Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու ավագանին ավելի վատ աշխատել չէր կարող

 

25 | 07 | 2008 | 21:00 | Հայտարարությունը

 

Գյումրու հանրային խորհրդի Հայտարարությունը

Գյումրու ավագանու գործունեության մասին

 

Գյումրու հանրային խորհուրդը, հետեւելով եւ վերլուծելով Գյումրու ավագանու գործունեությանը, այն գնահատում է անբավարար եւ Գյումրու շահերին հիմնականում անհամապատասխան:

 

Մասնավորաբար.

 

Գյումրու ավագանու անդամներից 7-9 հոգի պարբերաբար բացակայում են ավագանու նիստերից, ինչից տուժում է ավագանու կայացրած որոշումների որակը: Մասնավորաբար. եղել է դեպք, երբ ավագանին նիստ է գումարել առանց քվորումի (2007 թ. օգոստոսի 22) եւ այդ նիստում կայացրել է որոշումներ, որոնք ըստ էության անօրինական են: Ավագանին, որ ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, պարտավոր էր ուսումնասիրել տարվա ընթացքում ավագանու նիստերի կեսից ավելիից բացակայած անդամների լիազորությունների դադարեցման հարցը, նման քննարկումներ չի ունեցել, չնայած քննարկման արժանի փաստերի առկայությանը:

 

Չնայած ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի պահանջին, Գյումրու առկա գումարման ավագանին չունի նստավայր, այսինքն չկա հանրության հետ հանդիպումների, մարդկանց բողոքներն ու առաջարկությունները ընդունելու եւ լսելու  պաշտոնական վայր: Ավագանին, չնայած հանրությունից հնչած բազմաթիվ առաջարկներին, խորհուրդներին եւ պահանջներին որեւէ ջանք չի ներդրել նստավայր ունենալու ուղղությամբ: Հանրությանը հայտնի չէ ավագանու կողմից նման ջանքի դրսեւորման որեւէ օրինակ: Ավագանու նստավայրը առավել կարեւոր է այն հանգամանքով, որ, ըստ օրենքի, այստեղ պիտի հանրության համար մատչելի լինեն ավագանու եւ քաղաքապետի բոլոր որոշումներն ու այլ իրավական ակտերը:

 

Գյումրու ավագանու գործունեություն ընդհանուր առմամբ փակ է, ոչ հրապարակային, որոշ դեպքերում` գաղտնի: Ավագանին ընդհանուր առմամբ չի կամենում հանրության համար մեկնաբանել իր կայացրած մի շարք տարօրինակ եւ կասկածելի որոշումներ. օրինակ, այն մասին, թե ինչ օրախնդիր էր Անկախության հրապարակների եղեւնիների հատումը, կամ, թե ինչու պիտի առասպելական գումարներ ծախսվեն քաղաքի կենտրոնական հրապարակում քարե գորգ կառուցելու համար, երբ երկրաշարժից անօթեւան է դեռ 3972 ընտանիք (մոտ 17.000 մարդ), կամ ինչու ավագանին ոչինչ չձեռնարկեց համայնքային միջոցներով կառուցվող բազմաբնակարանային շենքերի կառուցումն ավարտին հասցնելու համար: Ավագանու անդամների ճնշող մեծամասնությունը անցած 3 տարիներին իսպառ հրաժարվեցին մասնակցել հանրային քննարկումներին եւ լրատվամիջոցների նախաձեռնած հարցազրույցներին, հեռուստահաղորդումներին:

 

Գյումրու ավագանին չտեսնված անտարբեր է իր նիստերի մասին օրենքով նախատեսված պայմանների հետեւողական խախտումների նկատմամբ: ՀՀ Տեղական ինքնակառվարման մասին օրենքը նախատեսում է, որ ավագանու հերթական նիստերից առնվազն 7 օր առաջ հանրությունը պիտի իրազեկվի` 2000 հոգու համար 1 տեղում զետեղվող հայտարարություններով` բոլոր թաղամասերում (մոտ 75 վայր` Գյումրիում) եւ, հնարավորության դեպքում` զանգվածային լրատվամիջոցներով: Նման հնարավորություն համայնքային բյուջեն ընձեռում է, բայց Գյումրու տեղական ինքնակառավարման պատմության մեջ օրենքի այս պահանջը երբեք չի կատարվել, մշտապես ոտնահարվել է, իսկ ավագանին երբեք իր դիրքորոշումը չի հայտնել այս օրինախախտման առնչությամբ: Սա վկայում է ավագանու անտարբերությունը իր աշխատանքի հրապարակայնության կարեւորության եւ հետեւողական օրինախախտման նկատմամբ:

 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը պահանջում է ունենալ ավագանու կողմից ընդունված Քաղաքաշինական կանոնադրություն, եւ չնայած այդ մասին հանրության բազմաթիվ հիշեցումներին, Գյումրու ավագանին համառորեն չի ուզում ընդունել այդ փաստաթուղթը, անգամ չի ձեռնարկում դրա նախագծի մշակումը:

 

Չնայած ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի այն պահանջին, թե ավագանին պիտի ընդունի իր Կանոնադրությունը, Գյումրու ավագանին մինչ օրս չունի այդ փաստաթուղթը, որը կոչված է այդ մարմնի աշխատանքը կանոնակարգելու: Ավագանին ապշեցուցիչ համառությամբ ոչ մշակում է նման կանոնակարգի նախագիծ, ոչ դիմում է որեւէ մեկին տեխնիկական օժանդակության համար, եւ ոչ էլ պատրաստվում է վերջապես ինչ-որ եղանակով ունենալ այդ Կանոնակարգը:

 

Գյումրու առկա ավագանին իր գոյության ընթացքում ոչինչ չձեռնարկեց Գյումրի քաղաքի հիմնական երկու խնդիրների` անօթեւանության եւ գործազրկության լուծման ռազմավարության մշակման ու գործարկման համար: Ավագանու գործունեությունը սահմանափակվեց միայն համայնքի գործադիր իշխանության առաջարկած որոշումներն ընդունելով, քաղաքացիների մանր կենցաղային խնդիրների, կասկածելի արժեքավորությամբ այլ խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմամբ: Ավագանին, չնայած օրենքով իրեն վերապահված լիազորություններին, դրանցից օգտվեց չնչին չափով միայն, չդարձավ Գյումրի համայքի շահերի հավաքական ներկայացուցիչը:      

 

Բոլոր վերոհիշյալ թերացումների, օրինախախտումների եւ խնդիրների վերաբերյալ հանրության առանձին ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպություններ բազմիցս ահազանգել, հիշեցրել ու նախազգուշացրել են Ավագանուն եւ դրա առանձին անդամների: Սակայն` ապարդյուն:

 

Գյումրու հանրային խորհուրդը ցավով արձանագրում է, որ իր գործունեության մայրամուտին Գյումրու չորրորդ գումարման ավագանին այդպես էլ  չկայացավ որպես Գյումրի քաղաքի շահերը ներկայացնող հավաքական, հետեւողական եւ աշխատասեր մարմին: Գյումրու ավագանին պարտավոր է հանրությանը պատասխան եւ հաշվետվություն տալ իր թերի գործունեության եւ վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ անգործության մասին:

 

25 հուլիսի 2008, Գյումրի քաղաք

 

Հայտարարությունն ընդունվել է Գյումրու հանրային խորհրդի 5-րդ նիստում` ձայների ճնշող մեծամասնությամբ

 

Ծանոթություն.

Գյումրու հանրային խորհուրդը իրավաբանական անձ չէ: Այն բաղկացած է անհատ քաղաքացիներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, պետական եւ տեղական իշխանությունների ու կազմակերպությունների աշխատակիցներից, մշակույթի գործիչներից եւ այլն: Գյումրու հանրային խորհրդի աշխատանքային սկզբունքը բաց ֆորումն է: Գյումրու հանրային խորհուրդը նախաձեռնվել է  2005-2007 թվականների ընթացքում, այն իր առաջին պաշտոնական նիստը գումարել է 2007 թվականի օգոստոսի 11-ին: Գյումրու հանրային խորհրդի առաքելությունը Գյումրու զարգացման խթանումն է: Աշխատանքների համակարգողներն են Խորան Արդ ՀԿ նախագահ Սեյրան Մարտիրոսյանը (հեռ. 0312 36918, [email protected]) եւ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը (հեռ 0312 30622, [email protected]):  


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter