Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին

 

24 | 06 | 2008 | 10:00 | Լուր

 

Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանը հունիսի 2-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, նրանից խնդրելով իրեն տրամադրել Ռոբերտ Քոչարյանի այն նամակի պատճենը, որով վերջինս պատասխանել էր ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի` հայաստանյան ծրագրի հնարավոր կասեցման նախազգուշացման նամակին: Ջ.Դանիլովիչը այդ նամակը հղել էր Ռ.Քոչարյանին 2008 թվի մարտի 11-ին: Հանրությանը հայտնի են այդ նամակին ի պատասխան մարտի 20-ին Ռ.Քոչարյանի հայտնած այն բանավոր մտքերը, թե ծրագրի ֆինանսավորման կասեցման դեպքում Հայաստանը կիրականացնի ծրագրի բաղադրիչները այլ ֆինասական աղբյուրների օգնությամբ:

 

Այդ օրերին հայտնի դարձավ, որ Ռ.Քոչարյանը նաեւ գրավոր պատասխան է հղել Ջ.Դանիլովիչին: Այդ նամակի բովանդակությունը հայտնի է ՀՄ Կորպորացիայում, ՀՄՀ-Հայաստան ծրագրի ՊՈԱԿ-ում, եւ ՀՀ իշխանության վերին ատյաններում: Չնայած այն հանգամանքին, որ ՀՄՀ Հայաստան ծրահրի Շահառուների խորհրդի անցած 2 նիստերում ՇԽ անդամներից մի քանիսը հայտնել են Ռ.Քոչարյանի պատասխան նամակին ծանոթանալու իրենց հետաքրքրության մասին, այդ նամակը մինչ օրս Շահառուների Խորհրդին որեւէ մեկը դեռ չի տրամադրել: Շահառուների խորհրդի անդամներից որեւէ մեկը մինչ օրս չգիտե, թե ինչ է պաշտոնապես պատասխանել Ռ.Քոչարյանը ծրագրի կասեցման նախազգուշացման բովանդակությամբ Ջ.Դանիլովիչի նամակին:

 

Իր առաջին հարցման պատասխան չստանալով, Լ.Բարսեղյանը հունիսի 17-ին նույն նամակի պատճենը ստանալու` տեղեկատվության երկրորդ հարցումն է հղել Հովիկ Աբրահամյանին: Այդ նամակը նախագահական պալատ է մուտքագրվել հունիսի 19-ին, ու մինչ օրս որեւէ պատասխան չկա: ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանում է 5 օր` հաշված գրավոր հարցումն ստանալու օրվանից: Մոտակա մի քանի օերերին պատասխան չստանալու դեպքում ՇԽ անդամը իր գրավոր հարցումներին պատասխաններ ստանալու համար ստիպված դիմելու է օրենքով սահմանված համապատասխան միջոցների:

 

Լ.Բարսեղյանի երկրորդ գրավոր հարցմանը կարող եք ծանոթանալ այստեղ    


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter