Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լուրեր www.a1plus.am կայքից

 

21 | 02 | 2008 | 15:30 | Լուրեր

 

Հարգելի այցելուներ եւ www.asparez.am կայքի ընթերցողներ,

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ www.a1plus.am կայքը մեծ ժողովրդականություն է վայելում եւ հեռարձակող լրատվամիջոցները, հատուկենտ բացառություններով, քար լռություն են պահպանում Հայաստանի կենտրոնում` Ազատության հրապարակում տեղի ունեցող համաժողովրդական բողոքի հանրաքվեի ու հարակից միջոցառումների մասին, հազարավոր ընթերցողներ այցելում են Ա1+-ի վեբ կայք: Սա կապուղիների ինքնատիպ խցանումների պատճառ է դառնում, ու մարդիկ հաճախ չեն կարողանում նյութերին ծանոթանալ: www.asparez.am կայքը այժմ եւ առաջիկայում այստեղ զետեղելու է Ա1+-ի լրատվական հոսքերի մի մասը: Նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է Ա1+ ընկերությանը: Այս իրազեկումը կշարունակվի այնքան, որքան դրա կարիքը կլինի   

  

Ըստ www.a1plus.am կայքի նյութերի

 

ԾԵԾԵԼՈ՞Ւ ԵՆ
[18:09] 21 Փետրվարի, 2008

Եթե հրաման տվեցին, պիտի ծեծենք,-անկեղծացան Կառավարության շենքի ետեւում` Մելիք Ադամյան փողոցում կանգնած ոստիկանների մի քանիսը` չիմանալով, որ զրուցում է լրագրողի հետ: Նրանք ասացին, որ ամեն վայրկյան սպասում են հրամանի, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանրահավաքն արտոնված չէ:

Իսկ ինչո՞ւ եք հավաքվել այստեղ, մեր հարցին ի պատասխան սրամտեցին` ասելով, որ Ոչինչ չկա, աշխատավարձ ենք ստանում կամ տաք է եւ դուրս ենք եկել արեւի տակ տաքանալու: Նրանք նաեւ նշեցին, որ երբեք ձեռք չեն բարձրացնի հայ ժողովրդի վրա:

Ի դեպ, Մելիք- Ադամյան փողոցում հավաքված 200-ից ավելի ոստիկանները նստած էին մեքենաների եւ ավտոբուսների մեջ: Այն տպավորությունն էր, թե նրանք սպասում են հրամանի` շարժվելու, սակայն նրանք պատճառաբանեցին, որ ցուրտ է:
 

ՀԱՐԹԱԿ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ
[15:28] 21 Փետրվարի, 2008

Հենց նոր Ազատության հրապարակում հարթակ է բարձրացել Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը: Հրապարակը վանկարկում է. Միացեք, միացեք:

Նա հայտարարեց, որ իրենց թեկնածուն` Արթուր Բաղդասարյանը միշտ եղել է ժողովրդի հետ, եւ այս պահին բոլոր ընտրատարածքներում տեղի են ունենում վերահաշվարկ, եւ կտրուկ ավելանում են մեր թեկնածուների ձայները: Ըստ նրա` կսպասենք, մինչեւ վերահաշվարկը, եւ այդ ժամանակ Արթուր Բաղդասարյանը համապատասխան հայտարարություն կանի:

Մենք պետք է միասին պայքարենք..., -սակայն նրա ձայնը խլացավ ՙԼեւոն, Լեւոն վանկարկումներից:
 

ԿՊԱՏԺԵ՞Ն ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ
[17:15] 21 Փետրվարի, 2008

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները, պարզաբանել է. Հայաստանում սկսվել է ընտրությունների արդյունքների բողոքարկման եւ վերանայման օրինական գործընթաց£ Որոշ թեկնածուներ տարբեր ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ կասկածներ ունենալով, պահանջել են վերահաշվակ: 

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտում է բոլոր այն դեպքերը, որոնց ընթացքում կպարզվի, որ ընտրական հանձնաժողովը միտումնավոր խեղաթյուրել է ընտրողների ազատ կամարտահայտության արդյունքը, անկախ նրանից, թե ի օգուտ, կամ ի վնաս ո՞ւմ է դա արվել: Մեր թեկնածու Սերժ Սարգսյանը քանիցս հայտարարել է, որ հետամուտ ենք լինելու ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացը օրենքի շրջանակում կազմակերպելուն, ուստի բոլոր ընտրակեղծարարները պետք է կրեն օրենքով սահմանված պատիժ:

Տեղեկատվությունը տարածել է Սերժ Սարգսյանի նախտընտրական շտաբի մամուլի ծառայությունը:


[17:30] 21 Փետրվարի, 2008

Քիչ առաջ ճշտած տեղեկություններով, երթուղուց հանվել է Գյումրի-Երեւան մարդատար գնացքը, որ Գյումրուց պիտի մեկներ ժամը 16:50-ին: Ըստ ականատեսների, գնացքը մտնում էր դեպո: Այս գնացքով հիմնականում երթեւեկում են գյուղմթերքների առեւտրով զբաղվող եւ կարիքավոր մարդիկ:

 

Ասպարեզ

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՏԵՐ ԿԿԱՆԳՆԻ ԻՐ ԱՐԴԱՐ ՁԱՅՆԵՐԻՆ
 

[17:24] 21 Փետրվարի, 2008

Ինչպես եւ սպասվում էր, այս ընտրությունները ուղեկցվեցին բազմաթիվ կեղծիքներով, խախտումներով, լցոնումներով եւ բռնություններով, քանի որ առանց դրանց հնարավոր չէր հաղթել,- Ա1+-ին ասաց երեւանցի Աշոտ Համբարձումյանը: Ըստ նրա` ընտրությունների ելքը նախօրոք է կանխորոշված եղել:

Ա1+-ը հարցումների միջոցով մեր համաքաղաքացիներից փորձեց պարզել, թե ինչպես են գնահատում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, դրանք արդա՞ր են անցել, թե խախտումներով: Անահիտ Պետրոսյանը նշում է, որ հենց իր քվեարկության ժամանակ Արաբկիր համայնքում մի երիտասարդ քվեատուփի մեջ է գցել 5 քվեաթերթիկ, եւ նա հաստատ համոզված է, որ դա արվել է Սերժ Սարգսյանի օգտին:

Իսկ Էդուարդ Խլղաթյանն էլ ասում է, որ երբ գնացել է քվեարկության իր անվան դիմաց արդեն ստորագրած է եղել. Ես կարծում եմ, որ այդ ամենը արվել է իշխանական թեկնածուի օգտին:

Կարեն Վիրաբյանն էլ ասում է, որ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բռնությունների եւ լցոնումների մասին իմացել է արտասահմանում ապրող իր բարեկամներից,որոնք էլ այդ մասին տեղեկացել են ինտերնետից: ՙԻսկ մեր հեռուստաընկերությունները ցույց են տալիս, որ ընտրությունները անցնում են թափանցիկ եւ առանց որեւէ խոչընդոտների, մենք կարելի է ասել գտնվում ենք լրատվական շրջափակման մեջ,- ցավով նշեց:

Իսկ Մկրտիչ Սարգսյանն էլ պատմում է, որ այս իշխանությունները ցույց տվեցին, որ իրենց համար գոյություն չունի ժողովրդի կարծիք, քվե եւ անում են այնպես, ինչպես իրենց է հարմար. Նրանք կարծում են, որ կարող են ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես իրենց է հարմար` նրանց դնելով հիմարի տեղ:

Իսկ Էդիկ Պողոսյանն էլ նշեց, որ մասնակցում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքներին եւ հու յս ունի,որ հայ ժովուրդը տեր կկանգնի իր արդար ձայներին եւ հայ ժողովուրդի նախագահ կդառնա իսկապես ընտրված թեկնածուն:

 

Ըստ www.a1plus.am կայքի նյութերի

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ներկայացրեց ժողովրդի պահանջները. Մենք այս հրապարակից չենք հեռանա, մինչեւ ընտրությունները անվավեր չճանաչվեն, մինչեւ չձերբակալվեն հանցագործները, բոլոր նրանք, ովքեր փետրվարի 19-ին հանցաործություններ են կատարել`սկսած Մխչյանի Մկի լակոտներից, Թոխմախի Մհերի փեսայից, վերջացրած Արաբկիրի թաղապետով: Նիկոլ Փաշինյանը նաեւ ուղիղ եթեր է պահանջել Հանրային հեռուստատեսությամբ:

 

Ըստ www.a1plus.am կայքի նյութերի

  

ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է

 

Այսօրվա տաքն ու շոգը ժողովրդի համար ենք պատվիրել,- Ազատության հրապարակում հայտարարեց Լեւոն Տեր- Պետրոսյանը:

 

Ներկաները շատ ջերմ ընդունեցին սա:  Լեւոն Տեր- Պետրոսյանը ասաց, որ իր տրամադրությունը հավաքվածներից էլ  բարձր է:

 

Իսկ  Նիկոլ Փաշինյանը ոստիկանների այդ նկատողությանը, որ հանրահավաքն արտոնված չէ,  արձագանքեց հարթակից եւ ասաց, որ Սերժ Սարգսյանը իրավունք չունի օրենքից խոսելու: Իսկ օրինակա՞ն էր, երբ որ համազգեստավոր ոստիկանները տեղամասերում  պատգամավոր էին ծեծում, օրինակա՞ն էր, երբ Նեմեց Ռուբո անունով հանցագործը մարդիկ էր կալանավորում եւ ծեծում նրանց, օրինակա՞ն էր, երբ Մխչյանի Մկան լակոտները մարդիկ էին ծեծում, օրինակա՞ն էր, երբ հանցագործ Հովհաննես Շահինյանը իր բանդայով ծեծում էր վստահված անձանց: Դրանից հետո Սերժ Սարգսյանը իրավունք չունի խոսել օրենքից,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ www.a1plus.am կայքի նյութերի

  

ՆՍՏԱՑՈՒՅՑ Է ԼԻՆԵԼՈՒ

 

Տա՞ք եք հագնվել,- ահա այս  բառերով դիմեց  Ազատություն  հրապարակում հավաքված ՀՀՇ  վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:  Ըստ նրա`  այսօր  նստացույց է լինելու:

 

Ազատության հրապարակում հրավիրված է Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքը: Հրապարակն արդեն լեփ-լեցուն է: Ի դեպ, Արարատ Զուրաբյանը  հայտարարել է, որ 9/31 ընտրատեղամասում վերահաշվարկ է եղել, եւ 400-ով ավելացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկված ձայները: Այդ ճշտելու համար դիմեցիք` ԿԸՀ  մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանին, որն ասաց. Այդ տեղեկատվությունը հավաքվում է ընտրատարածքներում, ԿԸՀ-ն այսպիսի տեղեկատվություն հավաքելու համար պետք է զանգի ընտրատարածքներ Ձեր նման, -ու անջատեց հեռախոսը:

 

Ոստիկանությունը հայտարարել է, որ այս հանրահավաքը արտոնված չէ եւ հղի է անկախատեսելի հետեւանքներով եւ կոչ է արել  մարդկանց ցրվել: Արարատ Զուրաբյանը  հայտարարել է, որ սա հանրահավաք չէ, այլ նստացույց, որի համար թույլտվություն պետք չէ:


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter