Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ԳԱԼԱ ՀԸ փետրվարի 19-ին ստացած հեռախոսային ահազանգերի մի մասի սղագրությունները 

 

23 | 02 | 2008 | 23:50 | Ընտրախախտումներ Գյումրիում

 

Ստորեւ ներկայացվում են Փետրվարի 19-ին, առավոտյան ժամը 9-ից մինչեւ 16:30-ը ԳԱԼԱ ՀԸ զանգահարողների ահազանգերի սղագրությունները Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի եւ այլ օրինախախտումների մասին: Այս ահազանգերի մոտ 30 տոկոսին հեռուստաընկերությունը արձագանքել է, այցելել է դեպքի վայրեր, նկարահանել է ու ցուցադրել իր լրատվական թողարկումներում, որոնք եթեր են հեռարձակվել ժամը 1 անգամ պարբերականությամբ: Տեսագրությունները պահպանվում  են ստուդիայում եւ էլի 2 տեղերում: Դատախազությունը բավարարվել է հեռուստաընկերևությանը նամակ գրելով, որոնցով պահանջում են իրենց տրամադրել հեռուստաընկերությունում առկա փաստերը: Հեռուստաընկերությունում արդեն մի քանի օր է պատճենված դրված են եթեր հեռարձակված ռեպորտաժները, որոնց ետեւից դատախազության ներկայացուցիչները չեն ներկայանում ու դրա փոխարեն հայտարարում են, թե ԳԱԼԱ ՀԸ-ն հրաժարվում է իրենց տչրամադրել այդ նյութերը: Իրավապահներն ու ի պաշտոնե քրեական հետապնդում իրականացնել կոչվածները կամենում են, որ իրենց գործը հեռուստաընկերություններն ու լրագրողները կատարեն. փաստերը հավաքեն, ստուգեն ու տրամադրեն իրենց: Ճիշտ չէ՞ր լինի, միանգամից լրագրողներին վերապահել արդարադատություն իրականացնողի գործը ....  Ըստ Գյումրիում աշխատող լրագրողների դիտարկումների, իրավապահները` ոստիկանության եւ դատախազության համապատասխան ստորաբաժանումները որեւէ օպերատիվ միջոցառում չի իրականացրել ավտոմեքենաների միջից, բնակարաններում, թաղային անկյուններում, ընտրատեղամասերի դիմաց,  Ս.Սարգսյանի շտաբներում բաժանվող ընտրակաշառքի դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Փետրվարի 19-ին ժամը 14:16-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը զանգել է ոստիկանություն եւ տեղեկացրել, որ առանց պետհամարանիշերի մոտ 600 ավտոմեքենա ազատորեն երթեւեկում են Գյումրիում, եւ պահանջել է միջոցներ ձեռք առնել: Ճանապարհային ոստիկանության Գյումրու բաժինը, փետրվարի 22-ին լրագրողներին տեղեկացրել է, որ փետրվարի 19-ին իրենք բռնել ու 5000-ական դրամ տուգանել են առանց պետհամարանիշերի երթեւեկող 6 ավտոմեքենաների վարորդների` համարանիշերի բացակայության համար: Վարորդները, ըստ ոստիկանության հաղորդման` վարորդական իրավունք չեն ունեցել: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ նրանք չեն տուգանվել նաեւ առանց վարորդական իրավունքի մեքենայի ղեկը զբաղեցնելու համար:     

 

Գյումրիում փետրվարի 19-ին ընտրակաշառք բաժանվել է մոտ 250 կետերում: Մոտավոր հաշվումներով Շիրակի մարզում 5000-ական դրամով 60-65 հազար քվե է գնվել: Իրենց քվեի դիմաց դրամ վերցրած ընտրողների 35-38 տոկոսը չի քվեարկել պատվիրված թեկնածուի օգտին:           

 

 

ԳԱԼԱ ՀԸ ստացած հեռախոսային ահազանգերի մի մասի սղագրությունը.

 

19.02.08

 

1.

-Աղջիկ ջան, երեկ իրիկուն մինչև 10-ը անգլիական դպրոցի դիմացի շտաբը  հավաքել են բոլորին, փող են բաժանել: 5000-ական դրամ: Ջհանդամին անցնի էդպիսի նախագան, որ պիտի իրանից զզվիս: Ինչքան օր անգրագետ, խեղճ մարդ կա հավաքել բերել են: Իմիջայլոց, էն օրն էլ երեխեքին օր կտանեին ցիռկ, էն հանրապետականների երեխեքին 2 պարկ նվերներ են տվել: Մի երեխա էդ նվերները ձեռքը ելավ գազել: Ինչի՞ երեխաներին կխառնեն կուսակցության մեջ էդ լկտիները: Գոնե կխնդրեմ ձեր հեռուստատեսությունով մի հատ գործ արեք, ասեք` որ թող չընտրեն: Կվերցնեք, ջհանդամ, դա ձեր փողն է: Բայց գոնե չընտրեն, հա: Գոնե էդ մարդկանց ուղեղը տեղ հասնի` 5000 դրամի համար մեզ 10 տարի կրակը կգցեն: Նույնիսկ էդ անգլիական դպրոցի մեջ օրգանի աշխատող է եղել, իր ներկայությամբ են բաժանել: Հետո էլ թղթեր կուտան վրեն գրած, օր մտնեն քվեախցիկ, էդիկ դնեն մեջը, էնիկ բերեն հետ: Ազիզ ջան, ես ձեր դարդն էլ եմ: Դու չիդես օր ըսիկ սաղ մաֆիա է:

 

2. 

-58 (Անի) թաղամասում փող են բաժանել արվեստի դպրոցի ետևը`Արամ Խաչատրյան փողոցը: Մայրս գնացել կռվել է, վախեցել փախել են, բայց ավտոյի համարները վերցրել են` 08-192:

 

3.

-Հլը  էկեք էդ 16-հարկանու (թաղամաս Գյումրիում) մոտի կրպակը տեսեք, թե ինչքան մարդ է հավաքվել էդ 5000 դրամի համար: Անհարմար է, գետինը չե՞ն մտնի: Առևտրի կրպակ է, վաճառողի անունը Քնարիկ է, հենց ինքն է բաժանում: Անամոթություն է:

 

4.

-Էսօր եմ ընտրել Ֆոտոն վարժարանում: Էնտեղ մի հատ սև գույնի 31 համարները հանած ավտո է: Դուք մի բան կարո՞ղ եք անել, թե՞ չէ: Ժողովուդը փողը վերցնում` գնում են ընտրության:

 

5.

-Շենքերի արանքում, երեք հատ գազել 0888, 0817 համարներով, քաղաքապետարանի մարդիկ փող են բաժանում, լողավազանի աջ կողմում, երրորդ ավտոյի համարն էլ` 0834:

 

6.

-Գծի ետևի (թաղամաս Գյումրիում) 27 դպրոցի մոտ կանգնած մեքենաներ` 09191 համարով Մերսեդես, 45801 համարով Մոսկվիչ ու 3660 համարով ջիպ: Ջիպի մեջը փողերով նստած են: Ժողովուրդը մտնին գելնին: 27 դպրոցի դիմաց 3-ն էլ իրար հետևից 30 մետր հեռավորության շարված են:

 

7.

-Արվեստի դպրոցի դուռ եկեք` տեսեք ինչ կկատարվի, այստեղ արդարություն չկա, տեսեք ինչ կկատարվի:

 

8.

-Գծի հետևը (թաղամաս Գյումրիում) նոր որ համարներ տվեցինք`Ֆին բաժնի Արտյոմն է փող բաժանողը:

 

9.

-Խնդրում եմ ձեր օպերատորներին ասեք, որ ժամը ուղիղ 10-ին 2-րդ հիվանդանոցի բուժաշխատողներին տանում են Սերժին ընտրելու համար: Հետո, Գյումրի բաղնիքում գումար են բաժանել երեկ երեկոյան:

 

10.

-Ուրեմն 26 և 27 մանկապարտեզներում բաց բաց փող են բաժանում: 27-ը 11 դպրոցի մոտ է, իսկ 26-ը 58-ի (Անի թաղամաս Գյումրիում) սկիզբն է: Հենց հիմա բաժանում են:

 

11.

-Կիլիկիայի դեմ`Սերժի շտաբի մոտ ավտոներով կանգնել են` ժողովրդին տանելու համար: Հմի, շուտըմ գնացեք:

 

12.

-Քաղաքացի եմ, աշխատող եմ, չեմ ուզում անունս ասեմ: Մեր տնօրենը մեզ պարտադրում է, որ ժամը 2-ին ընտրած գանք մեր անձնագրերով: Եթե անձնագրերով չգանք` կազատվենք աշխատանքից: Օր մի հատ նկարահանող խմբով գաք ջրմուղ, լավ կեղնի:

 

13.

-11 դպրոցի մոտ (Անի թաղամաս Գյումրիում) ընտրակաշառք են բաժանում: Համարները հանած բրոնզագույն 31 է: Անունը Անահիտ է, հանրապետական Մարտունի կողմից է:

 

14.

-34/5 ընտրատեղամասի մոտ ահավոր բաներ է կատարվում: Դանիական մանկապարտեզն է: (Անի թաղամաս Գյումրիում): Անձնագրերը դաստեքով մոտներն է: Տալիս` ներս են գնում, գալիս են, հավաքում են:

 

15.

-58 թաղամասում (Անի թաղամաս Գյումրիում) արվեստի դպրոցի մոտ գումարները պարզ-այան (բացահայտ) կբաժնեն, ժողովրդին կլցնեն գազելները կտանին:

 

16.

-Պ.Սևակի 11 շենքից (Անի թաղամաս Գյումրիում) հենց հիմա Գազելով տանում են 26 ընտրական տեղամաս:

17.

- Ավտոգործարանի մոտ, (Ստրոմմաշինա թաղամաս Գյումրիում) մեքենայով գալիս փող են բաժանում:

 

18.

-18 մանկապարտեզի բակում մի հոգի գումար է բաժանում: Մտցնում է ներս 4-5 հոգի , էնտեղ ոնց որ ոչ մեկը ոչ մի բան չի տեսնում: 41 դպրոցի դեմն է (Անի թաղամաս Գյումրիում): Խորհրդարանական ընտրություններին էլ է էդպես եղել: Էնտեղ միայնակ է վսահված անձը, ոչ մի բան չի կարող անել:

 

19.

-11 դպրոցի բակում (Անի թաղամաս Գյումրիում) 31 մակնիշի 188SO45 համարներով ավտոյից գումար են բաժանում Սերժի համար սաղ շենքի պադյեզդներից հավաքեցին` օր տանին ընտրության:

 

20.

-Վարդանի շտաբի (Ս.Սարգսյանի` Նժդեհի փ. շտաբ) մոտ` քաղաք ինչքան օր Գազել կա` հավաքվել է: Տեքստիլ` Նժդեհի վրա, մարզպետարանի մոտ Գազելները հավաքվել են, մարդկանց բդի կրեն տանին:

 

21.

-Մեքենաներով փողերը բաժանում են կոնկրետ 49 փողոցի (Մուսայելյան) վրա, ավտոն բռնցքամարտի ֆեդերացիայի ավտոն է: Վրեն գրած է:

 

22.

-10-րդ դպրոցի դուռը կանգնած բաժանում են ու ներս մտնում: 5000-ական դրամով ասում են Սերժ Սարգսյանին: Ու բոլոր դպրոցների ուսուցիչներին պարտադրել են ժամը 12-13-ի ընթացքում պարտադիր ընտանիքի անդամների անձնագրերով ներկայանան դպրոցներ:

 

23.

-Ձեր լուրերով, մեկնաբանություններով էնքան ապահոված ենք էնքան լավ կզգանք: 10-րդ դպրոցում (Կինո Երեւան թաղամաս Գյումրիում) բաց քվեարկություն է: Թուղթը կուտան` գուկան` կողքդ կկանգնին, տեսնին` ում կնտրես: Մեքենայի մեջ փողը կուտան հետո հետդ գուկան` տեսնին ում ընտրեցիր:

 

24.

-Աղջիկ ջան, ինչ կեղնի` նկարահանող խումբ ուղարկեք 8-րդ դպրոց (Մսի կոմբինատ թաղամաս Գյումրիում): Կատարվում է այլանդակություն` բառիս բուն իմաստով: Գազելներով մարդ են բերում եւ գազելների մեջ փող են բաժանում` 5000 դրամ:

 

25.

-Ամբողջ 58-ում (Անի թաղամաս Գյումրիում) փող են բաժանում սովորական տեղերում` 5000-ական դրամ: Ինստիտուտի մոտ փող են ստանում և մտնում ներս: 18 մանկապարտեզում էլ, 58-ում ամբողջ էդ մասով փող են բաժանում: 27-ի մոտ (մանկապարտեզ) արվեստի դպրոցի մոտ 37 դպրոցի մոտ էլ ... :

 

26.

-Մաշկային հիվանդանոցի մոտ (Կոնտրոն), 3-րդ դպրոցի մոտակայքում հենց դպրոցի դիմացը` նկարել ենք, կբերեն 184 տունը, կերտան էդ տան միջից կստանան փողը, գուկան` քվեարկեն` կերթան: 5000 դրամ` ձենը:

 

27.

-Ժամը 12-ին 15 դպրոցի (Վ.Սարգսյան, Եսայան փողոցներ Գյումրիում) մոտ բերել են, երեկ իրիկուն փող են բաժնել, որ բոլորը հավաքվին երթան քվեարկության: 5000 դրամ: 15 դպրոցի մոտ էսօր բդի հավաքվին, փողերը երեկ են բաժնե:

 

28.

-58-ից (Անի թաղամաս Գյումրիում) ավտոբուսներն են լցնում, փող բաժանում` տանում են քվեարկության: Ավստրիական թաղամասի 40 դպրոցի մոտ: ՀԻմա հավաքված են 13 փողոցի մոտ: Նստած են, հիմա գնում են:

 

29.

-Ղրկեք Կատելնի (թաղամաս Գյումրիում), սև 24ը`համարները հանած, սաղ ժողովրդին կաշառք կբաժնեն 5000 դրամ: Սաղ ժողովուրդը կվազեն ընդեղ:

 

30.

-Ուրեմն երկաթգծի հիվանդանոցի դիմաց մեծ բազմություն է հավաքված, 5000 դրամ ընտրակաշառք է ստանում, ուզում ենք գոնե ես անգամ արդար անցնի:

 

31.

-Ախուրյանի թիվ 2 դպրոցում Գևորգյան Գևորգը կաշառք է բաժանում: Հենց դպրոցում: Մեքենայով ընտրողին բերում են, միչև ընտրողը մտնի` ելնի, մարդիկ խմբված են: Գևորգյան Գևորգը նախկին գուղապետն է եղել: Սպիտակ 24-ով ուսումնարանի տնօրենը Քոչարյան Ալեքսանը: Ցոլակը

 

32.

-Կներեք, (տես վերեւում` N31) ավտոբուսի համարներն ասեմ` 0831 դեղին ավտոբուս:

 

33.

-Նոր, որ ասացինք (տես վերեւում` N26) մաշկայինի մոտ` 10 համար: Կրեմովի Գազելն էլ կողքը կանգնել է 22g TO45: Մեքենայի մեջ նստում, իջնում` գալիս են տեղամաս:

 

34.

Փողոցի մոտ 15 դպրոցի մոտը (Վ.Սարգսյան, Եսայան փողոցներ Գյումրիում) ավտոբուսներով կանգնած ընտրակաշառք են բաժանում: Ոստիկաններն էլ կանգնաց իբր կարգ են պաշտպանում: 232OS02 համարով ավտո է միլիցիայի: Քաղաքապետարանի Ջուհարյանն է:

 

35.

-Էս Չուլոչնին  (Անկախության հրապարակ Կենտրոնում) օր գիջնիք` մոստն օր կդառնաք ձախ կողմի վրա սեփական տները  (Ջիվանի, 26 կոմիսարների, փողոցներ եւ Ախորյանի փակուղի Գյումրիում), պալիգոններով օր կդառնաք` աջ կողմի վրա է, էդ սաղ տների 200-300 հոգու պասպորտները հավաքել են:

 

36.

-Կամոյի (Պալիգոններ թաղամաս Գյումրիում) 72 շենքի 1 հարկից փող կբաշնեն: Սուքիասի (Ավետիսյան) կնկա մանկապարտեզի դեմը:

 

37.

24 դպրոցի  (Շիրակացի փողոց Գյումրիում) մոտ սերեբրիստի Opel-ի մեջ, անխնա բաժանում են:

 

38.

Չարենցի փ. (Անի թաղամաս Գյումրիում) վերջը Ավստրիական թաղամաս մտնելուց մարշուտկեքի մեջ կլցնեն ժողովրդին կտանին:

 

39.

-Արաքսի (հյուրանոցի) մոտ (Հին կենտրոն Գյումրիում) Նիվեն կանգնած փող կբաժնե, փողոցի վրա սպիտակ գույնի: Երեկ սաղ գիշեր 23 դպրոցի տնօրենը փող կբաժներ:

 

40.

-10-րդ դպրոցի մոտը (Կենտրոն Գյումրիում) փող կբաժնեն եւ կտանին մարդկանց:

 

41.

-Քրոջս անունը Լիզա է, մարդունը Ժորա է, պասպորտները հավաքել են: Դեպի 10 հարկանու (Պոլիգոններ թաղ Գյումրիում) անկյունը գնացող սեփական տներն են:

 

42.

-Ղանդիլյան փողոցի (Երկաթգծի թաղամաս, փռի մոտ) Լիանկա խանութի մոտ, Հանրապետականների շտաբն է, (Ս.Սարգսյանի պաստառը` վրան) հենց էս պահին ընտրակաշարք են բաժանում: Կառույցի ներսում: Ու իրանք կայարանի մուտքի մոտի սպասում են, որ, եթե նկարահանողները գան` փախնին: Ցանկալի է Խանջյանի կողմից գակ, որ չտեսնեն:

43.

- Բոլոր տեղամասերում առանց համահանիշների մեքենաներով փող կբաժնեն:

 

44.

- 3-րդ երաժշտական դպրոցի տարածքից բացահայտ բաժանում են:

 

45.

-Արվեստի դպրոցի մոտ գազելով մարդկանց փող են բաժանում, նույն բանը կատարվում է 35 տարածքումը: Նույնը կատարվում է 28 դպրոցի հետևի մարզադպրոցում (Ստրոմմաշ թաղամաս Գյումրիում):

 

46.

-3-րդ մանկապարտեզի, հինգերորդ դպրոցի հայաթը (Արցախ (Թուրքի մայլա) թաղամաս Գյումրիում) մեքենաներով փող կբաժնեն ֆիրմա մեքենաներ են, Սերժի օգտին, ժամը 9-ից:

 

47.

-Ընտրատարածքը տեղափոխվել է մեր հայաթը :), ամոթ էլ չեն էնե: 2 ռեյս տարան, հմի 26 հոգի հավաքել են 13 փողոցը:

 

48.

-24 դպրոցի դիմաց մեքենա է կանգնած (Շիրակացի փ. Գյումրիում) անամոթաբար գումար են բաժանում, գույնը (մեքենայի) կրեմովի:

 

49.

-24 դպրոցի դեմը (Շիրակացի փ. Գյումրիում) համարանիշերը հանած ավտոից նագլի ձևով փող կբաժնեն:

 

50.

-Հենց հմի բարիք խանութի դիմաց առանց համարների ավատոներով` ոստիկանի տղա է, չեք պատկերացնում էդ 24 դպրոցի (Շիրակացի փ. Գյումրիում) մոտ ինչ կկատարվի, սրտերս կպատռվի:

 

51.

-Մարալիկի միլպետի տղան առանց համարների 24 մակնիշի մեքենայով, կողքի բակում փող է բաժանում:

 

52.

-Սուրբ Մարիամ մանկապարտեզում բաց քվեարկություն է:

 

53.   0:37:13         Ինստիտոտի կողքը ազելներով փոզ կուտան, հիմար իրավիճակ է:

 

54.

-58 թաղամաս, 11-րդ դպրոցը խայտառակ վիճակ է (Անի թաղ Գյումրիում): Ամբողջ Տրանսակնթարթը թափվել է էդտեղ, ժողովուրդը մեջը: Փողերը տալիս են, տանում` ընտրելու: Էս ընրություններն անիմաստ են:

 

55.

-4-րդ դպրոցի կողքի մանկապարտեզում բաժանում ու մտցնում են դպրոց (Պալիգոններ, Խիմչիստկա թաղամաս Գյումրիում):

 

56.

-13 դպրոցի մոտ 08-047 համարներով սպիտակ գազելը կանգնած փող է բաժանում: (Կենտրոն, Գյումրի):

 

57.

-Խուժանություն է, փող են բաժանում Ստրոմմաշ, բոլոր մեքենաներում` Ունիվերսամի մոտ լցված են:

 

58.

-Հույս մանկատան հետեւները` (Պոլիգոններ թաղ, Շիրակացի փ. Գյումրիում) չորս կողմը բաց-այան (բացահայտ) բաժանում են, սարքել են ոչխարանոց: Գումարը բաժանում են 24ներով` համարները հանած ջահել տղաներ են: Բոլոր անցողներին ստիպում-տանում են:

59.

-33/72  տարածքի ընտրող եմ: Քվեախցիկները շատ մոտ են իրար դրած և դեմքով դեպի հանձնաժողովը:

 

60.

-Եղիշե Չարենց փողոցի վերջը գազի մեքենան կանգնած փող է բաժանում (Անի թաղ Գյումրիում):

 

61.

-Էսօրվա օրը մեզի աշխատանքի են կանչել` գուլպայի ֆաբրիկա (Կենտրոն, Գյումրի): Կանչել են անձնագրերով: 18 դպրոցի ուսուցիչները (Նորավան թաղամաս Գյումրիում) անձնագրերը ձեռքերին սպասում են ընտրատեղամասի դիմաց:

 

62.

-10-րդ դպրոցի մոտ (Կենտրոն Գյումրիում) գազելները կանգնած փող են բաժանում` մարդկանց հերթ է գոյացել:

 

63.

-Կինո Շիրակ (Ստրոմմաշինա թաղամաս Գյումրիում) ժողովրդին ստիպողաբար հանում են տներից` պառավ-բիձա չեն նայում: Խուժանները սերժական են, տանում` ստիպողական փող են բաժանում:

 

64.

-Թիվ 1 դպրոցի մոտ (Սլաբոդկա թաղամաս Գյումրիում) ոստիկանը կանգնած է, բայց իրանց հեչ պետքը չէ:

 

65.

-Զգում ենք, թե ինչքան լավ հեռուստաընկերություն եք, խնդրում ենք նկարահանող խումբ ուղարկել: Դուք էլ կկործանվեք: Նույնիսկ էն խուժան ոստիկաններն են բաժանում:

 

66.

-Բժշկական ուսումնարանի մոտ (Հին Կենտրոն Գյումրիում) փող են բաժանում:

 

67.

-37 դպրոցում (Անի թաղ Գյումրիում) քաղաքապետարանի աշխատողները ընտրակաշարք են բաժանում:

 

68.

-Ինձ համար ցավալի է, որ 37 դպրոցում քաղաքապետարանից են: Անունները չգիտեմ, դեմքերը հեռուստատեսությամբ եմ տեսել:

 

69.

-Արվեստի դպրոցի մոտ սպիտակ գազելով փող են բաժանում, անունը Հրանտ է բաժանողի, 5000 դրամ:

 

70.

-Եթե ազնվություն ունեք, եկեք Նորավան: Դպրոցի հետևը` զիբիլնոցից..., ուսուցիչների հետ տնօրենը պայմանավորված է, ուսուցիչները հետևի դռնից անձնագրերով գալիս են, իրենց տանում են ներս ու էնտեղ ինչ անազնվություն են անում, պատմելու չէ:

 

71.

-188-45 համարներով մեքենայի մեջ Անահիտ անունով մի կին, ցուցակը ձեռքը 15 դպրոցի արանքում կանգնած (Եսայան փ. Անտառավան թաղ Գյումրիում), փող է բաժանում:

 

72.

-Մինաս Ավետիսյան փողոցում (Անի թաղամաս Գյումրիում) գտնվող ընտրատեղամասում ժողովրդի անձնագրերի մեջ դնում են 5000-ական դրամ ու Գազելով տանում են մանկավարժական ինստիտուտ, Գազելի վրա գրված է` Աշոցք:

 

73.

-10-րդ դպրոցում խայտառակ վիճակ է, քվեարկությունը բաց է, ծրարներից հանում, լրիվ ցույց են տալիս: Ներսում  վստահված անձինք հարցազրույց են տալիս:

 

74.

-58-ից եմ զանգում (Անի թաղամաս Գյումրիում): Մոտ 50 հոգի հավաքված են Չարենցի փողոցի վերջնամասում` Ավստրիական թաղամասի մոտ: Ձախ կողմում, գարաժների անկյունում փող են բաժանում:

 

75.

-Մեքենաների համարները, որոնք մեքենաներով մարդ են տանում, բերում: 8-րդ դպրոցի տարածքն է (Մսի Կոմբինատ թաղամաս Գյումրիում):  0902L դեղին, Գյումրի-Մարալիկ, 06 950 մուգ կանաչ գազել:

 

76.
-Բժշկական ուսումնարանի մոտ (Հին կենտրոն Գյումրիում) 3-4 ջահել տղաներ ընտրակաշառք են բաժանում:

 

77.

-Արդեն 3-րդ անգամն եմ զանգում: 37 դպրոցի փողոցն է, արդեն խելագարվում եմ: Չարենցի փողոցում մի քանի անգամ բաժանել են (Անի թաղամաս Գյումրիում):

 

78.
-30 դպրոցն է մեր ընտրատարածքը (Տեքստիլ թաղամաս Գյումրիում): Ես չգիտեմ էլ, որ համարն է: Գրված է ամուսնուս եղբայրների ընտանիքի անդամների անունները: Նրանցից մեկը բացակայում է, մեկը 10 տարի է դուրս է գրված: Ու՞մ դիմեմ, ոստիկանությունն էլ բանըմ չէ:

 

79.

-18 մանկապարտեզ: (Անի թաղամաս Գյումրիում):  Մի խումբ էլ ոստիկան ուղարկեք:

 

80. 

-10OS833. Գնացել ընտրել եմ, սերժականները ընտրակաշառք առաջարկեցին: Տղաս կամերա ունի, կնկարենք, կբերենք:

 

81.

-Ավտոկայանի հետևը երկար շենք կա, Զանգակ մանկապարտեզի տարածքը պոչտա կա, մի հատ չաղ տղա կանգնած այան-ապաշքյարա (բացահայտ) փող է տալիս, ու մարդիկ գնում են մանկապարտեզ ընտրության` Սերժի օգտին: - Ի՞նչ գիտեք...- Ինչի՞, էլ ուրիշ թեկնածու կա՞ փող բաժնող:

 

82.

37 դպրոցի դիմաց եկեք տեսեք` ինչ է կատարվում: (Անի թաղամաս Գյումրիում): Խնդրում եմ շուտ արեք:

 

83.

-13 դպրոցի մոտ (Կենտրոն, Գյումրի) գազելներով մարդկանց կբերեն քվեարկության ու փող կբաժնեն: Շատ-շատ հանրապետականները պիտի լինեն:

 

84.

-37 դպրոցի դիմաց (Անի թաղամաս Գյումրիում) հանրապետականները բոլորին 5000-10000 -ական դրամ են բաժանում:

 

85.

-28 դպրոցի մոտ (Ստրոմմաշ թաղամաս Գյումրիում) փող են բաժանում էդ ղարաբաղցու համար: Բա դա ժողովրդական է: Ոչ մի տրանսպորտ նորմալ չի աշխատում: Էդ Սերժն ո՞վ է:

 

86.

-Թումանյան փ., 83 տնից, բակից ու տնից փող են բաժանում:

 

87.

-34/29 ընտրատարածք: Ավզնոց թաղամաս: Մարդիկ ընտրում են, իրենք տեսնում են` ում ես ընտրել: Չհաշված, որ ժողովրդին գարաժից փող կբաժանեն ու ասում են ընտրեք Սերժին: Ես փողը չեմ վերցրել: Բոլորը բռնագրավել են:

 

88.

-39-ի և 26-ի խաչմերուկին` (Կենտրոն թաղամաս Գյումրիում) 35/19  տեղամասում կաշառք են բաժանում:

 

89.

-33 դպրոցի դիմաց փող են բաժանում: (Խանջյան փ. թաղամաս Գյումրիում):

 

90.

-24 դպրոցի մոտ ամբոխը հերթի է կանգնած: (Շիրակացի փ., Գյումրիում):

 

91.

-11 դպրոցին (Անի թաղամաս Գյումրիում) մոտենալ չի լինում: Գազելներով ու ավտոբուսներով փող են բաժանում ` 0888, 0814, 0777, 0861, 0834: Բոլորի վեջում L տառն է: Վարչապետի համար է` գետինը մտնի:

 

92.

-Արվեստի դպրոցի հետնամասում փող են բաժանում:

 

93.

-Վահրամաբերդում փող են բաժանում: Բաց քվեարկում են Սերժի համար:

 

94.

-Անձնագրերի մեջ 5000 դրամը դնում ու տալիս են: Պարզ է, որ Սերժի համար է:

 

95.

-Ավտոկայանի հարևանությամբ գտնվող  մանկապարտեզից փող բաժանողներից մեկի անունը Վահրամ է:

 

96.

Տիգրան Մեծ փողոցում (Կենտրոն Գյումրիում) Բասենի և Պրոգրեսի դիմաց փող են բաժանում:

 

97.

-37 և 41 դպրոցների մոտ (Անի թաղամաս Գյումրիում) մարդկանց խուժանի  տեղ են դրել և մարդիկ էլ անասունի պես գնում են ետեւներից` 5000-ի համար: Ամոթ է: ----, ----- կզանգենք` չեն գալիս:

 

98.

-Չերնիշևսկի փողոցում (Նորավան թաղամաս Գյումրիում) գազելները կանգնած են`11-826, 10-858:

 

99.

-Սեռի (գորշ) գույնի սովետական 06 մակնիշի մեքենայով դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Մխիթարյանը փող է բաժանում:

 

100.

-Մանկատան դիմաց սև 3110 և սպիտակ Նիվա մեքենաները առանց համարների փող են բաժանում: Ուրիշ ժամանակ ոստիկանները կբռնեն:

 

101.

-Ընտրատարածքների դիմաց սոցհարցումներ են կատարում` իբր բրիտանական խորհուրդն են ներկայացնում ու անպայման փաստաթուղթ են պահանջում:

 

102.

-Ընտրացուցակների հետ խայտառակ վիճակ է: Ես ուսուցիչ եմ, դպրոցում էլ ստիպում են, որ (ժամը) 2-ին գանք: Գնացել ենք ոստիկանություն: Ես ասում եմ մի քանի ուսուցիչների անունից: Եթե հարկ է, եթեր էլ դուրս կգանք:

 

103.

-41  և 37 դպրոցների տարածքում (Անի թաղամաս Գյումրիում) փող բաժանողներից մեկը էլցանցի Աբոն է,  հետո գազի Գևորգը:

 

104.

-Գնացեք տեսեք 37 դպրոցի ետևում (Անի թաղամաս Գյումրիում) ի~նչ փող են բաժանում:

 

105.

-Շատ հուզված եմ, բա գյումրեցու թասիբն ու՞ր մնաց: 5000-անոց նախագահն ինչ պիտի անի մեր ապագայի համար:

 

106.

-Ուղղակի խնդրում եմ, արդեն վատ եմ զգում (լալիս է, կին է), ի՞նչ է, բա 5000 դրամով կարելի է նախագահ ընտրել:

 

107.

-5-րդ և 3-րդ մանկապարտեզների մոտ, ով կմտնի` փողը կուտան ու կտանեն ընտրության: Թուրքի մայլեն էլ Մարտունն  բաժանում:

 

108. 

-8-րդ դպրոցի մոտ էնպես այլանդակություն է (Մսի Կոմբինատ թաղամաս Գյումրիում), որ երևի ոչ մի տեղ չկա: Գազել է, որ բերում են:

 

109.

-Արամ Խաչատրյան փողոցի վերջում Գարուն խանութ կա (Անի թաղամաս Գյումրիում), որի մոտ 18 շենքը հերթ է կուտակված: Գազելներից փող են բաժանում:

 

110.

-Սուրբ Մարիամ մանկապարտեզի մոտ փող են բաժանում:

 

111.

-25 դպրոցի դիմաց (Հին կենտրոն Գյումրիում) սպիտակ գույնի գազելը (04047) փող են բաժանում Սերժ Սարգսյանի համար: 5000-ական դրամ:

 

112.

-Ես խնդրում եմ խումբ ուղարկել 3-րդ մանկապարտեզ, Ստամբուլի շուկայի հարևանությամբ:

 

113.

-Ադամ (երեւի` ԱՌԴԱ) մանկապարտեզը 07-131 սպիտակ, ցեխոտ նիվան երեկվանից փող է բաժանում:

 

114.

-Ձեր ՀԸ-ի և -------ի  միջև տարբրություն կա Շիրակի մարզի համար: Ես զարմանում եմ` նրանք ինչու՞  ցույց չեն տալիս:

 

115.

-Խնդրում եմ ձեր նկարահանող խումբը գա մնա 34/07 տարածքը` Սիմայի մանկապարտեզի մոտ (Անի թաղամաս Գյումրիում): Բացահայտ փող են բաժանում, ոստիկաններն էլ հովանավորում եմ:

 

116.

- 41 դպրոցի մոտ (Անի թաղամաս Գյումրիում) ավտոբուսը կանգնած` փող է բաժանում (1817L):

 

117.
-Թիվ 7-րդ դպրոցում (Կենտրոն Գյումրի) 10.000 դրամ են բաժանում Լևոն Տեր-Պետրոսյանի համար:

 

118.

-3-րդ դպրոցի մոտ (Կենտրոն Գյումրի) 18 համարի գազելից փող են բաժանում:

 

119.

-Ղանդիլյան փողոցում (Երկաթգծի թաղամաս Գյումրիում) օրը ցերեկով փող են բաժանում, հերթ է գոյացել:

 

120.

-Տեսեք ինչ է կատարվում Սուքիաս Ավետիսյան (երեւի կնոջ մանկապարտեզն ի նկատի ունեն) մանկապարտեզի մոտ: Մարդկանց տանում են Հայացք խանութի մեջ փողը տալիս ուղարկում եմ ընտրելու:

 

121.

-Չուլոչնու շենքի ետևում (Կենտրոն Գյումրի) մարդիկ հավաքվել` փող են ստանում:

 

122.

-Ավտոկայանի տարածքում Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին` Զորոն, փող է բաժանում:

 

123.

-Սուսաննան է` Արթուր Բաղդասարյանի շտաբի խոսնակը: Մենք ինֆորմացիա ենք ստացել, որ Գյումրիի 34/20 ընտրատեղամասում տեղի են ունենում ընտրախախտումներ: Այսինքն մի մարդը մի քանի անգամ գալիս է ընտրության, փող են բաժանում, բաց քվեարկություն է տեղի ունենում:

 

124.

-Դեղին գույնի Գազելը (0827L) 58-ում (Անի թաղամաս Գյումրիում) ինստիտուտի (Մանկավարժականն ի նկատի ունի) ետևում փող է բաժանում:

 

125.

-Առանց համարի նիվան էլի 37 և 41 դպրոցների մոտ պտտվում է (Անի թաղամաս Գյումրիում):

 

126.

-Եկեք 5-րդ դպրոցի (Արցախ (Թուրքի մայլա) թաղամաս Գյումրիում) խայտառակությունը տեսեք: Սա խուժանություն է: Տականք, ղարաբաղցի խուժանը իրենից ինչ է ներկայացնում, որ փող է բաժանում:

 

127.

-Մանկավարժական ինստիտուտի ետևում կատարվածի համար մի հեռուստաընկերություն եկավ նկարեց, բայց ցույց չտվեց ինչ-որ պետք էր: Մի հատ դուք եկեք նկարեք:

 

128.

-Կարո՞ղ եք գալ, էստեղ դոմիկի մեջ նստած քաղաքապետարանի աշխատողը փող է բաժանում:

 

129.

-Կենտրոնական դուռբ փակ է, իրենք Արյան կայանի կողմից են ներս ու դուրս անում (2-րդ հիվանդանոց):

 

130.

-Գերեզմանների մոտի Մարիամ մանկապարտեզում Գազելը կանգնած է տան դիմաց, փողոցը փողերը կբաժանեն /08OO818/:

 

131.

- Տիկնիկայինի դուռը (Հին կենտրոն Գյումրիում), ժողովուրդն իրար կուտեն: Փող են բաժանում:

 

132.

-3-րդ դպրոցի մոտ   (Հին կենտրոն Գյումրիում) կալոդով փող են բաժանում: Դեղին ժիգուլի է` Երևանի, մորուքով մարդ էր:

 

133.

-Տիկնիկայինի մոտ, բաղնիքի կողքը ------ Քնարիկի մարդը փող է բաժանում: Էդ դեբիլ Կարենը մարդ է ուզում դառնալ Սերժին ընտրելու փողերով:

 

134.   

-Աղյուսի թաղամասում Սուրբ Մարիամ մանկապարտեզում մարդիկ են նստել ու 5000 դրամով պարտադրում են Սերժին ընտրել: Ստորագրություն են վերցնում և հատուկ չեքեր տալիս:

 

135.

-Ժամը 3-ին քաղաքապետարանից պետք է գան Հույս մանկատուն   (Պոլիգոններ թաղ Գյումրի), ովքեր որ արդեն ընտրություն են կատարել, ստիպողաբար աշխատողների անձնագրերը պահանջել են, որ հավաքեն տանեն քաղաքապետարան: Ով չներկայացավ` աշխատանքից կազատեն: Հույս մանկատան աշխատակազմ:

 

136.

 -Զգուշացրեք, որ առանց համարի մեքենաներին տանեն ԳԱՅ-ի:

 

137.
-Ամբողջ քաղաքում առանց համարների մեքենաները կֆռֆռան, ոչ մի ոստիկան չի խանգարում:

 

138.

-Խնդրում եմ եկեք 5-րդ դպրոց   (Արցախ թաղ Գյումրիում), փող են բաժանում:

 

139.

-3-րդ մանկապարտեզում մինչև ժամը 3-ը փող են բաժանելու:

 

140.

-Մանկապարտեզներում ստիպում են, որ մինչև ժամը 5-ը գնանք ընտրենք, որ անձնագրերը տանենք հանձնենք:

 

141.

-10 հարկանու ետևում, Սուքիասի կնոջ մանկապարտեզում փող են բաժանում   (Պոլիգոններ, Գյումրի): Մեքենա ու ժողովուրդ շատ կա:

 

142.

-5000 դրամով բոլորը վաճառվում են, խնդրում ենք հետևեք:

 

143.

-10-րդ դպրոցի փողոցում փող են բաժանում ժամը 12-ից սկսած   (Կենտրոն Գյումրիում):

 

144.

-Բոլոր հիմնարկներում ստիպում են, որ մինչև ժամը 3-ը անձնագրերը տանենք:

 

145.

-Գազի առենդատոր Հովոն Արվեստի դպրոցի մոտ փող է բաժանում:

 

146.

-13 դպրոցի   (Հին կենտրոն Գյումրիում) ուսուցիչների անձնագրերը ժամը 3-ին հավաքել են:

 

147.

-Մարդկանց խումբը ընտրատարածքի մեջ փող է բաժանում և ասում, որ ընտրեն 8 համարին:

 

148. 

-Խայտառակ վիճակ է, ամբողջ քաղաքով մեկ ընկած փող են հավաքում:

 

149.

Ինչ կլինի` խումբ ուղարկեք 3-րդ մանկապարտեզի կողքի տնից փող են բաժանում:

 

150. Սուրբ Մարիամ մանկապրտեզը Սերժի համար բացահայտ փող են բաժանում: Վախի մթնոլորտ է:

 

151. 

-11 դպրոցի մոտ   (Անի թաղամաս Գյումրիում) Գազելը կանգնած (0834) մեջը փող են բաժանում:

 

152.

-Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները փող են բաժանում: Սեւյան փողոցից դեպի Սովխոզ:

 

Շարունակելի:


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter