Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը 

 

16 | 02 | 2008 | 19:30 | Հայտարարությունը   

 

2008թ-ի Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում մեր դիտարկումները ցույց տվեցին.

  • տեխնիկական, ֆինանսական և կազմակերպական ռեսուրսների ներգրավմամբ կազմակերպված և համատարած կիրառվում է տարածքային և ինքնակառավարման մարմինների ղեկավարների և աշխատակիցների կողմից նախընտրական քարոզչություն ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ  Սարգսյանի օգտին: Սա արտահայտվում  է Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին դպրոցների ուսուցիչների, ինստիտուտների ուսանողների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների,  առանձին պետական հաստատությունների աշխատակիցների պարտադրված մասնակցությամբ: Տարածքային և ինքնակառավարման մարմինների աշխատակիցները աշխատանքային ժամերին զբաղվում են նախընտրական քարոզչությամբ, ինքնակառավարման մարմինները՝ հատկապես գյուղական համայնքների ղեկավարները, աշխատանքային ժամերին հրավիրվում են խորհրդակցությունների՝ նախընտրական քարոզչության իրականացման նպատակով,

  • վարչական մեթոդների կիրառմամբ (Ղափան, Վանաձոր, Մարտունի, Գորիս) ՀՀ վարչապետի նախընտրական հանդիպումներին պարտադրաբար մասնակցում են նաև մասնավոր բիզնեսի աշխատակիցները: Նրա նախընտրական հանդիպումներին բիզնես կառույցներն աշխատանքային ժամերին դադարեցրել են իրենց աշխատանքները, և նրանց աշխատակիցները գտնվել են հանրահավաքում,

  • զանգվածային և կազմակերպված բնույթ է կրում ընտրողների տվյալների /անուն, ազգանուն, հասցե, անձնագրային տվյալներ, ստորագրություն/ հավաքագրումը, որը հանդիսանում է ուղղակի ճնշում ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա: Ավելին, ցուցակներում ընդգրկված քաղաքացիների դիրքորոշումները ճշգրտելու նպատակով անանուն հեռախոսային հարցումներ են կատարվում: Եթե պարզվում է, որ իրենց թեկնածուի օգտին ուղղակի դիքորոշում չկա, ապա բացատրություն են պահանջում քաղաքացիներից,

  • ինչպես խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում, այնպես էլ այս նախագահական ընտրությունների  նախապատրաստման և քարոզչության ընթացքում իրականացվեց բյուջետային հիմնարկների /դպրոցներ, պետական ԲՈՒՀ-եր, առողջապահական հաստատություններ/ աշխատակիցների, ուսանողների կազմակերպված և պարտադրված անդամագրումը ՀՀԿ շարքերում,

  • նախընտրական շտաբների նկատմամբ կիրառված ահաբեկչական գործողությունների /ապակիների կոտրում, հրդեհման փորձեր, կրակոցներ, աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություններ և այլն/ կատարողների չբացահայտումը, իսկ որոշ դեպքերում՝ դրանց կատարողների ընտրողաբար բացահայտումը իրավապահ մարմինների կողմից ընտրողների մոտ ձևավորում է անպաշտպանվածության և վախի զգացում: ԳԱԼԱ հեռուստաընկերության, Սիլ Գրուպի,  այնուհետև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի և այլ գործարարների նկատմամբ քրեական  հետապնդումների, հարկային ստուգումների կիրառման և իրականացման համընկնումը նրանց քաղաքական դիրքորոշումների փոփոխության հետ ակնհայտորեն վկայում է իշխանության կողմից վարչական, իրավական լծակների կիրառմամբ ընտրողների կամքի, կարծիքների ճնշման մասին:

 

Վերը նշված երևույթները և նախընտրական քարոզչության ընթացքում ձևավորված իրավիճակը արմատական հակասության մեջ են գտնվում իշխանության հրապարակային բոլոր այն հավաստիացումների հետ, թե իբր նպատակ ունեն և ցանկանում են Հայաստանում ապահովել ազատ և արդար ընտրություններ:

 

2008թ. Նախագահական ընտրություններին նախորդող վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում  մարդու իրավունքների՝ խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքի, միավորումների ազատության, ընտրական իրավունքի պարբերաբար և համակարգային խախտման պրակտիկան իրենց ողջ ծավալով դրսևորվեցին թե՛ ընտրությունների նախապատրաստման, և թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում:

 

Այսպիսով, 2008թ. Նախագահական ընտրությունների նախապատրաստման և նախընտրական քարոզչության ընթացքում ևս չապահովվեց բարենպաստ ընտրական մթնոլորտ ընտրողների կամքի, կարծիքի, դիրքորոշումների ազատ դրսևորման համար: Միևնույն ժամանակ առկա է ընտրողների բարձր ակտիվությունը և հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ, որը քաղաքացիական կամքի դրսևորման հուսադրող օրինակ է:

 

Իշխանությունների կողմից վարչական ամբողջ ռեսուրսի կիրառումը ընտրողների և թեկնածուների իրավունքների սահմանափակման և նրանց կառավարելի դարձնելու  նպատակով, մյուս կողմից քաղաքացիների և որոշ ընդդիմադիր թեկնածուների քաղաքական բարձր ակտիվությունը ստեղծում են մի վիճակ, երբ ընտրական լարված մթնոլորտը կարող է լիցքաթափվել անկանխատեսելի ձևով:

 

Կոչ ենք անում Նախագահի թեկնածուներին և նրանց նախընտրական շտաբներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են քվեարկության օրը հանգեցնել բախումների, ընտրական իրավունքի խախտումների:

 

Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներին և իրավապահ մարմիններին կոչով՝ ապահովել և նպաստել քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում Ընտրական օրենսգրքի անվերապահ իրականացմանը՝ որպես միակ երաշխիք՝ բացառելու ընտրողների, թեկնածուների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ հնարավոր ոտնձգություններն ու ճնշումները, որոնք տեղի են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ:

 

16 փետրվարի, 2008թ.

Վանաձոր

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ` Վանաձոր, Տիգրան Մեծի 59 հասցեով, հեռ. 0374 322 4 22 68, էլ փոստ [email protected], կամ այցելել www.hcav.am, www.hrlori.am   


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


հա

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter