Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հանրահավաքը կայանալու էր ցանկացած եղանակին եւ կայացավ

 

28 | 06 | 2008 | 21:00 | Ռեպորտաժ + Video

 

Համաժողովրդական շարժման հունիսի 28-ին հանրահավաքը Գյումրիում մեկնարկելու էր հունիսի 28-ին ժամը 17-ին, բայց ինչպես նշեց հանրահավաքը վարող Սուրեն Սուրենյանցը, կառավարության որոշմամբ, շաբաթը հայտարարվել է աշխատանքային օր, ու սա որոշակի խոչընդոտներ է հարուցում հանրահավաքի մասնակիցների համար, իսկ Լ.Տեր-Պետրոսյանի փոքր-ինչ ուշանում է, որովհետեւ ճանապարհին` բնակավայրերում, մարդիկ կանգնեցնում են նրա մեքենան եւ  ողջունում առաջին նախագահին:

 

-Մենք չենք եկել ձեզ ոգևորելու, վճռականության կոչելու, չենք եկել ձեզ խրախուսելու, որովհետև դուք դրա կարիքը չունեք: Հակառակը` մենք եկել ենք, որ դուք մեզ ոգևորեք, դուք մեզ խրախուսեք, որովհետև ընտրություններից հետո դուք ապացուցեցիք, որ Գյումրին Հայաստանի քաղաքական տեսակետից ամենաակտիվ քաղաքն է,-այսօր Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում ասաց հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Չնայած հորդառատ անձրևին` հազարավոր գյումրեցիներ մասնակցեցին քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին եւ մնացին մինչեւ վերջ:

 

Համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին անդրադառնալով մարտի մեկյան դեպքերին, ասաց.-Ընտրությունների կեղծիքներին գումարեցին նաև մարտի 1-ի եղեռնագործությունը սեփական ժողովրդի դեմ: Պատասխանատուներն հայտնի են,-նա շեշտեց,-բայց ոստիկանությունը և բանակը ժողովրդի վրա  չեն կրակել: Ռոբերտ Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը նրանց վրա բարդել:

 

Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց.-Մենք արդար ենք, ժողովուրդ, մեր պահանջներն արդար են: Մենք պահանջում էինք արդար ընտրություններ, ասում էինք` փողով մեքենա գնեք, տուն գնեք, վերջիվերջո, փողով  ծախու մտավորական ու երգիչ գնեք, բայց ձեր ժողովրդի ձայնը մի գնեք:-Համաժողովրդական շարժմանը միացած Արամ Սարգսյանը գյումրեցիներին ներկայացրեց հունիսի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցած հանրահավաքից դրվագներ ու իր խոսքն ամփոփեց Պայքար, պայքար մինչև վերջ կոչերով:

 

Հանրահավաքի ընթացքում իրենց խոսքը հանրությանը հասցրին Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, նաև ընթերցվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքաելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Դավիթ Մաթևոսյանի, Գևորգ Ղազարյանի, Սուրեն Սիրունյանի, Հուսիկ Բաղդասարյանի, Հովհաննես Հարութունյանի հղած ուղերձը. Մեր ժողովուրդը ապացուցեց, որ ինքը հանրապետության կյանքում այլևս կարևոր գործոն է, և որ սահմանադրությամբ իրեն վերապահված իշխանության տերն է, և այն ոչ ոքի այլևս չի զիչելու: Մենք` քաղբանտարկյալներս, ողջունելով հանրահավաքին ներկա բոլոր մասնակիցներին, հայտնում ենք մեր պայքարի վճռականության մասին և վստահեցնում, որ համաժողավրդական շարժումը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ հասնելու է իր նպատակին: Ուղերձի տեքստն ամբողջությամբ տեսեք այստեղ :

 

Իսկ վերջինս, անդրադառնալով իր նպատակներին, փաստեց. Ես 10 տարի լռելուց, գիտությամբ զբաղվելուց հետո եկել եմ միայն այս ավազակապետությունը կանխելու համար, սա ազգային աղետ է: Կրկնում եմ, որ ես միջոց եմ, գործիք, այս իշխանություններից ազատվելու համար: Նա նշեց, որ եկել է օրինականություն հաստատելու և ժողովրդի պաշտպանը դառնալու համար:

 

Հավատում եմ` կան մարդիկ, ովքեր նոր են ընդգրկվել կառավարության կազմում և գուցե ունեն ազնիվ նպատակներ` Տիգրան Սարգսյան, Էդուարդ Նալբանդյան, ևս մի երկու նախարարներ, բայց չեմ հավատում, որ այս մարդիկ կկարողանան որևէ գործնական քայլեր անել, որովհետև այս համակարգը նրանց կխեղդի: Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ կամ նրանք կդառնան ավազակախմբի անդամներ, կամ էլ նրանք դուրս են շպրտվելու այդ համակարգից:

 

Ես իշխանության չեմ ձգտում: Ընտրություններից առաջ վճռել էի, որ նախագահ եմ մնալու 2-3 տարի, մաքրելու էի տիրող համակարգը, որից հետո իշխանությունը փոխանցելու էի ավելի երիտասարդ, եռանդուն քաղաքական գործիչների` Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Ռաֆֆի Հովհաննիսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Դավիթ Շահնազարյանին:

 

Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարի շարունակման կոչ արեց հանրահավաքին ներկա քաղաքացիներին ու տեղեկացրեց, որ ապագայում նմանատիպ հանրահավաքներ կանցկացվեն հանրապետության մի քանի այլ տաք քաղաքներում` Թալինում, Հրազդանում, նաև` որոշ գյուղերում: 

 

Գյումրու հանրահավաքը եզրափակելիս, Ս.Սուրենյանցը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հուլիսի 4-ին Մատենադարանին հարող տարածքում:

 

Գյումրիում տեղի ունեցած այսօրվա ընդդիմության հարահավաքի (ինչպես եւ նախորդ հանրահավաքների) ժամանակ իշխանությունների եւ մերձիշխանության ներկայացուցիչները տեղավորվել էին Գյումրու թատերական հրապարակին հարեւանող Շախմատի տան հարակից հրապարակի սրճարանի բացօթյա սեղանների շուրջ, ապա, երբ այլեւս տեղ չմնաց, գրավեցին սրճարանի ներսը եւս. իրենց էլ էր հետաքրքիր: Գյումրու թատերական հրապարակին հարող Սայաթ-Նովա փողոցի գրեթե բոլոր նրբանցքներում կայանել էին ոչ միայն Երեւանից ժամանած հյուրերի մի քանի տասնյակ ավտոմեքենաները, այլեւ մգացված ապակիներ սիրող գյումրեցիների, ոստիկանության, հատուկ ծառայությունների եւ այլ համակարգերի մոտ 300 ավտոմեքենա: Աշխուժորեն աշխատում էին ճանապարհային ոստիկանության ծառայողները: Քրեական հետախուզությունը գրեթե ողջ կազմով այստեղ էր, հասկանալի է` քաղաքացիական հագուստով եւ իրենց մասնավոր մեքենաներով, ծպտված. մեկ էլ տեսար Բեն Լադենը երեւաց: Բայց չերեւաց: Հանրահավաքը, չնայած կեսից սկսված անձրեւին, մնաց մարդկանց անսպառ հետաքրքրության կենտրոնում եւ անցավ առանց միջադեպի:

 

Սա մարտի մեկի դեպքերից հետո առաջին դեպքն էր, երբ տեղական իշխանությունները ընդդիմության հանրահավաքի հայտն ի գիտություն էր ընդունել: Պատճառն ավելի քան պարզ է. հաշիվը թրջել էր հարկավոր. 45:1` 45 մերժում եւ 1 զիջում. Եվրոպայում հաշվող կա, իբր:   

 

 

 

Անի Մաթևոսյան,

Լուսանկարները` Անի Մաթեւսյանի եւ Հայկ Բարսեղյանի


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter