտարարությունը բաց է ստորագրման համար, դրան կարող են միանալ ինչպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ այլ թեկնածուների շտաբներ եւ հասարակական կազմակերպություններ ու հասարակական գործիչներ:   


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


հա

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter