Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Երեւանի մամուլի ակումբի հայտարարությունը ՄԻ Եվրադատարանի` Ա1+ հեռուստաընկերության օգտին կայացրած վճռի կապակցությամբ

 

18 | 06 | 2008 | 16:00 | Հայտարարություն

 

ՙ2008 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության` Ա1+ հեռուստաընկերության հիմնադիր Մելտեքս ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցի վերաբերյալ իր որոշումը: Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է հեռուստաընկերության` տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:

2002 թվականից բազմաթիվ մրցույթների մասնակցած Մելտեքս ՍՊԸ-ին (Ա1+ հեռուստաընկերությանը) հեռարձակման լիցենզիա չտալն, այսպիսով, համարվել է Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտում: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում հանրապետության իրավասու մարմիններին` չսահամանափակվել Եվրոպական դատարանի որոշմամբ նախատեսված դրամական փոխհատուցումը վճարելով, այլ ՀՀ օրենսդրությանը համապատասխան անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել հեռուստաընկերությանն անհապաղ եթեր վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Միայն Հայաստանի իշխանությունների կողմից Ա1+-ի նկատմամբ թույլ տված անարդարությունն ընդունելն ու այն վերացնելու գործնական քայլերը կարող են վկայել ժողովրդավարական արժեքների եւ միջազգային իրավական նորմերի նկատմամբ մեր պետության հարգանքի մասին:

Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտորեն ապացուցեց հեռարձակմանն առնչվող ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչի մասին վերջին տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է Երեւանի մամուլի ակումբը: Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թվականի ապրիլի 17-ի 1609 բանաձեւի առաջարկությունները, երկրի լրագրողական հանրության պահանջները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ արդեն այս տարի պետք է հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման նոր մրցույթներ հայտարարվենª մենք Հայաստանի Ազգային ժողովին կոչ ենք անում անհապաղ սկսել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների ու նորմատիվ ակտերի բարեփոխումները: Անհրաժեշտ է, որ առաջիկա ամիսների ընթացքում ձեւավորվեն հեռարձակման ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ նոր իրավական պայմաններն ու ընթացակարգերը:

Հայաստանում խոսքի ազատության համար պակաս կարեւոր չեն նաեւ օրենքների համարժեք կիրառումն ու իրականացումը: Այս կապակցությամբ մենք շարունակում ենք պնդել մեր պահանջը` միջոցներ ձեռնարկել այն անձանց ու կառույցների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ՀՀ նախագահի 2008 թվականի ընտրությունների նախաշեմին, դրանց ընթացքում եւ հետընտրական շրջանում օրենսդրության խախտումների համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 8-ի որոշման մեջ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի ապրիլի 25-ին տարածած արտահերթ զեկույցում, ԶԼՄ-ների բազմաթիվ հաղորդագրություններում ու հասարակական կամակերպությունների հայտարարություններում նման խախտումների շատ օրինակներ կան, սակայն դրանք բոլորն էլ անհետեւանք են մնացել:

Հուսով ենք, որ Ա1+-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը սթափեցնող ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների վրա, կօգնի նրանց հասկանալու, որ հնարավոր չէ ապրել քաղաքակիրթ ընկերակցության մեջ եւ արհամարհել նրա նորմերը` սպառնալիքի տակ դնելով երկրի ու նրա ժողովրդի միջազգային վարկը:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter