Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Համաժողովրդական Շարժման Կենտրոնի Գնահատականը ԵԽԽՎ 1620 բանաձեւին

 

01 | 07 | 2008 | 12:00 | Հայտարարություն

 

ԵԽԽՎ 1620 բանաձեւը եւ նրա ընդունման հետ կապված զարգացումների մեր գնահատականը միանշանակ չէ: Առկա են զարգացումների եւ դրական, եւ բացասական միտումներ:

 

Դրական զարգացումները հետեւյալն են.

 

       Հայաստանի իշխանությունների աճպարարությունները եւ նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին ըստ էության տապալվեցին,  պահանջների կատարումը համարվեց անբավարար, ինչի հետեւանքով հարցը ընդգրկեց ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգ:

       Շնորհիվ նոր` 1620 բանաձեւի, Հայաստանի իշխանությունների գործողությունները կշարունակեն մնալ ԵԽԽՎ վերահսկողության ներքո` համապատսխան պատժամիջոցների գործադրման հնարավորության պահպանման պայմաններում:

       Մինչ 1609 բանաձեւի կատարման պահանջը մնում է ուժի մեջ 1620 բանաձեւը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին որոնք կօգնեն ժողովրդավարական ազատությունների  վերականգնման համաժողովրդական պայքարին:

       Մենք մասնավորապես ողջունում ենք Ա1+-ի համար այս անգամ բաց արդար եւ հրապարակային մրցույթ անցկացնելու պահանջի ընդգրկումը փաստաթղթի մեջ:

       Մենք նաեւ ողջունում ենք քաղբանարկյալների ազատման հետ կապված ավելի հստակեցված եւ համապարփակ նոր պահանջները£ Ողջունելի է նաեւ ԵԽ Մարդու իրավուքների հանձնակատարին տրված հանձնարարականըª սեպտեմբերին Մոնիտորինգային հանձնաժողովին զեկուցել մարտի 1-ի հետաքննող մարմնի եւ քաղբանտարկյալների ազատման հետ կապված խնդիրների առաջընթացի մասին:

       Մենք ողջունում ենք բանաձեւի այն պնդումը, որ իշխանությունների չպիտի անհարկի սահմանափակումներ պարտադրեն ընդդիմության հանրահավաքների նկատմամբ, հատկապես հանրահավաքի տեղի ընտրության հարցում:

 

Բացասական զարգացումները

       Եվրոպայի խորհուրդը ապացուցեց իր անկարողությունը` Հայաստանի իշխանություններին պարտադրելու 1609 բանաձեւի պահանջների կատարումը իր նախանշած ժամկետում: Դա հետեւանք է այս հարցում Եվրոպական խորհրդի ցուցադրած անվճռականության եւ անսկզբունքայնության£ Աշխարհաքաղաքական եւ շահադիտական հաշվարկները գերակայեցին ժողովրդավարական սկզբունքներին նվիրվածության նկատմամբ£ Նման զարգացման անմիջական պատասխանատուներն են համազեկուցողներ Պրեսկոտը եւ Կոլոմբյեն: Քաղբանտարկյալների անազատության մեջ մնալու ամեն նոր օրը ընկնելու է նրանց խղճի վրա£

       Տարակուսանք է հարուցում ԵԽԽՎ-ի 1620 բանաձեւի արձագանքը հավաքների ազատության վերականգնման պահանջի կատարման վերաբերյալ, մասնավորապես` հունիսի 20-ի հանրահավաքի վերջին պահին ոստիկանության կողմից թույլատրելու ողջունումը, այն դեպքում, երբ հանրահավաքը պաշտոնապես արգելվել էր, իսկ ոստիկանությունը, ամբողջ Հայաստանում խախտելով մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, մինչեւ վերջին պահը ապօրինաբար խոչնդոտել է հանրահավաքի անցկացմանը:

       Որեւէ քննադատությանը չի դիմանում նաեւ մարտի 1-ի հանձնաժողովի կազմավորման պահանջի կատարման վերաբերյալ բանաձեի գնահատականը: Մենք չենք ընդունում այդ հանձնաժողովի անկախությունը, վստահելիությունը եւ հրապարակայնությունը գնահատելուց հրաժարվելը այն պատճառաբանությամբ, որ հանձնաժողովը միայն վերջին է պահին ստեղծվել: Նախ` որովհետեւ միտումնավոր այդ ուշացման մեղավորը հենց իշխանություններն են, երկրորդ` առանց երկրորդ կողմի հավասարազոր ներկայացվածության որեւէ հանձնաժողով չի կարող վստահություն ներշնչել: Այսինքն` այս խնդիրը պետք է կոշտ գնահատական ստանար ԵԽԽՎ-ի կողմից, ինչը չի արվել:


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս        

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter