Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների հայտարարութունը   

 

27 | 02 | 2008 | 11:00 | Լուր

 

Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին`

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով

Եվրոպական Խորհրդարան

ԵԽԽՎ

 

Հայտարարություն

 

 Այս 2008 թվականի փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության նախաահի ընտրությունները, ինչպես նախորդ տարիների 1996, 1998, 2003 թթ. նախագահական ընտրությունները ու 2005 Սահմանադրական հանրաքվեն  խայտառակ ձևով խեղաթյուրվեցին պաշտոնապես իրավասու մարմինների կողմից` գործի դնելով պետական ռեպրեսիաների մեքենան եւ հանցավոր մեխանիզմները: Այդ են վկայում թե  հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելության և մոնիթորինգի տվյալները, ընտրություններին թեկնածու առաջադրած քաղաքական կուսակցությունների գնահատականները , եւ թե հենց ինքը` հասարակությունը, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչներն այսօր իրենց ուղղակի պորթկումն են արտահայտում Ազատության հրապարակում:

 

Այսուհանդերձ այս ամենը համապատասխան գնահատականի չարժանացավ եվրոպական կառույցների կողմից: ԵԱՀԿ-ի կոցմից փետրվարի 20-ին տրված գնահատականը, որ Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանե փաստորեն իշխանությունների կողմից քարտ բլանշ հադիսացան հետագա հանցագործությունների, եւ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների դեմ գործողություններ իրականացնելու համար:  Այսպիսի գնահատականով, եվրոպական կառույցների օժանդակությամբ Հայաստանի իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվող իրավախախտումների գործընթացը հասնում է իր տրամաբանական հաղթանակին` կեղծված ընտրություններով ժողովրդավարական պետություն£

 

Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում Հայաստանում վերջ է դրվում ժողովրդավարության կայացման գործընթացին:  Քաղաքացին վերջնականապես զրկվում է իր կարեւորագույն`  քաղաքացի լինելու, իր կամքը արտահայտելու ազատ իրավունքից: Քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկը` ազատ ընտրելու իր երկրի պետական իշխանությունը, մեր երկրում կրում է դեկլարատիվ բնույթ:

 

Այդ կամքը որոշվում է ¢, ռեպրեսիվ մեթոդներով թելադրվում իշխանության կողմից` հասարակությանը ներքաշելով հանցավոր գործընթացների` ընտրակաշառքի բաժանում, շանտաժ, ձայների կեղծում,վարչական ռեսուրսների չարաշահում, ահաբեկում, ծեծ եւ այլն: Այդ անառողջ վիճակը պայմանավորված է նաև ազատ մամուլի բացակայությամբ:

 

Ավելին, իշխանությունները արդեն նախապես հիմնավորում են իրենց ռեպրեսիաները իրավունքի համար պայքարող քաղաքացիների դեմ£ Իրավիճակը ճիշտ նույն ճանապարհով է ընթանում ինչպես եւ 2003 ապրիլի 13 գիշերն էր, երբ իշխանությունները դաժանորեն ցրեցին քաղաքացիների խաղաղ ցույցը` ծեծ ու ջարդ անելով անպաշտպան մարդկանց, ժուռնալիստերին, կուսակցության ղեկավարներին, պատգամավորներին: Հետագայում, սակայն պետական մարմինները չիրականացրեցին Եվրոխորհրդի առջեւ վերցված պարտավորությունը` որեւէ պատիժ որեւէ մեկը չկրեց:  

 

Այս պարագայում  անիմաստ է դառնում ցանկացած հասարակական  գործունեություն: Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ջանքերը անտեղի եւ անհեթեթ են դառնում, իրավապահ մարմիններին ուղղված դիմումները  և  հասարակությանը ուղղված կոչերը` ծիծաղելի:  Իսկ քաղաքացու համար միակ ճանապարհը դառնում է թերեւս քաղաքացիական անհնազանդությունը և բողոքը, ինչի վառ դրսևորումն է Ազատության հրապարակի հանրահավաքները:

 

Մենք, ներքոստորոգրյալներս, ամենայն պաասխանատվությամբ հայտարարում ենք, որ ՀՀ Նախագահական ընտրությունների գործընթացը ընթացել է հանցավոր ուղիով բոլոր փուլերում: Հայաստանի ողջ հասարակության շահերից է բխում ապահովել մարդու իրավունքը ազատ իր կամքը դրսեււորելու ընտրությունների միջոցով` անկախ քաղաքական կողմնորոշումից: Հայաստանում ընթացող այսօրվա հասարակական բողոքը չի կարող դիտարկվել իբրեւ զուտ քաղաքական պայքար կամ իշխանության զավթման փորձ, այն քաղաքացիական ընդվզում է ոտնահարված իրավունքի համար, հանուն իրական ժողովրդավարության հաստատման£

 

Այլեւս ՀՀ քաղաքացին այլընտրանք չունի քան ընդվզելը` միջոցների ընտրության մեջ քաղաքացիները ազատ են, իսկ դրանց հետեւանքների պատասխանատվությունը  ընկնում է այս իրավիճակը հրահարող  Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ նրանց աջակցողների վրա, այդ թվում հատկապես գնահատական տվող Եվրոպական կառույցների£

 

ԵԱՀԿ-ից պահանջում ենք

-          Մանրամասնորեն ուսումնասիրել ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ ներկայացված օրինախախտումների փաստերը, վերանայել գնահատականը:

-          Օգտագործել բոլոր հնարավոր լծակները իշխանություններին զերծ պահելու  ռեպրեսիվ համակարգի կիրառումից` ինչպիսիք են բանակը, ԱԱԾն, ոստիկանությունը:

 

ԵԱՀԿ-ին առաջարկում ենք վերանայել դիտորդների ընտրության, վերապատրաստման գործընթացները` հետագայում այլ երկրներում եւս տոտալիտար համակարգի  հաստամանը չնպաստելու համար:

 

Հույս ՀԿ

Փաստաբաններ մարդու իրավունքների համար

Վանաձորի հելսինկյան քաղաքացիների ասամբլեա

Միջնաբերդ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ, Հայաստան

Ասպարեզ լրագրողների ակումբ

Սեդա Մելիքյան, քաղաքացի

Ժաննա Ալեքսանյան, լրագրող

Գայանե Շագոյան, քաղաքացի

Լալա Ասլիկյան, քաղաքացի

 


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter