Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Սեւանը նորից վտանգված է

 

22 | 07 | 2008 | 14:00 | Հայտարարություն

 

Ո՞վ կպատասխանի, եթե ցիանային գերեզմանոցի վրա ահաբեկչական ակտ կատարվի

 

Սևանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված  տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հրավիրել է բնապահպան հասարակայնության ներկայացուցիչներին, քննարկելու «Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) նոր տերերի` «Մադնեուլի»  բաժնետիրական ընկերության կողմից ոսկու նոր արտահանման ձեռնարկության կառուցման հարցը, եւ իր անհանգստությունը հայտնեց այդ կապակցությամբ: 

 

Ներկաներից շատերը խիստ բացասական մոտեցում ցուցաբերեցին: Ամենագլխավոր փաստարկն այն է, որ «Սևանի մասին» ՀՀ օրենքը չի թույլատրում Սևանա լճի ավազանում իրականացնել լճի գոյությանը սպառնացող գործունեություն: 

 

Հիմնական սպառնալիքը ամենաթունավոր նյութերի դասին պատկանող ցիանիդներն են, որոնք օգտագործվում են ոսկու արտահանման տեխնոլոգիաներում: Հիշեցնենք, որ ԱՈԱՁ-ի նախկին տերերի` հնդկական «Vedanta Resources» ընկերության նախագիծը մերժվել է պետական բնապահպանական փորձաքննության կողմից, չնայած այն հավաստիացումներին, թե ցիանիդների համար կկառուցվի անվտանգության բոլոր նորմերին համապատասխանող գերեզմանոց: 

 

Այսպես, նման օբյեկտի նկատմամբ ցանկացած տեխնոգեն վթար կամ տեռորիստական ակտ կարող է ուղղակիորեն ոչնչացնել Սևանա լիճը Կովկասյան տարածաշրջանի ջրային ռազմավարական ռեզերվուարից վերածելով այն 34,860 միլիարդ խմ ծավալով թունավոր ռեզերվուարի:  

 

Սևանի պահպանման համար արդեն իսկ ծախսվել են միլիարդավոր դոլլարներ: Լճի թունավորման դեպքում այդ ծախսերը զրոյի կհավասարվեն: Իսկ պետբյուջեն ոսկու արտահանումից կստանա մինիմալ վճարներ: 

 

Քննարկման ընթացքում պարզ դարձավ նաև, որ ընկերությունը պատրաստվում է շահագրգիռ կողմերի համար ճանաչողական այցելություն կազմակերպել, որպեսզի ապացուցի նոր տեխնոլոգիաների առավելությունը եվ կառուցման անվտանգությունը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առջև էլ դրված է գիտնականների մասնակցության հարցը: ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի հանձնաժողովը քննարկել է այդ առաջարկությունը, սակայն դեռ ոչինչ չի որոշել: 

 

ԱՈԱՁ-ի նոր տերը «Մադնեուլի» բաժնետիրական ընկերությունն է, որը «Geo Prom Mining» միջազգային հոլդինգի մասն է: «Մադնեուլի» բաժնետիրական ընկերության հետևում կանգնած է ռուսական ՊՌՈՄԻՆՎԵՍՏ բանկը: 

 

Մեր տեղեկությունների համաձայն ընկերությունը մտադիր է կառուցել ձեռնարկությունը հենց Սևանա լճի ավազանի տարածքում` Սոդքում, քանի որ ֆաբրիկայի ավելի քան 40 կմ հեռավորությունը ոսկու արտահանման վայրից ընկերությունը համարում է ոչ շահութաբեր: 

 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ

 Ինգա Զարաֆյան


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter