Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թատերական հրապարակում մարզային եւ տեղական իշխանությունները հանրահավաք անցկացրին ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի

 

26 | 02 | 2008 | 09:00 | Հանրահավաքի ֆոտոռեպորտաժ

 

Փետրվարի 25-ին ժամը 15:05-ին Գյումրու կենտրոնական հրապարակում սկսվեց եւ 22 րոպե անց ավարտվեց Սերժ Սարգսյանի պաշտպանության հարահավաքը: Հանրահավաքին մասնակցում էր մի քանի հազար մարդ. տեղական վարչական ռեսուրսի, համայնքապետարանի, մարզպետարանի աշխատակիցների, հանրային հիմնական կարիքները սպասարկող մի շարք հիմնարկների, ինչպես նաեւ համայնքային ու պետական ենթակայության մի շարք հիմնարկների աշխատակիցներ: Մի շարք դպրոցներից ստիպողաբար աշակերտների էին բերել հանրահավաքի եւ նրանց զինել պաստառներով, որոնցից մեկի վրա գրված էր Մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Մի քանի տատիկ մինչեւ հանրահավաքի սկսվելը ժրաջանորեն պարում էին: Այստեղ էին քաղաքապետը, մարզպետը, քաղաքապետարանի եւ մարզպետարանի վարչությունների ու բաժինների պետեր, որոնք, թվում էր այդ ժամին ահագին գործ պիտի ունենային իրենց աշխատատեղերում: Այստեղ էին Արտակարգ իրավիճակների վարչության տեղական պատասխանատուն, Գյումրու հարկային տեսչության տխրահռչակ պետը, Արթիկի քաղաքապետը, ԱԺ պատգամավորներ ու այլն:

 

Սովետի վարդագույն ժամանակները հիշեցնող հանրահավաքը բացեց, վարեց ու փակեց մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանը, երկու կարճ ելույթ կարդացին մի դպրոցական եւ մի ուսանող: Նրանցից մեկը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ: Երեխան մեղավոր չէր, գրել-տվել էին, մոռանալով, որ ընտրությանը մասնակցած գյումրեցիների հազիվ 38 տոկոսը, իսկ քվեարկելու իրավունք ունեցողների 26,5 տոկոսն են իրենց քվեն տվել Ս.Սարգսյանին:

 

Հանրահավաքի մեխը քաղաքապետ Վ.Ղուկասյանի ելույթն էր, որով վերջինս, սովորության համաձայն քննադատեց նախկիներին, մեղադրելով վերջիններիս նախկին ԽՍՀՄ շինարարների հեռանալու մեջ, վերամբարձ կռունկները թալանելու եւ այլ անմարդկային մեղքերի մեջ: Տիտանիկի կործանման, Հայոց ցեղասպանության, հրեից հոլոքոստի, կլիմայի փոփոխման հանցագործությունների մասով քաղաքապետը առայժմ որեւէ մեղադրանք չտվեց ՀՀՇ-ին ու Լ.Տեր-Պետրոսյանին: Քաղաքապետը չասաց, թե ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը, չբացատրեց, թե այդ ինչպես Գույք պարտքի դիմաց ռազմավարական ծրագրով հաջողեցրին 1,5 մլրդ դոլար կշռող գույք հանձնել ֆորպոստատիրոջը 96 մլն դոլարի փոխարեն, չպատմեց նաեւ, թե ինչու ամբողջ ձմեռ գյումրեցիք երթեւեկեցին սառույցի վրա, ինչու ընդամենը մի բուռ աղ ցանվեց Գյումորւ փողոցներում ու ո՞վ է, վերջապես, փոխհատուցելու Արեգակին` քաղաքապետարանի աշխատանքը կատարելու համար:

 

Դրա փոխարեն քաղաքապետն ասաց. ... Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա Գալա քաղմասն է, մեկ էլ Ասպարեզ քաղմասը, որ գիշեր-ցերեկ գովերգում են` սազերն առած` Լեւոն Տեր-Պետրոսյանին` ՀՀՇ-ի գումարներով, վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան: ... : Սրան Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի պատասխանը տես. http://www.asparez.am/mmedia/onmassmedia/jca-statement-vghukasyan-speech-25.2.2008.html էջում:

 

Սերժ Սարգսյանին սրտանց պաշտպանելու հանրահավաքում ելույթ չունեցան Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, մարզպետարանի կրթության ... վարչության պետ Սահակ Մինասյանը, ՀՀ ԱԺ Պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Մարտուն Գրիգորյանը, եւ այլ պաշտոնյաներ: Երեւի քաղաքապետն ամեն ինչ ասել էր:

 

Ամենաթանկարժեք միտքը, որ արտաբերեց Վ.Ղուկասյանը, այն էր, թե, եթե իշխանության գա Լ.Տեր-Պետրոսյանը, ինքը նրանց հետ չի աշխատի, այսինքն հրաժարական կտա: Գործող ռեժիմին հավատարմության ավելի ծանրակշիռ երաշխավորություն գտնել ուղղակի անհնար է: Հետո ինչ, որ բոլոր ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով ու նորին գերազանցություն ընտրակաշառքով հնար չեղավ Ս.Սարգսյանի համար գոնե մի 40.000 քվե ապահովել Գյումրիում, հազիվ 26.768 ստացվեց: 

 


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter