Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայկական տեռոր կամ հիտլերյուգենդը գրոհում է

 

19 | 07 | 2008 | 15:00 | Հայտարարություն  

 

Հայաստանում քաղաքական համոզմունքների պատճառով կատարվող բռնությունները եւ հրահրման փորձերը՝ հասցեական թե խմբային (հարձակումները Հյուսիսային պողոտայի ցուցարարների վրա, Միասին-ի կազմակերպած գարեջրային ռոքը), ցավոք, դարձել են արդեն առօրեական: Մենք գտնում ենք, որ արձանագրված իրադարձություններն ավելին են, քան շարքային խուլիգանությունները եւ համարում ենք, որ այն հայ պրոիշխանական երիտասարդությանը համակած վիճակի հստակ ախտանշաններ են: Իսկ հիվանդությունն ախտորոշելու համար անհրաժեշտ է հետազոտել նրա ակունքները:

 

Հասարակության մեջ աստիճանաբար արմատավորվում է այն գիտակցումը, որ վերջին տարին անցել է համընգրկուն, չթուլացող տեռորի պայմաններում: Տեռորի առաջին բացահայտ դրսեւորումները երեւացին դեռեւս անցած տարվա կեսերին՝ նախորդելով նախընտրական քարոզարշավի մեկնարկը, երբ բոլոր հեռուստաընկերություններն սկսեցին աննախադեպ հակաքարոզչություն ներկայիս արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ: Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց տեռորի տեղեկատվական բաղադրիչը համալրվեց վարչական տեռորով: Պետական եւ կուսակցական շրջանակներից կախում ունեցող բոլոր տեսակի ծառայողներն ու աշխատակիցները դարձան քվեդ՝ աշխատանքիդ դիմաց տիպիկ շանտաժի թիրախ: Ընտրություններից եւ մարտի 1-ից հետո տեռորի ներկապնակը գրեթե ավարտուն դարձավ: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը, իսկ գիշերը` նաեւ նրան միացած բանակը կազմակերպեցին խաղաղ ցուցարարների հաշվեհարդարը` անցնելով բացահայտ ուժային տեռորի, որը քողարկվեց եւ լեգիտիմացվեց Ազգային ժողովի նախաձեռնած օրենսդրական տեռորով (հակասահմանադրական օրենքը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, երթերը, ցույցերը, հանրահավաքները կանոնակարգող օրենքի նույնատիպ փոփոխությունները եւ այլն): Ռեժիմի վերջին` դատական տեռորը, տրամաբանական ավարտի հասցրեց իր զարգացումը` որդեգրելով օրինականացված տեռորի քաղաքականությունը: Պատմությունն ու քաղաքագիտությունը մատնացույց են անում միայն մեկ ռեժիմ, որի գործառնության հիմքում ընկած է օրինականացված տեռորի սկզբունքը` ֆաշիզմը: Ֆաշիստական Գերմանիայի եւ ներկայիս Հայաստանի միջեւ ընդհանրություններն ու համեմատականները բազմաթիվ են: Տեղի խնայողության նպատակով անդրադառնանք միայն ֆաշիզմի երիտասարդական շերտին:

 

Հիմնվելով 1926թ. հուլիսի 3-ին` Հիտլերյուգենդի անդամներն իրենց ավագ ընկերների հրահանգներով եւ օրհնությամբ արեցին ամեն ինչ Վայմարյան հանրապետության սահմանադրական հիմքերը խարխլելու, գերմանական նորաստեղծ ժողովրդավարությունը վերացնելու համար։ Զինվելով գերմանական ռասայի գերազանցության, ազգային միաբանության եւ զինվորական տիպի համերաշխության կարգախոսներով՝ ֆաշիստները չխորշեցին ցանկացած միջոցից իրենց նպատակին հասնելու համար։

 

Ավելի լավ է երկրում համերաշխություն լինի, քան` ժողովրդավարություն,- հունիսի 17-ին Համերաշխություն շարժման կազմակերպած համաժողովում հայտարարեց շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը՝ ավելացնելով, որ մենք կողմ ենք այն ամենին, ինչը համախմբում է ազգին և դեմ ենք այն ամենին` ինչը տրոհում է ազգը։ Ազգը տրոհող գործոնների վերլուծության միտումնավոր անտեսումը եւ տոտալ համերաշխությունը որպես ազգի փրկության միակ գրավական հայտարարումը ֆաշիզմի՝ իշխանությունը պահպանելու ամենահին եւ փորձված միջոցն է, որի արդյունավետությունը հաստատել են Մուսոլինին, Հիտլերը, Ֆրանկոն եւ նրանց գործընկերները։

 

1935թ. սեպտեմբերի 5-ին Ադոլֆ Հիտլերը, ելույթ ունենալով Նյուրենբերգյան կուսակցական համագումարում, հայտարարեց. Մեզ պետք չեն ինտելեկտուալ վարժանքներ: Գիտելիքը կործանարար է իմ երիտասարդության համար: Մեր կարծիքով ապագայի երիտասարդ գերմանացին պետք է լինի բարեկազմ եւ կտրուկ՝ ինչպես քերծեն, ճկուն՝ ինչպես մաշկը, եւ ամուր՝ ինչպես Կրուպպի պողպատը: Հիտլերյան հրահանգների ոգով վարժեցված, ցանկացած հրաման անվերապահորեն կատարող, բռնությունների եւ հաշվեհարդարների սովոր երիտասարդները հետագայում դարձան բոլոր տեսակի սքինհեդների, սափրագլուխների եւ նրանց գործընկերների նախատիպը:

 

Հայաստանի քրեական-օլիգարխիկ վարչախումբը լավագույնս օգտագործեց ֆաշիստական Հիտլերյուգենդի պատմական ժառանգությունը: Բռնություններն երիտասարդ ակտիվիստների նկատմամբ, խաղաղ ցուցարարների դեմ ուղղված հարձակումները, ՄԻԱԿ-ածին գարեջրային պրովոկացիաները մեկ շղթայի համակարգված օղակներն են, որոնց նպատակը մեկն է` հայ հասարակությանը հնազանդեցնել Հայաստանի ֆաշիստական քաղցկեղին:

 

Այս եւ բազմաթիվ այլ զուգահեռները վկայում են, որ

 

Տեռորի օրինականացումով Հայաստանի քրեական-օլիգարխիկ վարչախումբը վերջնականապես ոտք դրեց ֆաշիզմի ճանապարհը եւ նրա կողմից նախաձեռնվող ցանկացած գործողություն պետք է դիտարկել միայն այդ համատեքստում:

 

Վարչախումբն ակտիվորեն ձեւավորում է Հիտլեյուգենդի սեփական բջիջներ, կարող են ունենալ ինչպես կուսակցական (ՄԻԱԿ, Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, Մեկ ազգ) կամ հասարակական (Համերաշխություն, Միասին, Բազե) այնպես էլ մարզական երանգավորում (արեւելյան մարզաձեւերի ֆեդերացիաներ, բռնցքամարտի դպրոցներ եւ այլն), սակայն բոլորն էլ ծրագրավորված են ֆաշիստական գաղափարախոսության հիման վրա։

 

Հուլիսի 2-ի դեպքը կարեւորվում է նաեւ հայրենի իրավապահների փաստացի անգործության արձանագրումով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ թե՛ ֆաշիստական խուլիգանները, թե՛ իրավապահ մարմինները հրահանգներ են ստանում մեկ ընդհանուր կենտրոնից։

 

Հայաստանում թափ է հավաքում հայ երիտասարդության ֆաշիստականացումը։ Շատ հայ երիտասարդներ, չդիմադրելով հանցագործ ռեժիմի հրահանգներին, գնում են գիտակցված նենգափոխման՝ Ազատությունն ու Օրենքը փոխարինելով քրեա-ֆաշիստական համերաշխության եւ միասնության կարգախոսներով: Աշխարհի եւ ոչ մի երկիր չի զարգացել՝ ընտրելով օրինականացված տեռորը. վկան՝ նացիստական Գերմանիան։ Հիտլերյան ֆաշիզմի ժառանգորդը թակում է մեր դռները։ Թույլ չտա՛նք նրան տեղ գրավել հասարակական գիտակցության մեջ, արմատավորվել մեր կյանքում, գողանալ մեր զավակներին

 

Վե՛ր կաց քաղաքացիական հոսանք

[email protected]


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter