Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանյան 9 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել 2008 թվի ՀՀ նախագահական ընտրությունների գնահատման հայտարարությամբ   

 

26 | 02 | 2008 | 21:00 | Հայտարարություն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում նախընտրական շրջանի,  ընտրաշրջանի և երկրում առկա հետընտրական գործընթացների վերաբերյալ: Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության և վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, քննադատական էր: Սակայն զեկույցի առաջին երկու նախադասությունների և գնահատականի փաստերի միջև այս ակնհայտ հակասության արդյունքը դարձավ այն, որ կառավարությունը մեջ բերեց միջազգային դիտորդների գնահատականի միայն այդ պարբերությունը` օրինականացնելու ընտրության արդյունքները: Մինչդեռ միջազգային դիտորդները զեկույցում մատնանշել են լրատվության գրաքննության, ընտրողներին վախեցնելու, քվեներ գնելու, ինչպես նաև այլ փաստեր և իրենց այցելած 16 տոկոս ընտրատեղամասերի քվեների հաշվարկը անվանել են վատ կամ շատ վատ: Նման պրակտիկան որպես մի քայլ առաջ և ազատ և արդար ընտրությունների անցկացնելու պարտավորություներին համահունչ որակելը հարցականի տակ է դնում ժողովրդավարության, ժողովրդավարական չափորոշիչների և սկզբունքների գաղափարը, ու ավելի նվազեցնում ժողովրդավարական բարեփոխումների չափանիշները:

 

Մի շարք ներքոստորագրյալ կազմակերպություններ որպես դիտորդ են հանդես եկել ընտրության օրը և հետևել գործընթացներին մինչ փետրվարի 19-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Բռնությունների դեպքերը բազմաթիվ են և փաստագրված են մեր զեկույցներում:

 

Մեզ համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում Լրատվության ազատության/ լրատվության մատչելիության, բռնությունների, կոռուպցիայի և վարչական ռեսուրսների օգտագործման և հասարակական գործիչների ձերբակալության երևույթները:

 

Կետերից մեկը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը մատնանշել է իր միջանկյալ զեկույցում, վերաբերում է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահություն ձևավորելուն: Խորը անվստահությունը և հաճախ արծարծվող հասարակական ապատիան/անտարբերությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ինքնապահպանման հակազդեցությունն ընդդեմ անպատժելիության մթնոլորտի նրանց շուրջ, որոնք ընտրակեղծիքներ են իրականացրել բոլոր նախկին ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները տագնապալի են և անկասկած կխորացնեն հասարակության անվստահությունը:

 

Մենք կարծում ենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ ընտրական կեղծիքները չեն հետաքննվում և պատժվում, վստահություն չի լինի գործընթացի, ինչպես նաև դատա-իրավական համակարգի  նկատմամբ:

 

Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրների և բռնությունների շուրջ միայն բաց և լայն զանգվածներին ներառող հասարակական քննարկումների միջոցով է հնարավոր վերականգնել հասարակական վստահության մթնոլորտը:

 

Ելնելով վերը նշվածից` մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների և պրակտիկայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ:

 

Մենք համոզված ենք, որ այն մոտեցումը, որն իշխանությունները կկիրառեն ընտրախախտումները հետաքննելիս ցույց կտա վերջիններիս վճռականությունը` գործել ժողովրդավարական ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կանոնների համաձայն:

 

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` օրինական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատասխանատու են այն բռնարարքների համար, որոնց մենք և այլ դիտորդներ ականատես ենք եղել:

 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը տեր կանգնել Հայաստանի կառավարության` ընթացակարգերին ենթարկվելու պարտականության կատարմանը և պահանջել հետաքննության հստակ փաստաթղթարում և պատշաճ պատիժ` օրենքը խախտողների նկատմամբ:  

 

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներ ունեցող ձեռբակալությունները: Սրանք անպատժելիության կոչեր չեն, այլ կոչ կառավարությանը` օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդի համար և գործել օրենքի շրջանակներում:

 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել օբյեկտիվ եզրակացություններ` ելնելով իրենց սեփական փաստերից և հարցականի տակ չդնել ժողովրդավարության, ժողովրդավարական չափորոշիչների և սկզբունքների գաղափարը, ինչպես նաև չպատվազրկել դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին:

 

Ասպարեզ ժուռնալիստների ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ինտերնյուս մամուլի աջակցության ՀԿ

Մամուլի բազմազանության ինստիտուտ

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ եւ Հայաստան

Թրանսփերենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Երևանի մամուլի ակումբ 


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter