Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ավետիս երգչախմբի համերգը Գյումրիում

 

03 | 02 | 2008 | 18:30 | Ռեպորտաժ

 

Մեծ չէ արտասահմանում բնակվող այն հայերի թիվը, ովքեր թողնելով բարեկեցիկ կյանքը, վերադառնում են հայրենիք, բնակություն հաստատում եւ պայքարում դժվարությունների դեմ` ինչպես իսկական հայրենասեր: Այդ քչերից մեկն է Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայություն Բարեգործական Ընկերության հիմնադիր, նախագահ Լևոն Պարտագճյանը, ով թողնելով տաք  Կալիֆորնիան` ընտանիքով եկել է Հայաստան, հաստատվել Երևանում:

 

-Ես ուրախ եմ, որ զավակներս կրթվել ու դաստիարակվել են Հայաստանում: Երբևէ չեմ էլ մտածել ետ վերադառնալու մասին, չնայած նույնիսկ հալածվել եմ հայրենիքում կատարած բարեգործության համար, բայց վճռականորեն մնացել ենք պիտի մնանք: Չար մարդկանցից չենք վախենում, նրանց դեմ պայքարում ենք Աստծո օգնությամբ:

 

Լևոն Պարտագճյանը  երկրաշարժի տարիներին բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Գյումրիում` սատարելով աղետյալներին նյութապես և հոգեպես: Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայություն Բարեգործական Ընկերությունը 1991 թվականից շուրջ 430 ընտանիքների հոգեւոր  խնամակալությամբ է զբաղվել, այսօր էլ չի դադարել բարեգործական ակցիաների իրականացումը` ճամբարներ, ամանորյա միջոցառումներ, նվերներ գյումրեցի մանուկներին և այլն:

 

1995 թվականից` արդեն 12 տարի գործող Քրիստոնեական Մշակութային Միջազգային Ծառայություն Բարեգործական Ընկերությունն ուղղակի կապ ունի իր բովանդակության հետ` հայկական մշակույթը ներկայացնել միջազգային մասշտաբներով: Կազմակերպության սկզբնական ու հիմնական նպատակը եղել է Հայաստանի ծանր տարիներին երեխաներին նյութապես աջակցելը, բայց փոխվում են ժամանակները, դրանց հետ նաև մարդկանց կարիքները:

 

Չորս տարի առաջ Լևոն Պարտագճյանի և նրա դստեր` Նաիրիի ջանքերով հիմնադրվեց Ավետիս պրոֆեսիոնալ երգչախումբը` 8 տղա և 10 աղջիկ կազմով: Երգչախումբը, պարոն Պարտագճյանի խորը համոզմամբ աշխարհում իր ոճի մեջ առաջինն է իր որակներով ու նպատակներով, քանզի բարձրացնում և տարածում է ազգային հոգևոր արժեքները:

 

-Մենք կատարում ենք մշակութային գործ և ցավում եմ, որ ղեկավարները մեզ չեն աջակցում: Ղեկավարի համար գլխավորը պետք է լինի ոչ թե պաշտոնի ստանձնումը, այլ դրա ծառայեցումը ժողովրդին, -վստահեցնում է պարոն Պարտագճյանը:

 

Հունվարի 27-ին Գյումրիի Արվեստների Ակադեմիայի դահլիճում Ավետիս երգչախումբը հանդես եկավ տոնական համերգով` նվիրված Հիսուս Քրիստոսի ծնունդին: Երգչախմբի ելույթը հոգեւոր մեծ բավականություն պարգեւեց ներկաներին: Հուզիչ էին ինչպես Ավետիս երգչախմբի, այնպես էլ Զանգակներ նվագախմբի ելույթները, բայց հատկապես տպավորիչ էր Լևոն Պարտագճյանի ելույթը` երգչախմբի հետ:

Հոգեւոր երաժշտությունն անմահություն է սփռում իր շուրջը` մեծապես նպաստելով մարդկային ներաշխարհի ձևավորմանը: Այդ մաիսն էին վկայում նաև համերգի ավարտին ունկնդիրների հայտնած կարծիքները:

 

-Այս խումբը մեր գանձն է, հարստությունը: 15 տարուց ավել նման հաճույք չէի ստացել: Խմբի անդամներից յուրաքանչյուրն առանձին տաղանդներ են,-համերգից հետո նշեց ունկնդիրներից Ժաննա Գեւորգյանը:

 

-Նման երաժշտություն չէի լսել երկար տարիներ, հոգու հանգստություն բերող երաժշտություն է: Այստեղ գտնում ես քեզ և խաղաղվում,-հոգևոր երաժշտության մասին իր կարծիքում նշեց թիվ 38 կրթօջախի տնօրեն Գոհար Շահբազյանը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԾՐԱԳԻՐ

ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐՆԳ

2005 ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

2005 ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 ՀԱՆՐԱՔՎԵ

 

 

Կուռքերին թաղելու ժամանակը

Հրապարակախոսություն

Լեւոն Բարսեղյան

 

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ,

1999, 2002, 2005

ընտրություններ,

Պատվավոր քաղաքացիներ,

Վարպետ կրծքանշանակիրներ,

ՀՀ ՏԻ մասին օրենքը

 

Հանրային կարծիքն ըստ Ասպարեզ ակումբի հետազոտությունների  


2005 թվի Նոյեմբերի 27-ին

հանրաքվեի դրված եւ կեղծված հանրաքվեով փոփոխված

ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ ուժը կորցրած Սահմանադրությունը

5 հուլիսի 1995


ՄԻԱՑՅԱԼ ԾՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հրատարակած

Գյումրու ուղեցույց քարտեզը

50 x 70 սմ/սմ չափսի



    բոլոր փողոցները` հին ու նոր անուններով,

թաղամասերը, հուշարձանները,

առաջին անհրաժեշտության հիմնարկները,

մշակույթի օջախները, հյուրանոցները,

տաքսի ծառայությունները մեկտեղ


1 սմ-ում 150 մետր մասշտաբով

կավճապատ թղթի վրա

Գինը 1000 դրամ

Առաքումները.

Հայաստանում 1500 դրամ

(Առաքվում է ծալված),

Արտասահման` 3000 դրամ

(Առաքվում է ծալված),


Մեծաքանակ գնումների դեպքում նախատեսվում են մինչեւ 35 տոկոս կազմող զեղչեր


Գնումների եւ պատվերների համար դիմեք. [email protected]

Հեռախոս. + 374 312 30622


ԻՄԱՑԵՔ.

եթե գնում եք Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի արտադրած այս ուղեցույց քարտեզը, անուղղակիորեն օգնում եք ակումբին եւ նպաստում ակումբի զարգացմանը


 

 

Գյումրու փառապանծ Շիրակ ֆուտբոլային ակումբի խորհրդանիշը

 

mail to [email protected]


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter