Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին

 

03 | 07 | 2008 | 11:00 | Հաղորդագրություն

 

ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ

Ա. Մեհրաբյանին

 

Սույն թվականի հուլիս 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ակնհայտ ագրեսիվ տրամադրություններով: Նրանք երկու ուղղություններով մոտեցել են պողոտայում գտնվող քաղաքական զբոսանքի մասնակիցներին, սկսել են անվայել արտահայտություններ հնչեցնել համաժողովրդական շարժման անդամների եւ ղեկավարների հասցեին: Նրանց գործողություններում ակնհայտ էր, որ փորձում էին  հրահրել ծեծկռտուք: Զբոսանքի մասնակիցները անմիջապես դիմեցին Թումանյան փողոցի վրա հասարակական կարգը պահպանող ոստիկանական վերակարգերին, սակայն նրանց կողմից որեւէ օպերատիվ գործողություն տեղի չունեցավ: Հայհոյանքներին հետեւց հանկարծակի հարձակումը եւ սկսեցին խուլիգանական արարքներ կատարել եւ ծեծի ենթարկել պողոտայում գտնվողներին: Դաժան ծեծի են ենթարկել մի շարք քաղաքացիներ` այդ թվում կանայք եւ աղջիկներ, ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ: Մարմնական վնասվածք ստացողներից մի քանիսին օգնություն է ցույց տվել շտապ օգնության ծառայությունը, իսկ մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց: Եթե չլիներ քաղաքացիների զսպվածությունը, ակնհայտորեն սադրանքը կբերեր ավելի ծանր հետեւանքների:

          

           Մեզ հայտնի հանգամանքներ են.

  • Ժամը 18:00-ից սկսված` ոստիկանների թիվը ակնհայտ գերազանցում էր սովորաբար հասարակական կարգը պահպանող ոստիկանական վերակարգին, որը ծառայություն է իրականացնում Հյուսիսային պողոտայում

  •  Ժամը 18:00-ից պողոտայում շրջում էին լուրեր, որ կան երիտասարդների կասկածելի կուտակումներ` ԱԳՆ շենքի մոտ, Խուլ համրերի պալատի մոտ, Ազատության հրապարակում

  • Քաղաքացիների կողմից նկատելի էր ոստիկանների եւ այդ խմբերի միջեւ շփումը

  • Սադրիչների տեղաշարժերից եւ հետագա կատարած խուլիգանական գործողություններից ակնհայտ դարձավ, որ պատահարը կազմակերպված էր նախապես

  • Սադրիչների կազմվածքից պարզ էր, որ նրանք բոլորը սպորտային կազմվածք ունեին եւ հավաքագրված էին հատուկ բռնություններ կատարելու համար

  •  Ակնհայտ էր նաեւ, որ բացի քաղաքացիների հանդեպ բռնություն կատարելուց, սադրիչները նպատակ ունեին ոտնձգություն կատարել պողոտայում գտնվող առեւտրի սրահների վրա եւ կոտրել դրանց ապակիները

  • Զբոսանքի մասնակից քաղաքացիներից շատերը նրանց մեջ ճանաչել են.

  • Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդմաներին

  • Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի ղեկավարած բռնցքամարտի դպրոցի մարզիկներին

  • Էրեբունի (Թոխմախ) թաղամասի բնակիչներին

  • Սադրիչները գտնվել են ալկոհոլ օգտագործած վիճակում

 

  • Նկատելի էր, որ ոստիկանությունը ակնհայտ նպատակ չուներ անմիջապես կանխելու սադրանքը

  • Ոստիականական վերակարգերը, չնայած քաղաքացիների դիմումներին, որեւէ կանխարգելիչ արագ գործողություն չկատարեցին

  • Ոստիկանները միջամտեցին ծեծկռտուքը սկսելուց 10-15 րոպե հետո միայն,  իսկ դրանից հետո ուղղակի խուլիգաններին եւ սադրիչներին բերման ենթարկելու փոխարեն ուղեկցեցին պողոտայից դուրս եւ ազատ արձակեցին

  • Այնուամենայնիվ, քաղաքացիները նկատել են, որ երկու սադրիչների ոստիկանները բերման են ենթարկել

 

Խնդրում ենք սա ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին, կատարել համապատասխան քննություն եւ հայտնաբերել մեղավորներին:

 

Հյուսիսային պողոտայի զբոսանքի մասնակից քաղաքացիներ:


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս        

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter