Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Առաջին անգամ երկու երկրների պատմության մեջ

 

24 | 07 | 2008 | 10:00 | լուր

 

Ֆուտբոլ Կարսում` Օգոստոսի 9-ին, Գյումրիում` օգոստոսի 14-ին

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մամլո ասուլիսի ժամանակ պատմեց այն համաձայնության մասին, որ ձեռք էր բերվել անցած կիրակի Կարսում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչների եւ լրագրողների հետ. Հայաստանի եւ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենալու Գյումրի եւ Կարս հարեւան քաղաքների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ֆուտբոլային ընկերական հանդիպումներ:

 

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի դրամաշնորհային օժանդակությամբ նախաձեռնել եւ իրականացնում է Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրային հարաբերությունների զարգացում ծրագիրը: [12.05.2007-31.08.2008]

 

Ծրագրի շրջանակներում Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ ներկայացուցիչները 2007 մայիսից 3 անգամ այցելել են Կարս, աշխատանքային կապեր են հաստատել այնտեղ գտնվող ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ, նկարահանվել է ֆիլմ Կարսում գտնվող ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների մասին: Ֆիլմը թարգմանվում է թուրքերեն եւ տրամադրվելու է Գյումրու բոլոր հեռուստաընկերություններին եւ Կարսի միակ Սերհատ հեռուստառադիոընկերությանը, գրվել է հոդվածաշար Կարսում գտնվող ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների մասին (http://www.asparez.am/aboutus/projects/12apr-30nov/gyumri-kars-article.pdf):

 

Հոդվածաշարը թարգմանվել է թուրքերեն եւ տրամադրվելու է Կարսի ԶԼՄ-ներին: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է լուսանկարային բազա Կարսի եւ այնտեղ գործող լրատվամիջոցների ու լրագրողների մասին:  

 

Ամենագլխավորը. տեւական բանակցությունների արդյունքնում համաձայնություն է ձեռք բերվել Կարսի լրագրողական հանրույթի հետ երկու ընկերական ֆուտբոլային հանդիպումների անցկացման մասին: Առաջին ֆուտբոլային հանդիպումը տեղցի է ունենալու Կարսում` օգոստոսի 9-ին ժամը 17-ին (տեղական ժամանակով): Երկրորդ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու Գյումրիում` օգոստոսի 14-ին ժամը 17-ին (տեղական ժամանակով): Գյումրու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված թիմը մեկնելու է Կարս օգոստոսի 8-ին եւ վերադառնալու է 10 (11)-ին: Իսկ Կարսի թիմը ժամանելու է Հայաստան օգոստոսի 13-ին, եւ վերադառնալու է օգոստոսի 15 (16)-ին: Ֆուտբոլային հանդիպումներին ներկա կարող են գտնվել բոլոր հետաքրքրված անձինք:

 

-Մեր թուրք գործընկերները խիստ զարմացան, երբ ես ասացի, թե մեր կողմից կարող են աղջիկներ էլ խաղալ, հետաքրքրված են,-պատմեց Լ.Բարսեղյանը,-պայմանավորվեցինք, որ հանդիպումները ընկերական են, ու ոտուձեռ չենք ջարդելու, սա իսկապես այն դեպքն է, երբ կարեւոր է ոչ թե հաղթանակը, այլ նախադեպը:

 

Թիմերը կազմվելու են Գյումրու եւ Կարսի ԶԼՄ, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնարկների ներկայացուցիչներից. լրագրողներ, խմբագիրներ, լուսանկարիչներ, դերասաններ, երաժիշտներ, բնապահպաններ եւ այլն: Թիմերին ուղեկցելու է մեկական բժիշկ: Մրցավարները լինելու են տեղացիներ:

 

Թիմերի փոխադարձ այցելությունները ներառում են մեկական քննարկում կլոր սեղանի շուրջ, այցելություն քաղաքների պատմական կենտրոններ (Թուրքիայում, նաեւ` Անի), լրագրողական նյութերի պատրաստում, հետագա հնարավոր համագործակցության կապերի հաստատում: Տեղական եւ մարզային իշխանությունների հետաքրքրության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ իշխանությունների ներկայացուցիչների հետ:

 

Ծրագրի իրականացմանը խորհրդատվությամբ աջակցում է Կոնֆլիկտների լուծման ոչ ավանդական միջոցների առաջադրմամբ Կովկասյան կենտրոնը, ղեկավար` Արտուշ Մկրտչյան:

 

Ծրագրի դրամաշնորհը ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովից կազմում է 20.460 դոլար, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ֆինանսական եւ ոչֆինանսական ներդրումը դրամական արտահայտությամբ կազմում է մոտ 21.000 դոլար (կամավորական աշխատուժ, ավտոմեքենաներ, բենզին եւ այլն):


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter