Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը ԵԽԽՎ 2008թ. ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի պահանջների իրականացման վերաբերյալ

 

18 | 06 | 2008 | 15:00 | Հայտարարություն

 

Երևան, 17 հունիսի, 2008թ.

 

Մենք` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձևի ամփոփիչ քննարկման ներքոստորագրյալ մասնակիցներս, քննարկելով ներքաղաքական իրավիճակը և ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևով սահմանված պահանջների իրականացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը`  գտնում ենք, որ.

 

  • 2008թ. նախագահական ընտրություններին ուղեկցող անօրինականություններն առաջացրել են անվստահություն ինչպես ընտրական գործընթացների, այնպես էլ դրանց արդյունքում ձևավորված իշխանությունների նկատմամբ.

  • ընտրություններից հետո սկսված և մարտի 1-ի դեպքերից հետո նոր որակ ու թափ ստացած` մարդու իրավունքների սահմանափակումներն ու բռնարարքներն էլ ավելի են խորացրել քաղաքացիների դժգոհությունը:

  • ՀՀ իշխանությունները շարունակում են ապատեղեկացնել եւ ակնհայտ սուտ հայտարարություններ անել միջազգային կառույցներում, նպատակ ունենալով շահել նրանց վստահությունը` միեւնուն ժամանակ երկրի ներսում շարունակելով ապօրինություններն եւ բռնություններն այլակարծության նկատմամբ:

 

Արձանագրում ենք, որ չնայած ՀՀ իշխանությունները ձեռնարկում են որոշ քայլեր ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի, մասնավորապես` դրա 12-րդ մասով սահմանված նախապայմանների իրականացման ուղղությամբ, սակայն դրանք, ըստ էության, չեն կարող համարվել բանաձևի պահանջների իրականացում հետևյալ նկատառումներով.

 

        Մարտի 1-ի դեպքերի և դրանց հանգեցրած հանգամանքների առումով մինչ օրս չի իրականացվել անկախ հետաքննություն և 10 զոհերի սպանության ու հարյուրավոր վիրավորների համար պատասխանատվության չի ենթարկվել և ոչ ոք: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված` իրավասու մարմինների գործողությունների օրինականության հարցը ՀՀ իշխանությունները փորձել են այլափոխել պաշտպանի կողմից իր իրավասություները վերազանցելու մեղադրանքով:

 

       Անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննություն իրականացնելու գործը հանձնարարվել է հասարակական վստահությունը չվայելող և իր հակաժողովրդավար բնույթը բազմիցս ապացուցած ՀՀ Ազգային Ժողովի` կոալիցիոն ուժերի մեծամասնությամբ կազմվող հանձնաժողովին:

 

       Քաղաքական համոզմունքների համար կալանավորվածների բացարձակ մեծամասնությունը  ազատ չի արձակվել: Որոշ դեպքերում փոխվել է նրանց խափանման միջոցը, սակայն նրանք շարունակում են մեղադրվել տարբեր հանցագործությունների կատարման համար` այն դեպքում, երբ մեղադրանքների հիմքում դրված են կեղծ ցուցմունքներ, իսկ նախաքննության և դատաքննության գործընթացները կատարվում են քրեադատավարական բազմաթիվ խախտումներով:

        Շարունակվում են քաղաքական հետապնդումները, մարդիկ բերման են ենթարկվում ոստիկանություն առանց օրինական հիմքերի, ենթարկվում են ահաբեկումների, ազատվում են աշխատանքից:

 

        Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքում ս.թ. հունիսի 12-ին կատարվել են ընդամենը կոսմետիկ  փոփոխություններ, ինչի արդյունքում շարունակվում է սահմանափակվել ՀՀ քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը և էապես չի փոխվում մարտի 17-ին ընդունված հակաժողովրդավարական օրենքի բնույթը: Իսկ գործնականում հանրահավաքների և երթերի իրականացման իրավունքը խոչընդոտվում է իշխանությունների հայեցողական, խտրական և ոչ թափանցիկ որոշումների ընդունման գործընթացներով: Հասարակական կազմակերպությունների աշխատանքերը շարունակում են խոչընդոտվել:

 

Հայտարարում ենք, որ ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի պահանջների կատարումը ՀՀ իշխանությունների կողմից կրում է իմիտացիոն բնույթ, ինչը վկայում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի բացակայության մասին: Ըստ այդմ, ԵԽԽՎ թիվ 1609 բանաձևի պահանջների կատարմանն ուղղված աշխատանքը գնահատում ենք անբավարար: 

 

Հայտարարությունը ստորագրել են

 

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանյան կոմիտե ՀԿ

Միջնաբերդ ՀԿ

Հույս հ/կ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ

Երիտասարդ պահպանողականներ ՀԿ

Կանայք հանուն խաղաղության ՀԿ

Զարթոնք-89 ՀԿ

Սկսել ա երիտասարդական շարժում

Հիմա երիտասարդական նախաձեռնություն

Ժաննա Ալեքսանյան, լրագրող

Գայանե Աբրահամյան, լրագրող

Վիկտորիա Աբրահամյան, լրագրող

Հարություն Բաղդասարյան, դատապաշտպան

Սեդա Սաֆարյան, դատապաշտպան

Վահե Գրիգորյան, քաղաքացի

Գրիզելդա Ղազարյան, քաղաքացի

Ռուզան Խաչատուրյան, քաղաքացի

Հրայր Սավզյան, քաղաքացի

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ

Կրթության ասպարեզ ՀԿ

Մենք + ՀԿ

Իրավունքի եւ ազատության կենտրոն ՀԿ

Երիտասարդություն հանուն ժողովրդավարության ՀԿ 


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter