Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիմը պատրաստվում է Կարսի հանդիպմանը 

 

31 | 07 | 2008 | 22:00 | լուր

 

Օգոստոսի 9-ին Կարսում կայանալիք Կարսի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից եւ հասարակական  գործիչներից ու արվեստագետներից կազմված թիմի հետ ընկերական հանդիպմանն ընդառաջ Գյումրու ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչներից կազմված ֆուտբոլային թիմն ինտենսիվ մարզումներ է անցկացնում Գյումրու Արագած մարզամշակութային պալատի մարզադաշտում:

 

Գյումրու թիմում ընդգրկվել են տեղական ԶԼՄ-ներից Հինգշաբթի շաբաթաթերթի տնօրենն ու խմբագիրը, ԳԱԼԱ ՀԸ օպերատորներից եւ լրագրողներից մեկը, ինչպես նաեւ մարզական մեկնաբանը, Շիրակ ՀՌԸ եթերի օպերատորները, Հանրային ռադիոյի եւ Ազատություն ռադիոկայանի տեղական թղթակիցները, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, եւ տեղական հասարակական կազմակերպություններից մի քանի աշխատակից ու քանի կամավորներ: Հրավերներ հղվել են Գյումրիում գործող բոլոր ԶԼՄ-ներին եւ տեղական թղթակիցներին: Թիմը շարունակում է համալրվել տեղական ԶԼՄ ներկայացուցիչներով: Առաջին պարապմունքներից հետո արդեն պարզ դարձավ, որ Գյումրու թիմի հիմնական դարպասապահ է լինելու Հանրային ռադիոյի տեղական թղթակից Սամվել Գրիգորյանը: Թիմի կապիտանն է լինելու հեռուստառադիոպրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը (Ռուբո): Թիմի վերջնական կազմը հայտնի կլինի օգոստոսի 6-ին: Հերթական պարապմունքները նշանակված են նույն դաշտում շաբաթ եւ կիրակի օրերին, ժամը 19-ին:

 

Առայժմ բացարձակ անհայտ է, թե ինչպես են պատրաստվում Կարսի ԶԼՄ-ՀԿ ներկայացուցիչների թիմը կայանալիք հանդիպումներին: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը տեղեկացրել է կարսեցի գործընկերներին, որ մեր կողմից դաշտ են դուրս գալու նաեւ 3-4 աղջիկ: Նրանք, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգան խաղի վերջին մասում կամ երկրորդ խաղակեսին:

 

Անցած պարապմուքնների ընթացքում շատ արագ պարզ դարձավ, որ ծխելը վնասում է առողջությանը եւ կարող է օգնել կարսեցիների հաղթանակին: Մխիթարականն այն է, որ այնտեղ էլ են ծխում:-)

 

Գյումրեցիների մարզահագուստը պատրաստ կլինի 4 օրից, շապիկներին լինելու է գրված Գյումրի` անգլերեն եւ խաղացողի համարը` արաբերեն:

 

Առաջին ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու Կարսում` օգոստոսի 9-ին ժամը 17-ին (տեղական ժամանակով):

Երկրորդ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունենալու Գյումրիում` օգոստոսի 14-ին ժամը 17-ին (տեղական ժամանակով):

 

Ծանութություն.

Ֆուտբոլային հանդիպումները կազմակերպել է Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի դրամաշնորհային օժանդակությամբ` Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրային հարաբերությունների զարգացում ծրագրի շրջանակներում: [12.05.2007-31.08.2008]

 

Ծրագրի իրականացմանը խորհրդատվությամբ աջակցում է Կոնֆլիկտների լուծման ոչ ավանդական միջոցների առաջադրմամբ Կովկասյան կենտրոնը, ղեկավար` Արտուշ Մկրտչյան:

 

Ծրագրի դրամաշնորհը ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովից կազմում է 20.460 դոլար:

 

Հայաստանում Գերմանիային Դաշնության դեսպանատունը, տեղեկանալով նախաձեռնության մասին, հուլիսի 31-ին ծրագրի իրականացմանն աջակցեց 500 (հինգ հարյուր) եվրո դրամաշնորհով:

 

Ծրագրի ղեկավար` Լեւոն Բարսեղյան


www.asparez.am կայքի արխիվը

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

       

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտ

2006 թվական

2005 թվական

2004 թվական


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 
 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter