Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանում քաղաքական հայացքների եւ քաղաքացիական դիրքորոշման համար քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիների (քաղբանտարկյալների) վերաբերյալ հարուցված գործերում առկա հիմնական խախտումների եւ մարդու իրավունքի ոտնահարման վերաբերյալ

 

18 | 07 | 2008 | 21:00 | Համառոտ տեղեկանք

 

English version

  

Հունիսի 17, 2008

 

Ստորեւ բերվում է Հայաստանում ընտրական գործընթացների հետ կապված քաղաքական հայացքների եւ քաղաքացիական դիրքորոշման համար քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիների (քաղբանտարկյալների) վերաբերյալ հարուցված գործերում առկա հիմնական խախտումների եւ մարդու իրավունքների ոտնահարումների համառոտ նկարագիրը: Յուրաքանչյուր տիպի  խախտման վերաբերյալ բերվում է միայն մեկ քրեական գործի օրինակ, չնայած նմանատիպ դեպքերը բազմաթիվ են: Վերլուծությունը պատրաստված է դատապաշտպանների եւ Հելսինկյան ընկերակցության կողմից տրված տվյալների հիման վրա:

 

Խուզարկության ժամանակ տեղի ունեցած խախտումները

 

Խուզարկության արձանագրությունը պարունակում է տեղի, ժամանակի, հանգամանքների վերաբերյալ անճշտություններ, ինչին չի անդրադարձել նախաքննության մարմինը եւ դատարանը (Տաթեւ Գասպարյան և այլք):

 

Խուզարկության ժամանակ չի ապահովվել ընթերականների ներկայությունն ըստ օրենքի պահանջների (Արարատ Զուրաբյան և այլոք):

 

Խուզարկությունը կատարվել է ոչ ըստ որոշման մեջ նշված հարցերի (Երջանիկ Աբգարյան և այլոք):

 

Խուզարկությունից հետո առգրավված առարկաները չեն փաթեթավորվել, չեն կնքվել (Հովհաննես Հարությունյան և այլոք):

 

Ձերբակալման ժամանակ տեղի ունեցած խախտումները

 

Քաղաքացիները ձերբակալվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից անմիջապես չեն ստացել իրենց իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում (Վարդան Ղավալբաբունց):

 

Ձերբակալվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն հայտարարվելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար պետք է ստանաին ձերբակալելու կամ խափանման միջոց ընտրելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշման պատճենը, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` դրա պատճենը, ինչը չի արվել (օր. Քրստոֆոր Էլազյան):

 

Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին, սակայն այս դրույթը եւս խախտվել է (Վահե Ղազարյան):

 

Ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը քաղաքացուն հայտարարելու պահից հետո պաշտպան ունենալու իրավունքի խախտումները. չի տեղեկացվել պաշտպան ունենալու իրավունքի մասին (Նվեր Սարգսյան), ճնշումներ են գործադրվել որպեսզի քաղաքացին հրաժարվի պաշտպանից (Մկրտիչ Աբրահամյան), հարազատների կողմից պաշտպանի ներգրավվումը տարբեր անհիմն պատճառաբանություններով մերժվել է (Ռուբիկ Ոսկանյան):

 

Օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո ձերբակալված անձը չի արձակվել, չնայած չի եղել դատարանի որոշումը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին (Գագիկ Ջհանգիրյան):

 

Հարազատները չեն տեղեկացվել քաղաքացու գտնվելու վայրի մասին (Վարդգես Գասպարի):

 

Նախաքննության ժամանակ տեղի ունեցած խախտումները

 

Նախաքննության ընթացքում հարցաքնությունները զուգորդվել են ճնշումներով եւ ֆիզիկական բռնություններով (Քրիստափոր Էլազյան, Կարեն Թարխանյան, Նվեր Սարգսյան, Ռուբիկ Ոսկանյան):

 

Խախտվել է քրեական դատավարության օրենսգրքի 86 հոդվածի 4 կետի դրույթը` (Որպես վկա չեն կարող կանչվել եւ հարացքննվել հետաքննության մարմնի աշխատակիցը`  կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի): Խախտվել է գրեթե բոլոր քրեական գործերով, որոնք առաջադրված են եղել քրեական օրենսգրքի 316-1,2 (Դիմադրություն իշխանության ներկայացուցչին) եւ 225-1,2 (Զանգվածային անկարգություններ) հոդվածներով:

 

Քաղաքացուն զրկել են փաստաբանական օգնությունից (Նվեր Ստեփանյան)` խաբեությունով, ճնշումներով:

 

Կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց առանց պատճառաբանված որոշման (գրեթե բոլոր դեպքերը):

 

Թեեւ կալանքը կիրառել են, բայց քննչական որեւէ գործողություն չի կատարվել (չեն հարցաքննել ոչ մի անգամ) կամ հազվադեպ (մասնավորապես ՀՀ Քր օչ.-ի 300 (Պետական իշխանության յուրացում) հոդվածով կալանավորների դեպքում):

 

Բժշկական փորձաքննությունը չի կատարվել կամ կատարվել է ուշացումով (3 օրից ավելի), իսկ եզրակացությունը տրվել է ուշացումով (մեկ ամիս անց եւ ավելին) կամ ընդհանրապես չի տրվել (օր. Մուշեղ Սաղաթելյան):

 

Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ազատազրկված բոլոր քաղաքացիների  գործերը անջատվել են մայր գործից, ինչից կորել է գործերի ամբողջականությունը:

 

Կալանքի ժամանակ տեսակցությունը հարազատների հետ արհեստականորեն խոչընդոտվել է, թույլ են տվել Արդարադատության նախարարի հրահանգից հետո, ինչը անօրինական է, քանի որ կարող էր թուլատրվել միայն նախաքննական մարմնի կողմից (մոտ 80 կալանավոր):

 

Կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուն չեն ծանոթացրել նախաքննության խմբի կազմին, որպեսզի նա կարողանան օգտվել բացարկի իրավունքից (Վարդգես Հայոցյան):

 

Հարցաքննությունների ժամանակ տեղի են ունեցել քննչական խմբի կողմից բազմաթիվ խախտումներ, որոնց չի անդրադարձել դատարանը (Սիմոն Ամիրխանյան եւ Սամվել Կարապետյան):

 

Քաղաքացիները ներգրավվել են գործի մեջ որպես վկա, սակայն հարցաքննվել են որպես կասկածյալ` չծանոթացվելով իրանց իրավունքների հետ (Զաքար Մաթեւոսյան, Արշակ Բանուչյան):

 

Հացադուլի ժամանակ կալանավորվածներին չեն առանձնացրել համապատասխան խցեր (Պետրոս Մակեյան), հացադուլավորներին ենթարկել են ճնշումների (Դավիթ Մաթեւոսյան):

 

Խոշտանգված մարդիկ կալանավայրերում բժշկական օգնություն չեն ստացել (օր. Կարեն Թարխանյանի տեսողուղյունը վտանգված է, իսկ համապատասխան բժշկական օգնություն չի տրամադրվում):

 

Հետախուզման մասին որոշումը կայացվել է, իսկ քաղաքացին նույնիսկ չի ստացել պատշաճ ծանուցում ներկայանալու համար (Արարատ Զուրաբյան): 

  

Դատական փուլում տեղի ունեցած խախտումները

 

Դատարանը չի ստեղծել մրցակցության հավասար պայմաններ երկու կողմերի համար`

 

անընդհատ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունները վկաներ ներգրավվելու վերաբերյալ (Արմեն Ավագյան):

 

չի քննարկել պաշտպանական կողմի միջնորդությունները (Դավիթ Առաքելյան):

 

քրեական դատարանում խմբագրվել են նիստերի արձանագրությունները (Կարեն Թարխանյան):

 

խոչընդոտվել է լրագրողի աշխատանքները դատական նիստերի ժամանակ (Միսակ Հովակիմյան)

 

դատարանի նիստը անցկացվել է դուռըփակ (փակվել են դռնբաց դատական նիստերի դռները), (Պետրոս Մակեյան, Աշոտ Զաքարյան, Շոթա Սաղաթելյան) եւ դռնփակ, առանց համապատասխան որոշում ընդունելու (Իսահակ Մալխասյան):

 

հոգեբանական ճնշում է իրականացվել ամբաստանյալների նկատմամբ (Սամվել Կարապետյան եւ Սիմոն Ամիրխանյան):

                       

Դատարանը ակնհայտորեն ուղղորդվել է դատախազի կողմից (բոլոր դատվարություններում, առանց բացառությունների):

 

Դատարանը հաշվի չի առել նիստին տեղի ունեցած բռնության մասին (լրագրողին հարվածելը, Միսակ Հովակիմյան):

 

Մարտի 1-ի քրեական գործով որեւէ դատական նիստին չի ներկայացել պատշաճ լիազորություններ ունեցող դատախազ, որովհետեւ համաձայան ՀՀ Դատախազության մասին օրենքի հոդված 26-ի, մարտի 1-ի քրեական գործերով այդպիսի դատախազ է հանդիսանում ՀՀ Գլխավոր դատախազը, ով իրականացրել է քրեական գործերի վերահսկողությունը եւ ստորագրել է մեղադրական եզրակացությունները:

 

Դատական կարգով ոչ մի քաղաքացի տուժող չի ճանաչվել` չնայած դատաբժշկական առկա փորձագիտական տվյալների, իսկ ոստիկանները, որոնք չեն ստացել որեւէ մարմնական վնասվածք, ժանաչվել են տուժող:

 

Գործերի վերաքննիչ բողոքարկման կարգի ժամկետների խախտում` մինչեւ 20 օր ուշացումով (Հուսիկ Բաղդասարյան):

 

Հույս ՀԿ, Երեւան,

հունիսի 17, 2008 


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter