Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Իշխանության նյարդերը, պարզվեց, ավելի թույլ էին, քան ցուցարարներինը.

Քոչարյանը գնաց բռնությունների ճանապարհով

 

01 | 03 | 2008 | 08:30 | Լուր

  

Ըստ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ունեցած հավաստի տեղեկությունների, այսօր առավոտյան ժամը 7:00-7:30 սահմանում ոստիկանական մեծաքանակ ստորաբաժանումները հարձակվել են Երեւանի Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարների վրա: Մահակներով ծեծելով հիմնականում քնած կամ ննջող ցուցարարներին, պատառոտելով նրանց վրանները, ոստիկաները նրանց ուժով հեռացրել են Ազատության հրապարակից: Հակասական տեղեկություններ կան այն մասին, որ իրավապահները առեւանգել են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ժամը 8-ի դրությամբ ցուցարարները հավաքված են Ազատության հրապարակը շրջափակող փողոցների մայթերին, նրանց թույլ չեն տալիս մտնել հրապարակ. պատկերը շատ նման է 1988-89-ի` Սովետական ժամանակների` պարետային ժամին:

 

Հանրահավաքը բռնի ուժով ցրելու համար այս օրը պատահական չի ընտրված. շաբաթ առավոտյան եւ ժամը 15-ին Ազատություն ռադիոկայանը հաղորդումներ չունի, այնպես, ինչպես չունի նաեւ կիրակի օրը, կիրակի եւ երկուշաբթի թերթեր լույս չեն տեսնում, այսօր եւ վաղը չեն աշխատում դիվանագիտական եւ միջազգային առաքելությունները: Ստացվում է, որ իշխանությունները ընդամենը 3 օր ունեն հանրահավաքների ժամանակ այստեղ հավաքվող մի քանի հարյուրհազար խաղաղ ցուցարարներին վերջնականապես ճնշելու համար, ինչը, դատելով, հասարակական եւ քաղաքական գործիչների` արդեն անցած 90 րոպեների ընթացքում արտահայտած արձագանքներից, ծայրահեղ անհավանական է:

 

Ստացվում է, որ առաջինը տեղի տվեցին իշխանությունների եւ հատկապես Ռ.Քոչարյանի նյարդերը, ով չբավարարվելով մի քանի օր ատամներն ու բռունցքները սեղմած սպառնալիքներով, համաժողովրդական շարժման նկատմամբ նետված ծաղրով, լուտանքով եւ վիրավորանքներով, որոշեց խնդիրն ուժով լուծել ու Ս.Սարգսյանին թողնել ավտորիտար ռեժիմին տիպական հատկանիշներով օժտված ժառանգություն:

 

Ասպարեզ


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter