Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարոությունը

 

03 | 06 | 2008 | 22:00 | Հայտարարություն

 

Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը հունիսի 20-իւ հանրահավաքի վերաբերյալ

 

ԵԽԽՎ 2008թ. ապրիլի 17-ի 1609 բանաձևում ՀՀ իշխանություններին են ներկայացվել որոշակի պահանջներ, որոնց առաջնահերթ իրականացումը պետք է ուղղված լիներ ընդդիմության կողմից իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը, և, որոնց իրագործումը պետք է ապացույց հանդիսանար այն բանի, որ իշխանությունները հավատարիմ են բարեփոխումներ իրականացնելու իրենց հավաստիացումներին:

Այդ պայմանները հետևյալներն են.

1. Իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

2. Անհապաղ ազատ արձակել ձերբակալված այն անձանց, ովքեր թե ձերբակալվել են ակնհայտ շինծու եւ քաղաքական դրդապատճառներով, թե անձամբ չեն իրականացրել որևէ բռնի գործողություն կամ դրան առնչվող ծանր հանցանք:

3. Անհապաղ չեղյալ համարել Հանրահավաքներ, ժողովներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները` Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան:

Այսօր, ավելի քան մեկ ամիս անց, և երբ մոտ մեկ ամիս է մնացել բանաձևում նախանշված սույն պայմանների իրականացման համար նախատեսված վերջնաժամկետին, ակնհայտ է դառնում, որ որևէ առաջընթաց չի գրանցվել ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ պայմանների իրականացման ուղղությամբ, իսկ ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների հետ կապված իրական պատկերը վատթարացել է, ինչի հետեւանքով առավել խորացել է ընդդիմության և իշխանությունների միջև գոյություն ունեցող անջրպետը: Ստորև ներկայացնում ենք վերը հիշատակված պայմանների առնչությամբ տեղ գտած զարգացումները, որոնք հստակ արտացոլում են իրավիճակը:

1. Մինչ այսօր որոշում չի ընդունվել մարտի 1-ի դեպքերի, ինչպես նաև դրանց պատճառ հանդիսացող հագամանքների ու ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման կապակցությամբ անկախ, թափանցիկ եւ վստահություն ներշնչող հետաքննություն անցկացնելու մասին: Մարտի 1-ին կատարված որեւէ սպանության հետաքննություն չի եղել, քրեական գործեր չեն հարուցվել, որևէ կասկածյալ չի ձերբակալվել կամ հայտարարվել մարտի 1-ի դեպքերի պաշտոնական հետաքննության շրջանակներում: Հիմքեր կան մտածելու, որ իշխանություններն ավելի շուտ զբաղվել են սպանությունների պարտակմամբ, քան դրանց հետաքննությամբ: Իշխանությունները չեն պատասխանել ՀՀ օմբուդսմենի բարձրացրած հարցերին` մարտի 1-ին ոստիկանության և անվտանգության այլ ուժերի կողմից իրականացված գործողությունների օրինականության, մասնավորապես, մարդկանց խաղաղ հավաքները բռնությամբ ցրելու վերաբերյալ ընդունված որոշումների մասին: Ավելի կարեւոր է այն, որ որևէ ջանք չի գործադրվել ստեղծելու վստահություն ներշնչող անկախ մարմին, որը կստանձնի մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը: Խորհրդարանի իշխանական պատգամավորները հրապարակել են իշխող կոալիցիայի կուսակցությունների գերակայության տակ գտնվող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ծրագիր: Մենք, սակայն, խորապես համոզված ենք, որ միայն կոալիցիայի և ընդդիմության հավասար ներկայացվածության, ինչպես նաեւ զգալի միջազգային մասնակցության վրա հիմնված հետաքննության մարմինը (մենք առաջարկում ենք, որ հանձնաժողովի մեկ երրորդը կազմված լինի Համաժողովրդական Շարժման կողմից նշանակված ներկայացուցիչներից եւ մեկ երրորդը` միջազգային մասնագետներից) կարող է իրականացնել այդ դեպքերի վստահություն ներշնչող ու անաչառ հետաքննություն:

2. 96 քաղբանտարկյալներ դեռևս գտնվում են նախնական կալանքի տակ կամ բանտում են: Թեև ապրիլի 17-ց հետո ութ քաղբանտարկյալներ ազատվել են` խափանման միջոցի փոփոխության հետևանքով, փոխարենը ձերբակալվել է ևս տասը մարդ, մեծացնելով քաղբանտարկյալների ընդհանուր թիվը 94 հոգուց ապրիլի 17-ի դրությամբ մինչեւ 96 հունիսի 2-ի դրությամբ: Նրանցից 42-ը չեն մեղադրվում մարտի 1 իրադարձությունների ժամանակ անձամբ որևէ բռնի գործողություն կամ դրան առնչվող ծանր հանցանք իրականացնելու մեջ, մինչ մյուսների նկատմամբ հարուցված գործերը բացառապես հիմնվում են նրանց ձերբակալած ու վերջիններից բացատրություն վերցրած ոստիկանների ցուցմունքների վրա, ինչը հստակորեն արգելված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86.4 հոդվածով: Ձերբակալվածներից մեծ մասի կալանքի ժամկետները մշտապես երկարաձգվում են, թեև նրանց դեմ հարուցված գործերի շրջանակներում հետաքննություն չի իրականացվում: Ավելին, մայիսի 2-ին տեղի ունեցած Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսից հետո սկսվել է ընդդիմության հազարավոր աջակիցների հետապնդման նոր ալիք (այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրական հիմնադրամի համար պաշտոնապես գրանցված ֆինանսական հանգանակություններ արած մարդկանց նկատմամբ): Մարդիկ ենթարկվում են բազմակի հարցաքննությունների, ձերբակալվում են մի քանի ժամով, ազատվում են աշխատանքից, ենթարկվում են ահաբեկումների և հալածանքների` որպեսզի նրանք հրաժարվեն ընդդիմության գործունեությանը մասնակցելուց:

3. Չեղյալ չեն համարվել նաև Հանրահավաքներ, ժողովներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքում տեղ գտած փոփոխությունները: Փոխարենը, մայիսի 19-ին Ազգային ժողովն առաջին ընթերցումով ընդունել է օրենքի զուտ կոսմետիկ փոփոխություններ, իրականում պահպանելով Հայաստանում հանրահավաքներ անցկացնելու արգելքը: Ավելին, իշխանությունները մերժել են քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացված Երևանում, Գյումրիում և Ապարանում ցույցեր և երթեր անցկացնելու վերաբերյալ ավելի քան 40 հայտերը: Մայիսի 21-ին արտակարգ իրավիճակը հանելուց հետո, միայն մեկ անգամ` ապրիլի 19-ին, Կանայք հանուն խաղաղության հասարակական կազմակերպությանը թույլ է տրվել հանրահավաք անցկացնել Երեւանի փոքրիկ այգիներից մեկում:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս ոչ միայն որևէ իրական քայլ չեն արել 1609 բանաձևի պայմաններին ընդառաջ գնալու ուղղությամբ, այլև, բանաձևի ընդունումից հետո, փաստորեն, ավելի են ուժեղացրել ճնշումները ընդդիմության վրա և խորացրել են մի կողմից` ռեժիմի ու մյուս կողմից` ընդդիմության եւ հասարակության մեջ առկա անջրպետը:

Հաշվի առնելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջների նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նախանշված ժամկետի լրացումը, Համաժողովրդական Շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի վերոհիշյալ պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ:

Հունիսի 20-ին հասարակական կարգը պահպանելու, առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու, գործընթացը օրինականության եւ հանրահավաքի ներկայացվելիք հայտի սահմաններում պահելու նպատակով առաջարկում ենք իշխանություններին նշանակել ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք Շարժման ներկայացուցիչների հետ միասին` գտնվելով մշտական շփման մեջ, կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը:


www.asparez.am կայքի արխիվը
2008
հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս              
2007 1 հունվարի-3 հոկտեմբերի 2007 3 հոկտ-31 դեկտ
2006 թվական
2005 թվական
2004 թվական

Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter