Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի դիտարկումները Գյումրիում, նախընտրական Լռության օրը 

 

18 | 02 | 2008 | 19:30 | Դիտարկումներ

 

Այսօր` փետրվարի 18-ին,առավոտյան ժամը 10:30-ից մինչեւ 19:00-ը Գյումրիում գործող Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը ավելի քան 25 հեռախոսազանգ է ստացել քաղաքացիներից, որոնք պատմում են ընտրական զանազան օրինախախտումներիօ մասին: Այդ ընթացքում մոտ 50 հեռախոսային ահազանգ ստացել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:  

 

Մասնավորաբար.

 

Քաղաքացիները պատմում են, որ թեկնածուներից մեկի շտաբներում 5000-ական դրամ ընտրակաշառք է բաժանվում ընտրողներին: Ահա այն տարածքները, որոնց վերաբերյալ ահազանգեր են ստացվել. Մուշ-2` ոմն Հասմիկ, Տեքստիլի ակումբի հարեւանությամբ, պոլիգոններ` Վ.Խաչատրյան փողոց, Նորավան, Ստրոմմաշինա` ունիվերսամի հարեւանությամբ, Թետչերի փողոց` Արեւիկ խանութի դիմաց, Թետչերի եւ Մանուշյան փողոցի խաչմերուկ, Գծի ետեւ թաղամաս, նախկին առուտրի վարչության տարածք, Էլցանցի վարչական շենք` Շարա Տալյան փ., եւ այլն: 

 

Մարդիկ հիմնականում զույգերով, եռյակներով ու քառյակներով հավաքվում են նշված հատվածներում, մտնում են ընտրակաշառքի բաժանման վայրեր` շտաբներ, տեղական հիմնարկներ եւ այլն, եւ 2-5 րոպեից` ելնում ու հեռանում: Ընտրակաշառքի բաշխման յուրաքանչյուր կետում այդ եռուզեռը տեւում է մոտ մեկ-մեկուկես ժամ: Հետզհետե ահազանգեր են ստացվում նորանոր թաղամասերից:        

 

Ախուրյանի տարածաշրջանի Մուսայելյան գյուղից ահազանգող մի տիկին, պատմեց, որ իրենց գյուղի ընտրողների մոտավորապես  90 տոկոսին 5000-ական դրամ ընտրակաշառք են տվել, պահանջել են ստորագրել համապատասխան ցուցակում, ձայների հսկողության համար կաշառված ընտրողներին են հանձնել նաեւ 2 սմ x 3 սմ չափսերով սպիտակ թղթի կտոր, որի վրա գրված է ընտրողի անունը: 5000-ական դրամը տալու հետ միաժամանակ խստորեն հորդորել են համապատասխան թեկնածուին քվեարկելուց հետո ծրարի մեջ դնել ոչ միայն քվեաթերթիկը, այլեւ այդ կտրոնը, որպեսզի հեշտ լինի վերահսկել: Այս մեթոդով փաստորեն հնարավոր կլինի հստակորեն հսկել ընտրակաշառքի աշխատանքը, մարդիկ, ովքեր արդեն ստացել են կաշառքը կամ ստիպված են վարվել այնպես, ինչպես հրամայվել է, կամ ստիպված են առանց կտրոնի քվեարկել, ու դրանով բացահայտել պատվերը չկատարելը: Հասկանալի է, որ այս մեթոդը հաջողություն կունենա միայն այն դեպքում, երբ վստահված անձանց ու դիտորդների հսկողություն չլինի: Մյուս կողմից, եթե այս տեղամասում վստահված անձանց կոշտ հսկողություն լինի, ապա կաշառքի նպատակ թեկնածուի օգտին գնված քվեն, ծրարին մեջ հայտնաբերված կտրոնի պատճառով, կդառնա անվավեր, բայց կաշառառուները այլ թեկնածուի օգտին կկարողանան քվեարկել միայն այն դեպքում, երբ կվերադարձնեն ստացած կաշառքը ու պատրաստ կլինեն կոնֆլիկտի: Իսկ գյուղերում նման վարքի հավանականությունը մոտ է 0-ի:       

 

Ըստ ահազանգողների, քվեարկության օրը կիրառվելու են մի քանի հնարքներ. անձնագարերը ունենալու են ցելոֆանապատած վերջին էջ, կամ անձնագրի կազմը լինելու է ցելոֆանից, որի վրա խփվելու է քվեաթերթիկ ստանալու մասին է կնիքը, իսկ հետո այդ նույն անձնագիրը կարող է մասնակցել այլ քվարկության: Ահազանգել եւ պատմել են անձնագրի վերջին էջը գունավոր պատճենելու եւ այդ պատճենված էջը կնքելու տարբերակի մասին:

 

Ժամը 17-ից 19:20-ի հատվածում Գյումրու Գծի ետեւ թաղամասում, ուր հավաքվում են երթուղային միկրոավտոբուսները, աննախադեպ ակտիվություն էր տիրում, մոտ 50-120 հոգի, փոքր խմբերով դեգերում էին այսուայն կողմ, սպասելով ինչ-որ բանի, ահազանգողները պատմում էին, որ նրանք դրամի հերթական խմբաքանակին են սպասում, եւ պարբերաբար ինչ-որ մեկը գալիս ու բոլորին հրահանգում էր կուչկա չլինել եւ աչքի չընկնել:

 

Ախուրյանի մի խոււմբ բնակիչներ իրենց վրդովմունքն էին հայտնում այստեղ` Մշակույթի պալատի մոտ` Կոմիտասի արձանից ոչ հեռու, սեւ Վոլգա մեքենայի միջից ընտրակաշառքի բաշխման մասին, ժամը 19-ի դրությամբ այստեղ աննախադեպ եռուզեռ էր, մարդիկ զույգերով ու եռյակներով գնում ու գալիս էին:

 

Ահազանգերով հիշատակված տարածքների հարեւանությամբ գործող հիմնականում թաղային խանութները չեն հասցնում սպասարկել հաճախորդներին: Ըստ խանութպանների, ժամը 15-16-ից հետո, մարդիկ սկսել են ինտենսիվորեն փակել իրենց ունեցած պարտքերը:      

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ներկայացուցիչները ահազանգերին հետեւելով այցելել են ավելի քան 20 տարածքներ, այդ թվում` Ախուրյան, եւ համոզվել մարդկային կուտակումների ու շտաբներ մարդկանց ինտենսիվ այցելությունների մասին տեղեկությունների ճշմարտացիության մեջ:

 

ԳԱԼԱ ՀԸ-ն ժամը 15-ին, 16-ին, 17-ին, 18-ին եւ 19-ին արտակարգ լրատվական թողարկումներ է կազմակերպել (լրատվական թողարկումները սովորաբար լինում էին ժամը 18-ին, 20-ին եւ 22-ին), որոնցում ներկայացվել են ահազանգերի մեծ մասը, իրավապահների ուշադրությունն է հրավիրել այս ահազանգերին, նույնիսկ մի հարցազրույց է հեռարձակել, որում լրագրողի հարցին, թե ինչքա՞ն են տալիս..., մի տիկին պատասխանում է ...հեչ, խուլիգան բան` 5000 դրամ:

 

Շիրակի մարզի դատախազությունը, ժամը 17-ին մոտ, արձագանքելով ԳԱԼԱ ՀԸ լրատվական թողարկմանն ու իրենց ուղղված կոչին, պաշտոնապես դիմել է ՀԸ տնօրինությանը, խնդրելով իրեն տրամադրել հեռուստաընկերությունում առկա փաստերը: Այլ թեկնածուներից մի քանիսի ներկայացուցիչների եւ լրագրողների կարծիքով, այս պասիվ դիրքորոշման փոխարեն, եթե դատախազությունը օպերատիվ գործողությունների ձեռնամուխ լիներ, ապա կես ժամում  ընտրողների կաշառման առնվազն 10 դեպք կբացահայտեր: Դատելով այն հանգամանքից, որ, հետզհետե, մութն ընկնելուն զուգընթաց, մարդկանց հոսքերը համապատասխան շտաբներ ինտենսիվանում է եւ նվազելու միտում չունի, իրավապահները որեւէ օպերատիվ գործողություն չի կատարում: Ստացվում,է  որ այս մարմինները սպասում են, որ ինչ-որ մեկը, ԳԱԼԱ ՀԸ-ն կամ լրագրողներն են անելու իրենց աշխատանքը` փաստեր են հայթայթելու եւ դնելու նրանց սեղանին:

 

Որոշ թաղամասերում ընտրակաշառքը բաժանվել է տնից-տուն այցելություններով: Այցելել են հիմնականում զույգերով, մարդկանց բաժանել են ընտրողը` 5000 դրամ նոմինալ գումար, ստորագրել են տվել համապատասխան ցուցակներում: Տնից-տուն այցելությունների ժամանակ, օրինակ տեքստիլ թաղամասում, այցելուներից մեկը, ըստ ականատեսների, եղել է երեւանցի, մյուսը տեղացի, ով լավ է իմացել թե ուր են մտնում: Տեքստիլում տեղական ուղեկցի անունը Ռուզղան է եղել, Մուշ-2 թաղամասում` Հասմիկ:

 

Բալատոն վարժարանի ետնամասում մի տնակի մեջ Գյումրիում հայտնի մի երաժիշտ է բաժանել կաշառքը: Երկու տատիկ Լ.Բարսեղյանի հետ զրույցում պատմեցին, որ իրենց ընտանիքների անդամներին մոտ 3 շաբաթ առաջ են ցուցակագրել, եւ այսօր կանչել են դրամն ստանալու: Նրանցից մեկն ասաց, թե իրեն վճարել են առձեռն 15000 դրամ` իր եւ ընտանիքի 2 անդամների համար, ինքն ստորագրել է 15000 դրամի դիմաց: Թղթադրամները, որ ցույց տվեց տիկինը, մի 10.000-անոց էր եւ 5.000-անոց, դրանք նոր չէին: Մոտ 70-ամյա կինը պատամեց, որ կաշառատուն դրամը հանում էր իր գրպանից եւ ոչ թե որեւէ դարակից կամ պահարանից: Տիկինն ասաց, թե միեւնույն է ինքն ընտրելու է ոչ այն մեկին որի համար ստացել է կաշառքը:

 

Ըստ ԳԱԼԱ ՀԸ հաղորդման, իր ունեցած ահազանգերով, ընտրակաշառքի մասին շրջանառվում են լուրեր, թե դրանց իրական նախատեսված չափերը կազմել է 30.000-45.000 դրամ, այսպես. 33 ընտրատարածքի տեղամասերում 40.000-45.000 դրամ` քվեն, 34 ընտրատարաքի տեղամասերում` 35.000-40.000 դրամ` քվեն, իսկ 35 ընտրատարածքում` մոտ 30.000 դրամ, այնինչ ընտրողներին տալիս են հազիվ 5.000-10.000 դրամ, այսինքն բաժանողները արանքում փայ են հանում իրենց:

 

Լուրեր են ստացվում նաեւ այն մասին, որ քվեարկության օրը ուսումնական հիմնարկներ` ԲՈՒՀ-եր, քոլեջներ եւ անգամ դպրոցներ են կանչվել աշխատակազմերն ու ուսանողները` իրենց անձնագրերով: Ընդ որում տարբեր հաստատություևնների աշխատակազմերի կանչի ժամերը տարբեր են սկսած առավոտյան 11-ից մինչեւ 16-ը:          

 

Ահազանգերի եւ հարցերի համար հեռախոսահամարներ

+ 312 30622` Ակումբ

+91 821 363` Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter