Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն























www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ



Հայաստանի զարգացման ուղեցույց


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Ռոման Փիլոյանը միացավ անժամկետ հացադուլին, իսկ Մարալիկում եւ Գյումրիում մոտ 20 հոգի պատրաստվում են անժամկետ հացադուլի

 

10 | 05 | 2008 | 17:00 | Լուր

 

Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ծայրահեղ ակցիային, որի պահանջը մեկն է` Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, ինչպես նաեւ մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

 

Գյումրի քաղաքից թվով 15 ազատամարտիկներ արդեն հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից` մայիսի 12-ի առավոտյան ժամը 9-ից անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով Աշոտ Զաքարյանի եւ մյուս քաղաքական բանտարկյալների ազատությունը: Նրանք եւ իրենց եւս 7 զինակիցները մայիսի 7-8-ը արդեն 24 ժամյա հացադուլ հայտարարել էին, ինչին իշխանությունները որեւէ կերպ չէին արձագանքել: Երկուշաբթի օրը ժամը 11-ից Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու է Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործերով դատաքննությունը:

 

Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ կիրակի օրը` մայիսի 11-ին մի խումբ մարալիկցիներ նույնպես անժամկետ հացադուլ են հայտարարելու` պահանջելով քաղբանտարկյալների ազատությունը:   

 

Վերոհիշյալ բոլոր արդեն տեղի ունեցած ակցիաները հնարավոր մանրամասներով լուսաբանվում են Գյումրու ԳԱԼԱ եւ Ցայգ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում:      

 

Մայիսի 10-ին ժամը 17-ին Շիրակի մարզի ազատամարտիկները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

 

2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո  շինծու եւ անհիմն մեղադրանքներով, իրենց քաղաքական հայացքների համար, բանտերում են հայտնվել Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ: Տեղի ունեցող դատավարությունները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ մարդկանց կալանավորում են կամ դատապարտում ազատազրկման ինչ-որ կասկածելի հանգամանքներով, վստահություն չներշնչող վկաների շինծու ցուցմունքներով, ըստ վերեւներից իջեցրած քաղաքական պատվերի:

 

Չհամակերպվելով Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների, մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի հետ, մենք` Շիրակի մարզի առայժմ թիվ 15 (տասնհինգ ազատամարտիկներս, 2008 թվականի մայիսի 12-ից հայտարարում ենք անժամկետ հացադուլ` ի պաշտպանություն մեր ազատազրկված հրամանատար-գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանի եւ մյուս քաղբանտարկյալ հերոս ազատամարտիկների:

 

Խոհեմության եւ սթափության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քանի որ ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է իրենց վրա:    

 

Շիրակի մարզի ազատամարտիկները մայիսի 12-ի անժամկետ հացադուլի մասին պատրաստվում են դիմումներ հղել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանների եւ միջազգային առաքելությունների ղեկավարների:


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի ապրիլ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի մարտ ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի փետրվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2008 թվի հունվար ամսվա լրատվական հոսքի արխիվը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հոկտեմբերի 3-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը


www.asparez.am կայքի լրատվական հոսքը 2007 թվի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը


Կայքի 2006 թվի լրատու արխիվը


Կայքի 2005 թվի լրատու արխիվը


Կայքի 2004 թվի լրատու արխիվը


Հայաստանյան հեռախոսային կոդերը եւ զանգելու կարգը pdf ֆորմատով


 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի հունիսի 27-ին, ժամը 13:45-ին (GMT = 18:00:00) Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter