Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ազատության հրապարակում շարունակվում է ազատ քաղաքացիների հանրահավաքը

 

24 | 02 | 2008 | 20:00 | Հանրահավաքի ֆոտոռեպորտաժ

 

Արդեն 4-րդ օրն է Ազատության հրապարակում շարունակվում է Լ.ՏԵր-Պետրոսյանի աջակիցների եւ ընտրությունները խայտառակ կերպով կեղծված համարող հարյուրհազարավոր քաղաքացիների հանրահավաքը, որն իր մարդաշատությամբ փոքր-ինչ գերազանցում է 88-ի արցախյան շարժմանը:

 

Արդեն 4 օր է հանրահավաքի մասնակիցներից մոտ 4-5 հազար հոգի գիշերները մնում են հրապարակում: Հրապարակում մոտ 20 վրան կա ամրացված Սիսիան, Ատոմակայանը Ձեզ հետ է, Մեղրաձոր, Գյումրին Լեւոնին թեւ ու թիկունք եւ այլ մակագրություններով ու պաստառներով: Այսօր առավոտյան մարդիկ խոսում էին այն մասին, որ նախորդ երեկոյան անհայտ անձինք առեւանգել են ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանին, նրա եղբորը, օգնականին եւ վարորդին: Առեւանգողները եղել են դիմակներով եւ զինված: Ավելի ուշ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Գ.Ջահանգիրյանը եւ եղբայրը ձերբակալված են, նրանց մեքենայից զենք է բռնագրավվել:

 

Ժամը 11-ի մոտակայքում Ազատության հրապարակի հարթակում կանգնած Գրիգոր Հարությունյանին եւ Ալեքսան Հարությունյանին մոտեցան մի քանի չաղ ոստիկան ու սկսեցին հերթական անգամ բացատրել, որ հանրահավաքն օրինական չէ, այն արտոնված չէ, այն հարկավոր է դադարեցնել եւ այլն: Կարճ վեճից հետո չաղ ոստիկանները ստիպված եղան թողնել հարթակը: Այդ կարճ բանավեճի ժամանակ մի քանի հազար ցուցարարները սկսեցին շարժվել դեպի հարթակը, բայց Գ.Հարությունյանի եւ Ս.Դեմիրճյանի հորդորները նրանց զսպեցին:

 

 

Ժողովուրդը հետզհետե ավելանում էր, ու ժամը 14-ին` հանրահավաքի փուլային սկզբից դեռ 1 ժամ առաջ հրապարակը եւ հարակից պուրակը լեփ-լեցուն էր ցուցարարներով: Հանր ահավաքը մեկնարկեց ժամը 15-ին: Նախորդ օրերին հանրահավաքները վարող Նիկոլ Փաշինյանը խռպոտել էր, բայց ելույթ ունեցավ, ապա  Լ.Տեր-Պետրոսյանն ասաց, թե Նիկոլին ուզում է հիվանդանոց ուղարկել, ինչը հարուցեց հարյուր հազարավոր ցուցարարների ծիծաղը: Հանրահավաքը սկսեց վարել Սուրեն Սուրենյանցը: Ելույթ ունեցան սիրված արտիստ Երվանդ Մանարյանը, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը, Արամ Սարգսյանը եւ ուրիշներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար մոտենում էր խոսափողին եւ կարճ ելույթներ էր ունենում: Ամենից առաջ հարցրեց ցուցարարներին, թե պատրա՞ստ են մնալ այստեղ մինչեւ վերջ: Ստանալով միաձայն` Այո պատասխանը, ասաց, թե ինքն էլ է մնալու այստեղ մինչեւ վերջ:   

 

Օրվա ընթացքում ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը: Ըստ Ոստիկանության հաղորդման` զենք է բռնագրավվել:  Արամ Կարապետյանի թիկնապահներին ծեծելուց հետո ձերբակալել են նաեւ վերջինիս:

 

Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել 6 հոգի, այդ թվում Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը:

 

Օրվա ընթացքում մի քանի տասնյակ հազար ցուցարարներև երթի ելան Մաշտոցի փ.-Ամիրյան փ.-Հանրապետական հրապարակ-Նալբանդյան փ.-Թումանյան փողոց երթուղով եւ վերադարձան Ազատության հրապարակ: Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում ոստկանները փակել էին Նալբանդյան փողոց` երեւի մտածելով, որ ցուցարարները ԱԱԾ շենքի վրա աչք ունեն:  

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին անսպասելի տեղեկացրեց, որ ժամը 18-ին արտահերթ նիստ է հրավիրել: Ապա մոտ 20 րոպե նիստ գումարելով, հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց Ս.Սարգսյանը ընտրվել է ՀՀ նախագահ: Հաշվի առնելով, որ ԿԸՀ-ն դեռ երկու օր ուներ մինչեւ վերջնական արդյուքնների հրապարակումը, ակնհայտ է, որ հանձնաժողովը կամեցել է ամեն ինչ անել հնրավորինս արագ լուծել այս խնդիր: Այստեղ երեւի կարծում են, որ իրենց որոշումը լսելուն պես մի քանի հարյուր հազար ցուցարարները, որ Ազատության հրապարակ են եկել ամբողջ Հայաստանից, կշնորհավորեն Ս.Սարգսյանին ու կգնան տուն, կամ հակառակը` կգնան տուն, թեյ կխմեն, ապա կշնորհավորեն Ս.Սարգսյանին: Այնինչ, ցուցարարները մնացին Ազատության հրապարակում ու նրանց թիվը շարունակեց աճել հրապարակի մերձակայքում:

 

Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փետրվարի 25-ին ինքը դիմելու է ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելու ԿԸՀ որոշումը, ու կոչ արեց ցուցարարներին մնալ ու պաշտպանել Ազատության հրապարակը, իսկ ինքը, ինպես նշեց Առաջին նախագահը այստեղից գնալու ուրիշ տեղ չունի, քան Նախագահական նստավայր:      

 

 

Լ.Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ ԱԳՆ 6 աշխատակիցներ նույնպես միացել են այս շարժմանը: Ժամը 20:30-ի հատվածում ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին, եւ տարել են վերջինիս մեքենան` իբր, զննելու: Սուքիասյանին չեն ձերբակալել միայն պատգամավորական անձեռնմխելիության շնորհիվ: 


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter