Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հայտարարությունը ընդդիմադիր ուժերի կոնգրեսում

 

Ընդունվել է 2008 թվի մայիսի 26-ին Լոս-Անջելեսում

 

18 | 06 | 2008 | 15:00 | Հայտարարություն

Հայրենակիցներ,

Մեր անվանումից կարծում եմ արդեն կռահեցիք, որ Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մի խումբ գրողներ և մտավորականներ ենք:

 

Մեզանից ոմանց սպասվում է ձերբակալություն, քրեական հետապնդում ու բանտարկություն Հայաստանի Հանրապետություն ոտք դնելու պահին իսկ:

Դեռ 2006 թվի նոյեմբերին ողջ հայությանը ուղղված` մեր Ահազանգ փաստաթղթով, որը լույս տեսավ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով և որին իրենց ստորագրությամբ զորակցություն հայտնեցին 18 ազգերի շուրջ 120 գրողներ, մտավորականներ, արվեստագետներ և այլ բնագավառների ներկայացուցիչներ, կանխազգուշացրել էինք Հայաստանի Հանրապետությունում ընթացող վտանգավոր զարգացումների մասին, որոնք, մեր գնահատմամբ, կարող էին հանգեցնել ազգային աղետի, և որը Մարտի 1-ից սկսած ներկա զարգացումների լույսի տակ կարևորագույն նշանակություն է ստանում:


Հակառակ նման աննախադեպ իրադարձությանն ու դրան դիմագրավող մտավորական բուռն հակադարձությանը, Հայաստանի Հանրապետության մամուլն ու ԶԼՄ-ները, բացի մեկ բացառությունից, լռեցին: Լռեց նաև սփյուռքահայ մամուլը` հայ անկախ գրողին ու մտավորականին բաժին հասած հալածանքն ու ՀՀ-ում ազատ խոսքի ու ժողովրդավարական առողջ մթնոլորտի ձևավորման խնդիրը համարելով երկրորդական: Նման, մեղմ ասած, տգետ մոտեցումը ունեցավ մեր կողմից կանխատեսված արդյունքը, որը իր լրումին հասավ Մարտի 1-ի դեպքերով:

Հայրենակիցներ,

Առաջնատար է մտավորականների և նամանավանդ գրողների ու հրապարակախոսների դերն ու նշանակությունը ցանկացած ազգի բնականոն զարգացման գործընթացում: Նրանք, իրենց գործունեության բերումով` արտացոլելով ժողովրդի հոգևոր ու բարոյական իրավիճակը, բացահայտում են ազգի իսկական կարիքներն ու իղձերը: Հանրույթի այս հատվածի գործունեության շնորհիվ է կազմավորվում այն, այսպէս կոչված, ազգային նպատակը, առանց որի անհնար է ազգի բնականոն զարգացումը: Եվ պատահական չէ, որ բոլոր բռնատիրություններում, որտեղ նպատակադրվում է խոչընդոտել հանրույթի բնականոն զարգացումը, առաջին հերթին ոչնչացվում է նրա մտավորականությունը (մտավորականություն ասելով` նկատի չունեմ բռնապետների համհարզներին): Փաստորեն գլխատվում է տվյալ ազգը, որպեսզի վերացվի նրա ազգային զարգացման նպատակը:


Իմ ելույթից զեղջելու եմ մեր դեմ կիրառված ու մինչև օրս կիրառվող հալածանքները մանրամասնող հատվածը: Նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ ամենին, կարող են այն կարդալ www.vernatun.info հասցեով:

Հայրենակիցներ,

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, բոլոր այն կազմակերպություններին, մամլո և հեռուստատեսության միջոցներին, ովքեր լռեցին հայ գրողի վրա ձեռք բարձրացնող վարչախմբի քայլերի դեմ, մեղսակից է համարում 2006 թվի նոյեմբերից ցայսօր ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր քաղաքական հետապնդումներին, Մարտի 1-ի արյունալի դեպքերին, ՀՀ-ում բռնատիրական իշխանության հաստատման ու ամրապնդման մեջ, և համայն հայ ժողովրդին կոչ է անում համապատասխան գնահատական տալ նրանց ղեկավարների կամ խմբագիրների գործունեությանը: Զարմանալի չէ, որ այս նույն կազմակերպությունների, մամլո ու հեռուստատեսության ծրագրերի ղեկավարներից շատերն այսօր դարձել են ՀՀ-ն զավթած խունթայի մունետիկները:
Այս պահին, կենտրոնանալու համար մեր առջև դրված խնդիրների վրա ու սահմանափակվելով այս մի քանի րոպեներով, առանձնացնում ենք երեք ռազմավարական հրատապ հիմնախնդիր:

Առաջին: Պայքար` չեզոքացնելու խունթայի արտերկրյա կառույցները ու դրա հենարանները հանձինս որոշ կազմակերպությունների:

Երկրորդ: Պայքար` խունթան զրկելու իր տնտեսական լծակներից:

Երրորդ: Պայքար` վնասազերծելու հայ եկեղեցվո վերջերս ունեցած բացասական ու պառակտիչ քաղաքական գործունեությունը:

Առաջին հարթակում` հատկապես ի նկատի ունենք Հայ Հեղափոխական Դաշնակցության մեզ համար անընդունելի գործունեությունը, որով արդեն տասը տարի շարունակ, իմաստնություն խաղալով, օր ավուր ապակողմնորոշում է արտասահմանի հայությանն ու ժողովրդավար պետություններին` ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Անընդունելի ենք համարում նաև` իրեն ժողովրդավարության խոսնակ ներկայացնող Ամերիկայի հայկական համագումարի գաղջ պահվածքը: Նույնը կարելի է ասել Հայ բարեգործական ընդհանուր միության մասին:
Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, ինչպես անցյալում, այսօր ևս հորդորում է այս կազմակերպություններին վերանայել իրենց վերաբերմունքը խունթայի նկատմամբ և մասնակից լինել դրա մեկուսացման ու ՀՀ-ից վտարման գործընթացին:

Աններելի և պախարակելի ենք համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` նախքան ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը` դեռ չընտրված նախագահին ուղղված շնորհավորական խոսքը, որը միտում էր իրավականություն շնորհել ազգի գլխին փաթաթված վիշապի իշխանությանը:

Աններելի ենք համարում ԱՄՆ-ում հայ եկեղեցվո զույգ թեմերի մասնակցությունը վերոնշյալ երեք կազմակերպությունների կողմից անօրինական իշխանությունների ճանաչմանը միտող միացյալ հայտարարությանը: Անընդունելի ենք համարում նաև հայ եկեղեցվո միջոցով մեր ազգի ստրկացումը մի կուռքի ու դրա հետնորդների ժամանակավրեպ, զառանցական ու կործանարար գաղափարախոսությանը, որի արդյունքում մեր ազգի նոր սերունդը օտարվում է ամենայն հոգևորից:

Հետևաբար, առաջարկում ենք,

1) Վերոնշյալ կազմակերպությունների քաղաքական գործունեությունը շրջանցելուն և դրանք չեզոքացնելուն միտող միջոցների քննարկումը այս ձեռնարկի շրջանակներում: Ըստ մեզ, գոյություն ունեն համապատասխան ազդու միջոցներ, որոնք կարող են հանգեցնել ժողովրդավար երկրներում գործող ա՛յն կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը, որոնք կշարունակեն այս կամ այն ձևով օրինականություն վերագրել ՀՀ-ի ներկա վարչակարգին:

2) Քննարկել այն առևտրական հաստատությունների բոյկոտումը, որոնք իրենց ծանուցումներով ծառայում են ԱՄՆ-ում խունթայի մունետիկների շահերը ներկայացնող ԶԼՄ-ների գոյատևմանը, ինչպես նաև` խունթայի կողքին կանգնած սակավապետերի արտածումների բոյկոտումը Սփյուռքում:

3) Զույգ կաթողիկոսներին հորդորել կանգնել ժողովրդի կողքին: Հորդորել նրանց նաև դադարեցնել, ՀՀ-ում թե այլուր, ուսումնական համակարգի, հեռուստատեսային ծրագրերի ու այլ միջոցներով հայ մատղաշ սերնդի ստրկացումը ժամանակավրեպ, իբր հոգևոր գաղափարախոսությանն ու դրա խորհրդանիշներին, անհապաղ ձեռնամուխ լինելով հայ եկեղեցվո գաղափարական վերակերտմանը: Հակառակ դեպքում` պահանջել կաթողիկոսների հրաժարականը:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը դիմում է ձեզ` քաղաքական գնահատական տալ գրողներիս նկատմամբ կիրառվող բռնություններին, դատապարտել Հայաստանի գրողների միության և մյուս այսպես կոչված ստեղծագործական միությունների լկտի մասնակցությունը պետական քարոզչամեքենայի` գրողներին ու այլ ազատ ստեղծագործողներին բարոյազրկելու ու փաստացի աքսորի մեջ պահելու ջանքերին, դիմել բոլոր կառավարություններին ու միջազգային տարբեր կառույցներին` ապահովելու գրողներիս ու բոլո՛ր վտարանդիների վերադարձը հայրենիք` մեր անմիջական մասնակցությունը բերելու համար ազգակերտման գործընթացի բախտորոշ այս հանգրվանին:

Նկատի ունենալով, որ ՀՀ-ում իշխանափոխության օրինական բոլոր միջոցները ի սպառ վերացվել են, Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը նախ և առաջ պահանջում է տվյալ իշխանությունների ղեկավարներից`

1) Անհապաղ ազատ արձակել կաշառաբաշխ, ահաբեկիչ, և խոսքի ազատության վրա բռնացող իշխանական տարրերի կազմակերպած ընտրական ցուցահանդեսի դեմ բողոքի բռունցք կազմած հայորդիներին, որոնք այսօր գտնվում են կալանքի մեջ:

2) Կամովին հեռանալ իշխանությունից առաջիկա 30 օրերի ընթացքում, ընդդիմության հետ փոխգործակցությամբ նշանակելով փոխանցման ժամանակավոր կառավարություն` մինչև նոր ընտրությունների կայացումը:

3) Վերադարձնել պետական առանձնաշնորհների միջոցով ձեռք բերված ողջ ինչքն ու հարստությունը, նրանց, ընտանիքի անդամների, և վստահված անձանց անունների տակ յուրացված ունեցվածքն ու տնտեսական իրավունքները, ՀՀ-ում կամ արտասահմանում ձեռք բերված գույքն ու պահ դրված ավանդները, ներառյալ դրամատնային գաղտնի հաշիվները:

Այս դեպքում` հաջորդ իշխանություններից պահանջում ենք երաշխավորել նրանց ու ընտանիքի անդամների կյանքի ապահովությունը: 

Այլապես` կոչ ենք անում համայն հայ ժողովրդին` բոլոր հնարավոր միջոցներով ձերբազատվել քրեական վարչախմբից, պահանջելով նաև հետագայի իշխանություններից` քրեական պատասխանատվությունից զերծ պահել նրանց, ովքեր կվտանգեն սեփական կյանքը խունթան ՀՀ-ից ի սպառ արմատախիլ անելու գործում:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն.

Վահե Ավետյան (Շվեդիա, ներկայումս ԱՄՆ-ում), արձակագիր. Անկախության Բանակ (2003), ԷսթաբլիշՄԵՆԹ (2003) և այլ գրքերի հեղինակ: Հայաստանի Հանրապետության նախագահի վտարանդի թեկնածու, Անկախության բանակի հրամանատարներից:

Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան (2005): Հիմնադիր Հայաստանի ամերիկյան բարեկամներ կազմակերպության (1989-1991), որին անդամակցել են 50-ից ավելի ամերիկյան քաղաքական գործիչներ, ներառյալ 17 նահանգապետեր, ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի անդամներ: Հիմնադիր Հայ հավատք կրոնական շարժման (2000):

Արա Բալիոզյան (Կանադա), հրապարակագիր, արձակագիր, 40 և ավելի գրքերի հեղինակ:

Սև (Հենրիկ Խաչատրյան - ԱՄՆ), արվեստագետ, արձակագիր:


Տեսեք նաեւ ԱՀԱԶԱՆԳԸ

http://www.bahnhofbredband.se/~wb642757/FileShare/html/armenian.html


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter