Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ ՀԿ

Գնահատականը ՀՀ 2008 թվի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին

 

29 | 02 | 2008 | 21:30 | Եզրակացություն

  

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, անցած օրերին ուսումնասիրելով ՀՀ Նախագահական ընտրությունների եւ 2008 թվի փետրվարի 19-ի քվեարկության մասին հասանելի բոլոր տեղեկությունները, դիտարկումների արդյունքները, ահազանգերը, դիտորդական առաքելությունների հայտարարությունները, մամուլի հրապարակումները, ստորեւ ներկայացնում է ՀՀ նախագահական ընտրությունների իր գնահատականը

 

1. Ընտրությունների նախընթաց 5 տարիների ընթացքում հայաստանյան հեռուստաընկերություն-ները էական կանխակալությամբ են մոտեցել Հայաստանում գործող քաղաքական ուժերի, մասնավորաբար, նախագահական հավանական թեկնածուների գործունեությանը, հանրությունը կամ չի իրազեկվել վերջին ընտրություններում որպես թեկնածու առաջադրված թեկնածուներից մի քանիսի  գործունեությանը կամ իրազեկվել է խիստ անբավարար: Առավել լուսաբանված իշխանական թեկնածուն` ՀՀ Վարչապետ Ս.Սարգսյանը, ներկայացվել է հիմնականում դրական լույսի ներքո եւ դրվատական որակներով: Կիսաընդդիմադիր եւ մերձընդդիմադիր թեկնածուներին լուսաբանել են անհամեմատ պակաս ուշադրությամբ (բացառությամբ որոշ թեկնածուների ուղղակի կամ անուղղակի ենթակայությամբ գործող կամ համակիր մասնավոր ԶԼՄ-ների), իսկ թեկնածուներից մեկի, ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի գործունեության եւ քարոզչության իրազեկումը, որոշ փոքրաթիվ բացառություններով, կրել է քննադատական, մասամբ վարկաբեկող բնույթ:

 

2. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, խախտելով օրենքով սահմանված սահմանափակումները, մնացել է որպես իշխանության թեկնածուի գործողությունների քարոզչամեքենա, ինչով ապացուցել է, որ չնայած շարունակում է ֆինանսավորվել հանրության միջոցներից, դեռ չի կայացել որպես հանրային հեռուստաընկերություն:  

 

3. ՀՀ գործադիր իշխանության մի քանի թեւերի եւ Գյումրու ՏԻՄ ներկայացուցիչները, աննախադեպ ճնշումներ սկսեցին կիրառել Գյումրիում 2 տարի գործող ԳԱԼԱ Հեռուստաընկերության դեմ, անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս եթեր հեռարձակեց 10 տարի հրապարակային ելույթ չունեցած եւ քաղաքականություն վերադարձած ՀՀ առաջին նախագահի 22 րոպե տեւողությամբ ելույթը ու իշխանությունների ներկայացուցիչների նախաձեռնած հետագա բոլոր բանակցությունների ժամանակ հաստատակամորեն պնդեց, թե հեռուստաընկերությունը իր լրատվական քաղաքականությունն իրականացնում է օբյեկտիվությամբ, բազմակողմանիությամբ եւ որեւէ ճնշման չի ենթարկվելու:  Հեռուստաընկերության դեմ երկու դատական գործ նախաձեռնվեց եւ հեռուստաընկերությունը հասցվեց եթերազրկման սահմանին:      

 

4. ՀՀ Նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզչության մեկամսյա ժամանակահատվածը, չնայած հեռարձակող ԶԼՄ-ների չափավոր ազատականացմանն ու արտոնված նվազագույն բազմակարծությանը, չէր կարող հավասարակշռել տեղեկատվական այն դատարկությունը կամ բացը, որ գոյացել էր անցած 5 տարիների ընթացքում: Տպագիր մամուլը, փոքր տպաքանակների եւ տարածման սահմանափակ աշխարհագրության պատճառով, նույնպես չկարողացավ բավարարել հայաստանյան ընտրողների տեղեկատվական-վերլուծական կարիքները: ՀՀ ԶԼՄ-ներն իրենց հավաքականությամբ չկարողացան հոգալ ընտրողների լիարժեք, բազմակողմանի եւ հավասարակշիռ տեղեկացման հոգսը: Հանրությունը, ընդհանուր առմամբ, ԶԼՄ մասով մնաց ապակողմնորոշված` հօգուտ իշխանական թեկնածուի եւ ի վնաս` ծայրահեղ ընդդիմադիր թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի:

 

5. Ակնհայտ է, որ Շիրակի մարզում ընտրողները, շնորհիվ տեղական ԳԱԼԱ, Ցայգ, Շիրակ հեռուստաընկերությունների աշխատանքի, առավել իրազեկ եղան թեկնածուներին եւ նրանց գաղափարներին, քան մյուս մարզերում, ու հեռավոր համայնքներում, որտեղ մարդիկ կարողանում էին դիտել միայն խիստ կողմնակալ լրատվական քաղաքականություն վարող Հանրային եւ համահայաստանյան հեռարձակման ծածկույթով հեռուստաալիքները, իսկ թերթեր բոլորովին չեն ստանում:

 

6. Երեւանյան հեռուստաընկերությունների հայտարարած քարոզչական եթերաժամանակի ոչ շուկայական եւ արհեստական բարձր գները դժվարացրին փոքր դրամական պաշարներ ունեցող թեկնածուների կողմից գնումները, ինչով եւ նրանք զրկվեցին կամ սահմանափակվեցին հանրությանը իրենց գաղափարները լայնորեն մատուցելու հնարավորությունից: Մարզային հեռուստաընկերությունները, 2 բացառությամբ, քարոզչություն իրականացնելու համար վճարովի եթերաժամանակի սակագներ չեն հրապարակել, այդով հրաժարվել են հնարավոր եւ աննախադեպ եկամուտներից, ինչը, շուկայական հարաբերությունների սկզբունքից կամավոր հրաժարման փաստ լինելով, ակնհայտորեն հուշում է հեռուստաընկերությունների վրա քողարկված ճնշման մասին:  

 

7. Սրանով հանրությունը չկարողացավ իմանալ եւ/կամ վերլուծել բոլոր հնարավոր սոցիալական, քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական հետեւանքները` այս կամ այն թեկնածուի իշխանության գալու պարագայում: Այս պակասը որոշակիորեն փորձեցին լրացնել մի շարք հասարակական կազմակերպություններն իրենց բանավիճային հեռուստածրագրերով եւ հանրային քննարկումներով: Սակայն հիշյալ հեռուստատեսային հաղորդումների մեծ մասը կազմակերպվել եւ հեռարձակվել են քվեարկությանը նախորդած մեկուկես ամիսների ընթացքում, ինչը, զանգվածային քարոզչության ֆոնին, հանրային գիտակցության մեջ էական ազդեցություն ունենալ չէր կարող:

 

8. Թեկնածուների միջեւ ակնկալվող գաղափարական պայքար այդպես էլ տեղի չունեցավ, կամ տեղի ունեցավ այնքան սահմանափակ թվով խնդիրների շուրջ եւ այնքան նվազ խորությամբ, որ ընտրողներն օբյեկտիվորեն անկարող եղան կողմորոշվել ըստ գաղափարների եւ ծրագրերի, այլ հիմնականում առաջնորդվեցին էմոցիոնալ մակարդակում արված եզրահանգումներով` ներկա-նախկին-ոչ մեկին ու ոչ մյուսին պարզունակ սխեմաներով:

 

9. Պետական եւ համայնքային վարչական միջոցները լայնորեն եւ անպատիժ օգտագործվեցին իշխանության թեկնածուի օգտին, ինչը հետզհետե աննախադեպ ծավալներ ընդունեց եւ դատապարտելի է այնքանով, որ դրանք իրենց հիմքում` հանրային միջոցներ են. ուսումնառության ժամին իշխանական թեկնածուի քարոզչական հանրահավաքներին բերված դպրոցականներ, կրթական հաստատությունների, մարզային եւ համայնքային իշխանությունների, նրանց ենթակա, նրանցից  ֆինանսավորվող հիմնարկների աշխատակիցներ եւ այլն:

 

10. Այդպես էլ հստակ իրավական գնահատական չտրվեց ՀՀ Ընտրական օրենսգրքի 78 հոդվածի առաջին մասի դրույթի խախտմանը, ըստ որի, ՀՀ վարչապետը պարտավոր էր թողնել իր պաշտոնը նախագահական քարոզարշավին մասնակցելու համար: Օրենքում միանշանակ սահմանվում է, որ ՀՀ գործող նախագահն է միայն, որ նույն պաշտոնի համար մղվող քարոզարշավին կարող է մասնակցել առանց հրաժարականի: ՀՀ վարչապետը այս դրվագով, մեր գնահատմամբ, չարաշահել է իր պաշտոնական դիրքը:                                                                                                       

 

11. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ.Քոչարյանը, նախընտրական իր մի քանի հարցազրույցներով, օգտագործելով իր դիրքն ու պաշտոնը, անհարկի ուղղորդեց հայաստանյան ընտրողներին գործող վարչապետ թեկնածուի օգտին:

 

12. Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստանի ժողովրդավարացման պատմության մեջ արդեն երկրորդ անգամ չկարողացան արտահայտել իրենց կամքը, նրանք ուղղակի զրկվել էին քվեարկելու իրավունքից: Տարբեր գնահատականներով, նրանց թիվը 400-450 հազար մարդ է կազմում: Այս տեսանկյունից կրկնակի ստանդարտների կիրառման վառ օրինակ է ընտրություններ կազմակերպող իշխանությունների այն վարքը, որով ապահովվեց Հայաստանում գտնվող եւ ժամանակավորապես տեղաշարժված ընտրողների քվեարկելու իրավունքի նկատմամբ այդպիսի սրտացավ մտահոգությունը եւ, անտեսվեց գրեթե կես միլիոն քաղաքացիների ընտրական իրավունքը, ովքեր տեղաշարժվում էին Հայաստանի սահմաններից դուրս:

 

13. Սկսած փետրվարի սկզբից` առավել նվազ ծավալներով, ապա փետրվարի 18-ին` արդեն ահագնացող մասշտաբներով ու փետրվարի 19-ին աննախադեպ առատությամբ Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզի բնակավայրերի մեծ մասում անպատիժ կերպով ընտրակաշառք է բաժանվել ՀՀ նախագահի իշխանական թեկնածուի օգտին: Քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը 1 ընտրակաշառքի չափը Շիրակի մարզում հիմնականում` կազմել է 5000-ական դրամ, բացառիկ դեպքերում ահազանգողները նշել են 3000-ական դրամ եւ 10000-ական դրամ:   

 

14. ԳԱԼԱ ՀԸ-ն փետրվարի 18-ին ժամը 15-ին, 16-ին, 17-ին, 18-ին եւ 19-ին արտակարգ լրատվական թողարկումներ է կազմակերպել (լրատվական թողարկումները սովորաբար լինում էին ժամը 18-ին, 20-ին եւ 22-ին), որոնցում ներկայացվել են ահազանգերի մեծ մասը, իրավապահների ուշադրությունն է հրավիրել այս ահազանգերին, նույնիսկ մի հարցազրույց է հեռարձակել, որում լրագրողի հարցին, թե ինչքա՞ն են տալիս..., մի տիկին պատասխանում է ...հեչ, խուլիգան բան` 5000 դրամ:

 

15. Շիրակի մարզի դատախազությունը, օպերատիվ գործողություններ ձեռնարկելու փոխարեն, ժամը 17-ին մոտ, վերջապես արձագանքելով ԳԱԼԱ ՀԸ լրատվական թողարկմանն ու իրենց ուղղված կոչին, պաշտոնապես գրավոր դիմեց ՀԸ տնօրինությանը, խնդրելով իրեն տրամադրել հեռուստաընկերու-թյունում առկա փաստերը: Պատասխան ստացավ, որ առավոտյան կարող են վերցնել լրատվական թողարկման պատճենը: Այդ օրը դատախազությունը ձեռնամուխ չեղավ օպերատիվ գործողությունների, թեպետ մինչեւ ուշ երեկո մարդկային կուտակումների հոսքը շարունակվում էր Ս.Սարգսյանի շտաբների մոտ:

 

16. Քվեարկության օրը սկսած ժամը 9-ից ընտրակաշառք բաժանվելու մասին ավելի քան 350 ահազանգ ենք ստացել Գյումրի քաղաքի 77 տեղամասերից 75-ին հարող թաղերից: Ահազանգերի մոտ 30 տոկոսի ստուգման, մեր եւ գործընկեր լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների դիտարկումները ցույց են տվել, ընտրակաշառքը բաժանվել է ընտրատեղամասերից 30-200 մետր հեռավորությունների վրա` ավտոմեքենաներում, տնակներում, խանութներում, սեփական տների բակերում, անգամ` ոտքի վրա եւ թաղային շտաբներում: Ընտրակաշառք բաժանող մի շարք ավտոմեքենաների պետհամարանիշերը ժամը 9-10-ից արդեն հանված էին, դրանք կայանած էին տեղամասերից ոչ հեռու, մարդիկ ինտենսիվորեն նստում էին այդ մեքենաները, ապա իջնում էին ու գնում էին քվեարկելու: ԳԱԼԱ եւ Ցայգ հեռուստաընկերությունների պարբերական հաղորդումներից ու ահազանգերից հետո, ընտրողներին զանգվածաբար տեղափոխող ու դրանցում ընտրակաշառք բաժանող մեքենաները մոտավորապես ժամը 13-ին հանեցին իրենց պետական համարանիշերը:

 

17. Փետրվարի 19-ին, ժամը 14:16-ին մեր կազմակերպությունը ահազանգել է ոստիկանություն եւ, ներկայանալով, տեղեկացրել, որ մեր մոտավոր հաշվումներով Գյումրի քաղաքում երթեւեկում է կամ փողոցներում կայանել է առանց պետհամարանիշերի մոտ 600 ավտոմեքենա, Նիվա, Գազ, Ժիգուլի, Գազել, զանազան Ջիպեր եւ այլն: Փետրվարի 22-ին Ճանապարհային ոստիկանության Գյումրու բաժնից հաղորդում տրվեց, թե փետրվարի 19-ին բերման են ենթարկվել առանց պետհամարանիշերի 6 մեքենա, դրանք տուգանվել են 5000-ական դրամ` պետհամարանիշ չունենալու համար, իսկ վարորդները վարորդական իրավունք չեն ունեցել: Տարակուսելի է, որ նրանք չեն տուգանվել առանց վարորդական իրավունքի երթեւեկելու համար:     

 

18. Շիրակի մարզի դատախազությունը փետրվարի 19-ին մի երկրորդ նամակով է դիմել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, խնդրելով իրեն տրամադրել ընտրախախտումների եւ ընտրակաշառքի մասին հեռուստաընկերության ձեռքի տակ առկա նոր փաստերը: ԳԱԼԱ ՀԸ-ն բացատրել է, որ տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս այդ պահին կրկնօրինակել լրատվական բոլոր թողարկումները եւ դրանք պատրաստ կլինեն փետրվարի 20-ին ժամը 13-ին: Երբ նշված օրը ՀԸ տնօրենը մարզային դատախազության աշխատակիցներին տեղեկացրել է, թե լրատվական թողարկումների բոլոր պատճենները պատրաստ են, նրան պատասխանել են, թե. բերեք դատախազություն: Հեռուստաընկերության տնօրենը հրաժարվել է այդ անել: Փետրվարի 28-ի ժամը 23:55-ի դրությամբ տեսագրությունները հեռուստաընկերությունում դեռ սպասում էին դատախազության աշխատակիցներին:      

 

19. Գյումրիում հայտնի չեն իրավապահների` ոստիկանության կամ դատախազության աշխատակիցների կողմից փետրվարի 18-ին կամ 19-ին ձեռնարկված կամ իրականացված օպերատիվ որեւէ գործողություն` ընտրակաշառքի բաշխման տաք հետքերով, չնայած այն հանգամանքին, որ զանգվածային կուտակումների եւ ընտրակշառքի բաշխման կասկածների մասին լրատվությունը եթեր է թողարկվել ժամական պարբերականությամբ:

 

20. Վերոհիշյալ երկու հանգամանքները մեզ եզրակացնել են տալիս, որ իրավապահները, չնայած ԶԼՄ-ներից ունեցած բազմաթիվ ահազանգերին, ցուցաբերել են հանցավոր անգործություն:   

 

21. Մեզ հայտնի են Գյումրիում ընտրակաշառքի բաշխման մասին ոստիկանությանը տրված հայտարարության երկու դեպքեր:

 

22. Զանազան վերլուծություններով եւ չափումներով համարձակվում ենք պնդել, որ Շիրակի մարզում ՀՀ Նախագահական ընտրությունների ժամանակ փորձ է արվել գնել մոտ 55-60 հազար քվե, բաժանվել է մոտ 300 մլն դրամ: Կաշառառուների մոտավորապես 35-40 տոկոսը, այնուամենայնիվ, քվեարկել է ոչ այն թեկնածուի օգտին` ում համար կաշառք է վերցրել:

 

23. ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Գյումրու հարկային տեսչության գրասենյակը մարդաշատ էր քվեարկության ամբողջ օրը, չնայած այն հանգամանքին, որ այդ օրը հայտարարված էր որպես ոչ աշխատանքային: Ժամը 16-ից սկսած, զանազան մարդիկ` գործարարներ եւ աշխատակիցներ, հաճախական այցելություններ էին ունենում տեսչություն: Ակումբի դիտորդին ժամը 16:30-ին արգելեցին մուտք գործել տեսչություն եւ դուռը կողպեցին, ներսում պահելով մոտ 30 հոգու, ներառյալ տեսչության պաշտոնյաներին, դրսում թողնելով նրանց ավտոմեքենաները: Քանի դեռ ակումբի դիտորդը դռների առաջ լուսանկարչական ապարատով հսկում էր, 3 ժամ շարունակ դուռը չբացվեց: Ավելի ուշ` ժամը 19:30-ի հատվածում դրսից սնունդ մատակարերեցին ներս:  

 

24. Գյումրիում դիտվել է ընտրակեղծիքներով մտահոգ քաղաքացիների աննախադեպ ակտիվություն. զանգահարում էին հեռուստաընկերություններին եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ` լարային եւ բջջային բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, լուսանկարում էին իրենց ֆոտոխցիկներով եւ այդ լուսանկարները ուղարկում ակումբ, կաշառառության պահին զանգում էին եւ հեռախոսները ձեռքերում հարմարեցնում այնպես, որ կաշառառության պրոցեսում ընթացող զրույցը մեզ հասանելի լիներ: Քաղաքացիներ եղան, որ ամբողջ 4-8 ժամ հսկում էին կաշառքի բաշխման պրոցեսը իրենց պատուհաններից, ու պարբերաբար զանգում` տեղեկացնում էին, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, քանի անգամ կոնկրետ մեքենան գնաց եւ վերադարձավ, ովքեր են հսկում կաշառք բերող ու մարդկանց տանող մեքենաների խաչմերուկները, շրջադարձները եւ այլն:

 

25. Սոցիալական ծանր կացության մեջ ապրող ընտրողների նկատմամբ նպաստամատույցների եւ կաշառման զանգվածային դեպքերը, բացի քրեական հանցագործություն լինելը, ուղղակի խոչընդոտել են նրանց կամքի ազատ ձեւավորմանը եւ/կամ` ճնշումներ են նրանց ազատ կամաարտահայտման վրա:

 

26. Քվեարկության օրը Գյումրու ընտրատեղամասերի դռների մոտ, մերձակայքում եւ ներսում մարդկային կուտակումներ դիտվել են տեղամասերի ավելի քան 80 տոկոսի մոտ, ինչն ընտրական օրենսգրքի խախտում է:

 

27. Չնայած այն հանգամանքին, որ տեղամասային ցուցակներում ընդգրկված ընտրողների առավելագույն թիվը օրենքով ամենուր նույնն է` 2000, Շիրակի մարզում ամենածանրաբեռնված ընտրատեղամասերում քվեների հաշվարկն ավարտվեց առավելագույնը 5 ժամում, իսկ Երեւանյան տեղամասերի մի զգալի մասից տվյալներ դեռ չկային անգամ քվեարկության ավարտից 8-10 ժամ անց:   

 

28. Քվեարկության մասնակցության վերաբերյալ ԿԸՀ փետրվարի 19-ին երեկոյան ժամը 20-ից հետո հաղորդած տվյալները մտահոգիչ հակասության մեջ են փետրվարի 20-ի առավորտյան հաղորդած տվյալների հետ. պարզվեց ընտրությանը մասնակցած ընտրողների թիվը մոտ 36 հազար քվեով ավելի էր, քան քվեարկության ավարտից հետո եղած ԿԸՀ հաղորդագրության մեջ էր: Իսկ 36000 քվեն կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 2 տոկոսը:   

 

29. Քվեների հաշվարկի ժամանակ, հոգեբանական եւ այլ ճնշումներ են բանեցվել մի խումբ ընդդիմադիր ուժերի եւ գործիչների վստահված անձանց վրա: Բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ թեկնածուների քվեաթերթիկները հաշվվել են մրցակիցների օգտին: Գյումրին ներառող ընտրատարածքային երեք հանձնաժողովները տեղամասային արդյունքները վերանայելու եւ քվեները վերահաշվելու 15 դիմում են ստացել վստահված անձանցից, բայց, ի վերջո, վերաբացվել եւ վերահաշվվել է դրանցից 4-ը, մյուսները իրենց դիմումները ետ են վերցրել մինչեւ վերահաշվարկի մեկնարկը: Հիմքեր ունենք հայտարարելու, որ նրանցից մի քանիսի վրա ճնշումներ են բանեցվել:           

 

30. Այսպիսով. ՀՀ Նախագահական ընտրական գործընթացներում խաթարվել են հետեւյալ կարեւոր հանգամանքները, որոնք ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ պիտի ապահովեին.  

 

Ա. Ընտրողները հնարավորություն չեն ունեցել բավարար չափով իրազեկվելու թեկնածուների նախընտրական ծրագրերի մրցակցային որակներին: Ընտրողները հնարավորություն չեն ունեցել բավարար չափով տեղեկանալ, թե ինչ զարգացումներ է ունենալու Հայաստանը այս կամ այն թեկնածուի իշխանության գալու դեպքում:

 

Բ. Ընտրապայքար մղող թեկնածուները չեն ունեցել հավասար մրցակցային պայմաններ. իշխանական թեկնածուի օգտին լայնորեն կիրառվել են անօրինական միջոցներ. ընտրակաշառք, վարչական եւ հանրային միջոցների օգտագործում իրենց օգտին, պաշտոնական դիրքի չարաշահումներ, իսկ մյուսները չեն օգտվել նման միջոցներից կամ չեն կիրառել նման միջոցներ:

 

Գ. Ընտրողների դիրքորոշումը ձեւավորելու կամ առկա դիրքորոշումը փոփոխելու համար կիրառվել են զանազան հակաօրինական հնարքներ. ընտրակաշառք, վարչական ճնշումներ, ցուցակագրումներ, ահաբեկումներ, հավաքագրումներ եւ տեղափոխումներ դեպի ընտրատեղամասեր:

 

Ամփոփելով.

 

31. Մենք սկզբունքային տարբերություններ չենք տեսնում քվեատուփի անմիջական լցոնման եւ մարդկանց վրա զանազան հոգեբանական ու վարչական ճնշումներով, ընտրակաշառքով հավաքագրմամբ, տեղամասեր բերելով եւ կոնկրետ թեկնածուի օգտին քեարկել տալու միջեւ. տարբերությունը համարում ենք տեխնիկական եւ տեխնոլոգիական, բովանդակությամբ նույն բանն է տեղի ունեցել. զանգվածային ընտրակեղծիք:

 

32. Մենք ազդված չենք զանազան միջազգային եւ դիվանագիտական դիտորդական միջանկյալ եզրակացություններից ու կաշկանդված չենք դրանցով: Չզարմանալով զանազան դիվանագիտական եւ միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականների դրվատականության եւ մեղմության վրա, մենք այսով տեղեկացնում ենք, որ մեզ հասկանալի են նրանց քաղաքական շահագրգռությունները ճիշտ այնպես, որպես դրանք անընդունելի են մեզ համար, եւ, որ իրենք հերթական ձախորդությունն ունեցան այդպես էլ ժողովրդավարություն չտեսած հայաստանյան հանրության աչքում հերթական անգամ վարկաբեկել Ժողովրդավարությունը:

 

33. Մենք համոզված ենք, որ ՀՀ նախագահական ընտրությունների 2008 թվի փետրվարի 19-ի քվեարկությունը չէր կարող արտացոլել հայաստանյան ընտրողների հավաքական կամքը: Այդ կամքը այլասերվել է բոլոր այն օրինախախտումներով, որոնց հիշատակումներից, որոնցով լեցուն է հայաստանյան մամուլը, գործընկեր կազմակերպությունների դիտարկումները, բլոգերների նյութերը, որ ընդհանրացվեցին վերեւում:

 

34. Առայժմ չեն բացահայտված ու պատժված 2005 թվի նոյեմբերի 27-ի Սահմանադրական հանրաքվեի կեղծարարները, որոնք, ընտրողների 7-10 տոկոսանոց մասնակցությունը կեղծեցին եւ դարձրին շուրջ 65 տոկոս, իբր` 6 տոկոսով ավելի, քան ՀՀ ԱԺ մայիսի 12-ի քվեարկության` իրենց իսկ հայտարարած մասնակցությունն էր: Առայժմ չեն բացահայտված ու պատժված նաեւ 2007 թվի մայիսի 12-ի ՀՀ ԱԺ ընտրություններին նախորդած վարչական ռեսուրսի օգտագործման, քվեարկության օրվա ընտրակաշառքը, քվեարկության եւ քվեների հաշվարկի ժամանակ տեղ գտած օրինախախտումների նախաձեռնողներն ու իրականացնողները նախաձեռնողների ու դրա մասնակիցների բազմապատիկ մեծամասնությունը: Սա մի անուղղակի հանգամանք է, որ մեզ հիմքեր է տալիս եզրակացնելու, թե Սահմանադրական հանրաքվեի եւ ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների կեղծարարները բարոյապես իրավազոր չէին ՀՀ նախագահական ընտրություններ կազմակերպել եւ անցկացնել: Հավասարապես մեղավոր ենք համարում նրանց հովանավորներին եւ քաջալերողներին:

 

35. Նույն խմբում ենք դիտարկում ինչպես վարչական, նեոֆեոդալական եւ թաղային ճնշումներ բանեցնողներին, այնպես էլ` այդ ճնշումներին ենթարկվողներին, ինչպես ընտրակաշառք բաժանողներին, այնպես էլ` կաշառակերներին: Դատապարտելի են բոլոր նրանք, ովքեր որեւէ կերպ խաթարեցին ընտրողների ազատ կամաարտահայտումը:

 

36. Տեղի ունեցածը ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը թերզարգացած է եւ հասարակական-քաղաքական կյանքի զարգացումներում իրական դերակատարության համար` վտիտ:  

 

Եզրակացնելով.

 

37. Մենք համարում ենք, որ մեր եւ մեր վստահելի գործընկերների դիտարկումների ընթացքում արձանագրված բոլոր ընտրախախտումները (ԶԼՄ գրաքննություն եւ ինքնագրաքննություն, անբարեխիղճ լուսաբանում, վարչական եւ հանրային միջոցների չարաշահում, զանգվածային ընտրակաշառք, վարչական եւ այլ ահաբեկում, ճնշումներ կամաարտահայտման վրա եւ այլն) այնքան մեծ ծավալ են կազմում, որ անհնար է դառնում մեր կողմից ԿԸՀ հրապարակած վերջնական արդյունքների վավերականության ընդունումը: Մենք չենք կարող հրապարակված պաշտոնական արդյունքները համարել վավերական:

 

38. Տեղի ունեցած բոլոր զանգվածային ընտրախախտումների, հեռարձակող ԶԼՄ-ների կողմնակալ աշխատանքի, ընտրողների նկատմամբ կիրառված բոլոր ճնշումների, նրանց զանգվածային կաշառման, ահաբեկման, հավաքագրման, ենթակայացման եւ թելադրանքով քվեարկության, լրագրողների, դիտորդների, վստահված անձանց նկատմամբ բոլոր բռնությունների գլխավոր պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:

 

39. Մենք արձանագրում ենք, որ տեղի ունեցածը ՀՀ նախագահական ընտրությունների նմանակում էր, տեղի ունեցածը զանգվածային միջոցառում էր Ընտրություններ անվան տակ, ինչի համար ծախսվեցին են հսկայական հանրային միջոցներ, օժանդակություններ` գործընկեր երկրներից եւ միջազգային կառուցներից: Տեղի ունեցածը ՀՀ ԱԺ ընտրությունների կեղծիքներով ամրագրված պետության զավթման ուղղակի հետեւանքն էր: Վստահաբար հայտարարում ենք, որ Ընտրություններ միջոցառումը կազմակերպող իշխանությունները իրականում ժողովրդավարությունը չեն հասկանում եւ չեն ընդունում:  

 

40. Մենք քաջալերում ենք բոլոր այն ուժերին, ովքեր դավանում են Ժողովրդավարական արժեքները` գոտեպնդվել եւ դիմագրավել հակաժողովրդավարական եւ հակաժողովրդական բռնաճնշումներին: Մենք անվերապահորեն հավատում ենք Ժողովրդավարությանն ու, որ Հայաստանը զարգացման այլընտրանք չունի: Ոլորտի խայտառակ ավանդույթները թույլ են տալիս հայտարարել, որ հույս չունենք, թե օրինախախտումների եւ ընտրակեղծիքների կազմակերպիչներն ու պարագլուխները պատժվելու են այս իշխանությունների օրոք:

 

29 փետրվարի, 2008

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի անունից

Խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter